Category: Ասուլիսներ
Published on 16 September 2015
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հակասահմանադրական է համարում սահմանադրական փոփոխությունները:

«Խաբեություն, անազնվություն, կեղծիք, ժողովրդավարության կրճատում լինելով՝ սա ապօրինի գործընթաց է»,- այսօր «Տեսակետ» ակումբում սահմանադրական փոփոխություններին անդրադառնալով՝ ասաց Պարույր Հայրիկյանը:

Նա հիշեցրեց, որ հուլիսի 17-ին իրենք նամակ էին ուղարկել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահին՝ հայտնելով, որ անտեսված է Սահմանադրության այլընտրանքային նախագիծը, որը ԱԻՄ-ն է ներկայացնում: Պարոն Հայրիկյանը հանձնաժողովից պահանջել էր հրապարակավ ներողություն խնդրել իրենց առաջարկը հանրությունից թաքցնելու համար, ապա ներկայացնել Վենետիկի հանձնաժողովին:

«Հուլիսի 31-ին սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հրավերով ԱԻՄ պատվիրակությունը գնաց սահմանադրական դատարան՝ հանձնաժողովի հետ քննարկելու մեր ներկայացրած հայեցակարգի հետ կապված որոշ հարցեր: Տեղում պարզվեց, որ հանդիպումը չի կայանալու, որովհետեւ շտապ գործ էր առաջացել: Գագիկ Հարությունյանը ներողություն խնդրեց ու առաջարկեց հանդիպել մեկ շաբաթ անց, բայց հանձնաժողովի հետ ԱԻՄ նախագծի քննարկումն այդպես էլ տեղի չունեցավ»,- դժգոհեց Պարույր Հայրիկյանը:

Aravot http://cialisviagras.net/cialis-review/ buy cialis from india.am-ը պարոն Հայրիկյանից հետաքրքրվեց՝ երեկ ի՞նչ էին քննարկումՀիմնադիր խորհրդարանի գրասենյակում «Ոչ»-ի ճակատին միացած կուսակցության ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Քննարկում էինք՝ ստեղծված նոր իրավիճակում ինչ մոտեցում ցույց տանք, թվում է՝ երկու ճակատ կա, բայց իրականում այդ երկու ճակատում քաղաքական նույն ուժերն են մասնակցում: Չի կարելի այլեւս ասել, թե երկու ճակատ կա»:

Պարոն Հայրիկյանը նաեւ հավելեց, որ մինչեւ հաջորդ շաբաթ ժամանակ են տվել նաեւ այլ կուսակցություններին, նախաձեռնություններին միանալու իրենց:

 

Աղբիւր՝ Aravot.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>