Category: Հարցազրիւյցներ
Published on 16 February 2013
Print

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին հիմնականում խոցել է  սուտը, խոսակցություններն այն մասին, որ մահափորձը կազմակերպել է ինքը: Այս մասին, այսօր՝ փտրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանը

Նախագահի թեկնածուն ասաց, որ եթե մահափորձը չլիներ, ակնհայտ էր վարկանիշի բարձրացումը, զրոյականից դարձել էր 11 տոկոս, հետո նախավերջին անգամ անցկացրած հարցումների արդյունքներով՝ նկատելի էր վարկանիշի անկում, սակայն տասն օր առաջ անցկացված հարցումների տվյալներով՝ վարկանիշը կարգավորվում էր, վերականգնվում էր:

Մեր հարցին, թե եթե թեկնածու չլինեիք, որպես քաղաքացի թեկնածուներից  ո՞ւմ ձայն կտայիք, Հայրիկյանը նշեց, որ կառաջնորդվեր ծրագրերով, իր ծրագրերը կառաջարկեր: Նախագահի թեկնածուն որեւէ թեկնածուի անուն չնշեց՝ հավելելով, որ չի պատկերացնում իրեն պարզ քաղաքացու կարգավիճակով: Դիտարկմանը, թե ով է ձեզ համար համակրելի թեկնածու՝  կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց՝ «Պարույր Հայրիկյանը»:

Նախագահի թեկնածուն  հետընտրական որեւէ բան չի ծրագրել: «Պետք լինի հանրահավաք, ամեն օր կանենք, հարկ եղած դեպքում 500 հոգու հավաքելու հնարավորություն ունեք»,- ասաց նա: 

Անդրադառնալով իր ՍԴ դիմելու, այնուհետեւ դիմումը հետ վերցնելու շուրջ առաջացած աժոտաժին՝ նա նշեց, որ ինքը փոփոխական չէ, օրենքը թույլ էր տալիս դիմում գրել եւ վերցնել, օրենքն է փոփոխական, հետեւաբար՝ իրեն պետք չէ մեղադրել:

«Դիմում գրելու իրավունքն իմն էր, վերցնելու իրավունքն իմն էր, ով դրա մասին դատարակախոսում է, փորձում է իրեն արդարացնել, ակնհայտ ընդգծված չարակամություն է, որին կուլ գնացին ահագին մարդիկ»,- նշեց Հայրիկյանը:

Նախագահի թեկնածուն մեկ անգամ եւս շեշտեց, որ ընտրությունները չհետաձգելու պատճառներից մեկը հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակն է, տեռորիստներին ընդառաջ չգնալը, երկրում ժողովրդավարական զարգացումները հունից չշեղելը, ինչպես նաեւ այն, որ հետաձգելու դեպքում մյուս թեկնածուները եւս պետք է տասնհինգ օր քարոզարշավ անեին:

 

Աղբյուր՝ News.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>