Category: Հայտարարություններ
Published on 10 October 2013
Print

Գաղափարներ ու ուղիներ են որոնում, խօսում իշխանափոխութեան անհրաժեշտութիւնից։ Մինչդեռ բոլորիս համար պարզ է, որ այս փուլի կարեւորագոյն խնդիրը ոչ թէ իշխանափոխութիւնն է կամ որեւէ ուրիշ նպատակ, այլ իշխանութեան փոխանցումը ժողովրդին։ Ժողովրդին եւ ոչ այս կամ այն անհատին, կուսակցութեանը կամ այլ հաւաքականութեան։ Այս նպատակի իրականացման եւ իրականացումից յետոյ որպէս համակարգ ամրագրման ամենակարճ ճանապարհը Հայաստանում ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ հաստատումն է։ Սա է հարցերի հարցը։ Ինչով էլ զբաղուենք, ինչ նպատակ էլ իրականութիւն դարձնենք, ժամանակաւոր է ու ժամանակավրէպ, եթէ գլխաւոր խնդիրը լուծուած չէ, եթէ իշխանութեան տէրը չեն դարձել քաղաքացիները։ Այս գաղափարը ոչ մի կուսակցութիւն չի մերժել եւ այն արդէն արժանացել է վեց կուսակցութիւնների լիակատար աջակցութեանը։ Ուստի կոչ եմ անում բոլորին, բոլոր հայերին ու հայաստանցիներին միանալ Յանուն բացարձակ ժողովրդավարուեան սկսուած ստորագրահաւաքին։ 

Հինգշաբթի օրը ժամը 17։00-ին ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ (ԲԺ) կողմնակիցներով հաւաքուելու ենք քննարկելու նախնական ստորագրահաւաքի ընթացքը։ Սա է կից գրութիւնը։ Արդէն բազմացուած է․ 


ՍՏՈՐԱԳՐԱՀԱՒԱՔ Ի ՆՊԱՍՏ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻ 

2013թ. Հայաստան

ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ կաւելացնի քաղաքացու կշիռը քաղաքականութեան մէջ եւ կամրագրի քաղաքական գործիչների կախուածութիւնը քաղաքացիներից։ 
Պետական համակարգը կազատուի ուռճացումից. Հայաստանում, օրինակ, կը վերանայ նախագահի պաշտօնը, եւ կը կրճատուի պատգամաւորների քանակը, ընդհուպ, մինչեւ 81-ի։ Գործադիր իշխանութեան ղեկավարին՝ վարչապետին, ու նրան փոխարինողին՝ փոխվարչապետին, կընտրի ժողովուրդը։ 
Օրէնսդիր մարմինը՝ խորհրդարանը, կը դառնայ քաղաքացիներին լիարժէքօրէն ներկայացնող հաստատութիւն։ Ընտրութեանը մասնակցած որեւէ քաղաքացու ձայն դուրս չի մնայ խորհրդարանից։ Չընտրուած թեկնածուներն իրենց ստացած ձայներն իրաւունք կունենան փոխանցել ընտրուած թեկնածուներին։ Խորհրդարանականը կընտրուի երկու տարով եւ խորհրդարանականները կը քուէարկեն ոչ թէ մէկական ձայնով, այլ քաղաքացիներից ստացած քուէների քանակով։ Քաղաքացին ի վիճակ կը լինի յետեւել, թէ ինչպէս է օգտագործւում իր ձայնը եւ ըստ այնմ եզրակացութիւններ կանի։ 
Սկսուած ստորագրահաւաքը կարող է նպաստել ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ներդրմանը մեր երկրում, որի արդիւնքում Հայաստանը կը դառնայ այլ պետութիւնների համար օրինակելի ամենաժողովրդավարական երկիրը։ Գործի կարեւորութիւնն ընդունողները, անկախ իրենց տարիքից, սեռից, հաւատից, ազգութիւնից եւ կուսակցական պատկանելութիւնից, կարող են միանալ այս նախաձեռնութեանը՝ զանգահարելով 010 36 94 46, 094 91 81 24 կամ 094 91 81 23 կամ այցելելով demos.am կայքէջ։

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>