Category: Հրապարակումներ
Published on 06 April 2014
Print

«Հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ օրինագիծը, որը պետդուման ընդունեց նաև 2-րդ և 3-րդ ընթերցմամբ, զայրացուցիչ գայթակղություն է, սակայն իր զավակների նկատմամբ պարտքի զգացում ունեցող որևէ անձի վրա չի կարող ազդել», -Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ ՌԴ քաղաքացի դառնալու գայթակղությունը կարող է ազդել միայն սատանայական և անասնական մտածելակերպ ունեցողների վրա:

«Սա ուրախություն է դավադիրների համար: Եթե դու կարգին մարդ ես, հարգում ես ծնողներիդ և մտածում երեխաներիդ մասին, ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգի հեշտացումը չի կարող ազդել քեզ վրա: Միաժամանակ, ի տարբերություն հրեաների, մենք ազգային անցյալի և ապագայի հանդեպ պատասխանատվություն պետականորեն չունենք:

Ռուսները տեսնում են, որ իրենց երկրին ճգնաժամ է սպառնում և ջանում են չինացիներով, հնդիկներով, հայերով ու ադրբեջանցիներով ավելացնել իրենց մարդկային ներուժը: Սա իրենք իրենց համար են անում, բայց բոլորս լավ գիտենք, որ Հայաստանի նկատմամբ առանձնակի քաղաքականություն է տարվում, և դա դավադիր քաղաքականություն է»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

 

Աղբիւր՝ Armlur.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>