Սիրելի բարեկամներ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
.......... ................. 2013 թվականի N ......... Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
------------------------------------------------------------------------------------------------------
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով) 2013 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 20,500.0 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Արշավիրի Հայրիկյանի բուժումը արտերկրում իրականացնելու նպատակով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Արշավիրի Հայրիկյանի վրա:
Պ.Հայրիկյանի բուժումը կազմակերպվել էր Երևանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով Պ.Հայրիկյանի ներդրած ավանդը Հայաստանի անկախացման գործում առաջարկում ենք ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին գումար հատկացնել ՀՀ առողջապահության նախարարությանը բուժումը արտերկրի կլինիկայում կազմակերպելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆ