Երեկ ուշ գիշեր հարձակման ենթարկված Պարույր Հայրիկյանին այսօր կեսօրին մոտ վիրահատել են, նա արդեն վիրահատարանից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Վիրահատող բժշկի փոխանցմամբ` վիրահատությունը հաջող է անցել, գնդակը Հայրիկյանի ուսից հեռացրել են, հեմատոմաները` մաքրել: Հայրիկյանի ինքնազգացողությունը բժիշկները գնահատում են նորմալ, թեեւ նա նարկոսից դեռ դուրս չի եկել: Բժիշկների վկայությամբ` շատ կարճ ժամանակահատվածում նա կգնա ապաքինման: