Category: Հրապարակումներ
Published on 28 June 2015
Print

Այս օրերին Բաղրամեան փողոցում անընդմէջ սահմանափակումների են արժանանում քաղաքացիները։ Մի քանի անգամ ականատեսը եղայ այն բանի, որ ինչ որ ջհելներ ցուցարարներից պահանջեցին իշխանութիւնների դէմ չարտայայտուել՝ դրոշ դարձնելով «ՄԵՆՔ ՄԻԱՅՆ էլեկտրաէներգիայի ՀԱՒԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ» անհեթեթ, տեսակէտը։ Ոմանք իրենց սահմանափակ ուղեղով կարող է հենց միայն դրա համար են այստեղ, բայց զանգուածն աւելացաւ 1-ին օրուայ բռնութիւնների դէմ վրդովուած եւ ընդհանրապէս, ներկայացող մարդկանց գոնէ 90 տոկոսը իշխանութիւնների քաղաքականութիւնից է դժգոհ եւ իր իրաւունքների համար է ոտքի ելել։ Քանի քանիսը սրտնեղած հեռացան։ Ոմանք էլ հպարտութեամբ նշում են, որ քաղաքական հարցեր չեն արծարծելու, (չհասկանալով, որ քաղաքական իշխանութեան դէմ կանգնեցիր, արդէն քաղաքական ես) բայց վանկարկում են ԱԻՄ-ի ասպարէզ իջեցրած՝ «ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ» կամ «ՄԵՆՔ ԵՆՔ ՏԷՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ» կարգախօսները։

Աղբիւր՝ Պարոյր Հայրիկեանի ֆեյսբեւքեան էջ

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>