Category: Հրապարակումներ
Published on 06 April 2014
Print

«Հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ օրինագիծը, որը պետդուման ընդունեց նաև 2-րդ և 3-րդ ընթերցմամբ, զայրացուցիչ գայթակղություն է, սակայն իր զավակների նկատմամբ պարտքի զգացում ունեցող որևէ անձի վրա չի կարող ազդել», -Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ ՌԴ քաղաքացի դառնալու գայթակղությունը կարող է ազդել միայն սատանայական և անասնական մտածելակերպ ունեցողների վրա:

«Սա ուրախություն է դավադիրների համար: Եթե դու կարգին մարդ ես, հարգում ես ծնողներիդ և մտածում երեխաներիդ մասին, ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգի հեշտացումը չի կարող ազդել քեզ վրա: Միաժամանակ, ի տարբերություն հրեաների, մենք ազգային անցյալի և ապագայի հանդեպ պատասխանատվություն պետականորեն չունենք:

Ռուսները տեսնում են, որ իրենց երկրին ճգնաժամ է սպառնում և ջանում են չինացիներով, հնդիկներով, հայերով ու ադրբեջանցիներով ավելացնել իրենց մարդկային ներուժը: Սա իրենք իրենց համար են անում, բայց բոլորս լավ գիտենք, որ Հայաստանի նկատմամբ առանձնակի քաղաքականություն է տարվում, և դա դավադիր քաղաքականություն է»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

 

Աղբիւր՝ Armlur.am

 
Category: Հրապարակումներ
Published on 05 April 2014
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հիշեցնում է՝ Ռուսաստանը առանց որեւէ պատճառի Հայաստանի հետ կապված քայլ չի անում։ Նա անդրադարձավ Քեսաբի իրադարձությունների հետ կապված հայերին պաշտպանելուն։

«Ռուսաստանը միշտ խանդավառ է եղել հայերին հիշեցնելու, որ թուրքերը վատն են, հայ- թուրքական առկա հակամարտությունը սրելով՝ դրանից օգուտներ քաղել։ Այդ ճանապարհով Ռուսաստանը աստիճանաբար հասավ ողջ Արեւմտյան Հայաստանի հայաթափմանը»,- «Ա1+»-ին ասաց ԱԻՄ առաջնորդը։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանին ոչ այնքան հետաքրքրում է Հայաստանի ՄՄ-ին անդամակցելը, որքան թույլ Հայաստանը

«Եթե Հայաստանը հզոր պետություն լիներ, նրան կհետաքրքրեր ուժեղ դաշնակից ձեռք բերելը։ Հիմա Հայաստանը ոչնչացնելը Ռուսաստանին ձեռնտու չէ, որովհետեւ վստահ չէ, որ տերը կլինի, բայց թուլացնելը իր խնդիրն է։ Ես նկատի ունեմ ռուսական իմպերիալիզմը»,- ասաց նա։

ԱԻՄ նախագահը համոզված է, որ մեր իշխանավորները ռուսական իմպերիալիզմի գործակալներն են Հայաստանում։

 

Ավիւր՝ A1plus.am

 
Category: Հրապարակումներ
Published on 29 March 2014
Print

Եվ այսպես, Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձեւին, որը վերաբերվում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանությանը եւ Ղրիմի հանրաքվեի անօրինականությանը: Հայաստանի հետ միասին դեմ է քվեարկել 10 պետություն՝ Ռուսաստանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Վենեսուելան, Բոլիվիան, Սուդանը, Զիմբաբվեն, Բելառուսը, Կուբան:

Ձեռնպահ քվեարկածների թվում են Չինաստանը, Բրազիլիան, Արգենտինան, Ղազախստանը, Հնդկաստանը: Մյուս պետությունները քվեարկել են կողմ:

Թերեւս կարիք չկա կրկնել, թե ինչ էր Ռուսաստանի արածը Ուկրաինայում. նույնիսկ ամենաանհույս ռուսամետին էլ արդեն պարզ է, որ Ղրիմը ոչ միայն նախադեպ չէր Ղարաբաղի համար, այլեւ վտանգավոր է որպես նախադեպ: Իրականում, այդ «նախադեպը» գործելու է Հայաստանի ու Ղարաբաղի դեմ, դա շուտով ակնհայտ է դառնալու:

Բացի այդ, Հայաստանը հայտնվեց «իզգոյ» պետությունների շարքում, որոնց սպասվում են ծանր ժամանակներ: Հայաստանը չկարողացավ համարժեք լինել աշխարհքաղաքական ներկայիս զարգացումների տրամաբանությանը, եւ ըստ այդմ դառնալու է այդ զարգացումների օբյեկտը:

Կարո՞ղ էր արդյոք Հայաստանը դեմ քվեարկել, կամ գոնե ձեռնպահ: Տեսականորեն այո, գործնականում սակայն, հետեւելով «հայ-ռուսական բարեկամության» ընթացքին, հնարավոր չէր: Դեկտեմբերի 2-ին Հայաստանը Ռուսաստանին է հանձնել իր սուբյեկտությունը եւ որոշումներ կայացնելու իրավունքը:

Հնարավո՞ր է արդյոք, որ այս քվեարկությամբ Հայաստանը քաղաքական առեւտրի մեջ է մտել Ռուսաստանի հետ, փորձելով ինչ որ բան ստանալ: Տեսականորեն՝ այո, սակայն գործնականում դա բացառվում է: Դեկտեմբերի 2-ից հետո Հայաստանը չի կարող որեւէ պահանջ դնել Ռուսաստանի առաջ, բացի նրանից, որ «Պուտինին չբարկացնեն»: Պուտինի չբարկանալը ամենամեծ շնորհն է Հայաստանին, որ կարող է տալ Մոսկվան: Այլ երաշխիքներ՝ ֆինանսական, ռազմական, անվտանգության, Մոսկվան չի կարող տալ, եթե նույնիսկ ցանկանա էլ:

Ի՞նչ է լինելու այս ամենի հետեւանքը: Թերեւս, մոտավորապես այն, ինչն այնքան ծանոթ է հայերին վերջին 150 տարում: Ռուսաստանը մեզ «պաշտպանելու է» ճիշտ այնպես, ինչպես ասենք առաջին աշխարհամարտի տարիներին, իսկ Գարեգին կաթողիկոսն էլ իր նախորդներից մեկի նմանությամբ ասելու է՝ մեր շերեփը թղթից էր, մեզ բան չհասավ:

Պատմությունը կրկնվում է խիստ որոշակի հանրույթների պարագայում, որոնք ոչ միայն դասեր չեն քաղում իրենց անցյալից, այլեւ իրենց մեջ խորը պահում են սարսափն աշխարհի հանդեպ, ստրկամտությունը, սեփական ուժերի հանդեպ անվստահությունը:

ՄԱԿ-ում տեղի ունեցած քվեարկությունը այս ամենի վերջը չէ, այլ՝ սկիզբը:

 

Աղբիւր՝ lragir.am

 
Category: Հրապարակումներ
Published on 03 April 2014
Print

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը`պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը չի համարում Հայաստանի քաղաքացիական հասարակության հաղթանակը: Այսօր այդ առիթով «Տեսակետ» մամուլի ակումբում ԱԻՄ նախագահն ասաց. «Չէ: Չորս կուսակցություններ դիմել են Սահմանադրական դատարան: Այդ կուսակցություններն ի սկզբանե դեմ էին: Ես մանկապարտեզային դրսեւորումներով խանդավառվողներից չեմ: «Դեմ եմ»-ը մանկապարտեզային նախաձեռնություն է, ոչ թե քաղաքացիական, որովհետեւ քաղաքացիական նախաձեռնությունը միշտ ունենում է նպատակ: Ոչ թե`ես «Դեմ եմ»: «Դեմ եմ»-ը ցանկացած բռնապետի երազանքն է, որովհետեւ ինչ-որ պահի նա ասում ե`գիտես, ես էլ այնքան կողմ չեմ: Ու`վերջացավ: «Դեմ եմ»-ը արժեք ունի, եթե ինչ-որ բան տա»:

ԱԻՄ նախագահը գտնում է, որ «Դեմ եմ»-ը պետք է առաջարկությունների հստակ եւ համապարփակ ծրագիր ունենա`ներառելով նաեւ այն դրույթները, որոնց կողմ են: Այլապես, ըստ նրա, եթե ՍԴ-ն հանի այն կետերը, որոնց նախաձեռնությունը դեմ է`«Դեմ եմ»-ից կմնա զրո»: Այդպես իրենց գոյությունն ապացուցողները Պարույր Հայրիկյանին չեն հետաքրքրում. «Զրոներն ինձ չեն հետաքրքրում»:

Հայրիկյանն ասում է, որ ոչ թե պետք է այլ բաներ փնտրել ու գտնել`դրանց էլ հակադրվել, ինչպես հայտարարում են նախաձեռնության անդամները, այլ պետք է այլ բաներ գտնել ու դրանցով առաջնորդվել:

Այն կուսակցություններին, որոնք կառաջնորդվեն այդ երիտասարդների նախաձեռնությամբ, Հայրիկյանը կուսակցություն չի համարում: Ու նկատում է, որ չորս քաղաքական կազմակերպությունները բարեբախտաբար ԱԺ-ում արդեն դեմ էին:

«Ես չեմ ուռճացնի, ոչ էլ կիսում եմ այն հորթային խանդավառությունը, թե «Դեմ եմ»-ները էս ինչ սիրուն բան էին անում: Զրոն սիրուն բան անել չի կարող: Եթե դու ուզում ես հասարակական կյանքի վրա ներգործություն ունենալ`պիտի ասես`ես այսինչ բանին կողմ եմ եւ դրա պատճառով դեմ եմ այսինչին»,- ասաց բանախոսը`հուսով, որ հասունացումը կլինի. «Ես անարխիստ չեմ: «Դեմ եմ»-ի այսօրվա որակը անարխիստական որակ է»:

Իսկ ընդհանրապես, Հայրիկյանը համարում է, որ մենք ՍԴ չունենք ու ՍԴ-ի այդ որոշումն էլ այսպես է բնորոշում. «Հերթական խայտառակությունն է: Ի՞նչ էր պետք ՍԴ-ին, մի քանի ամսով հետաձգել այս օրենքը: Սրանից ես լավատեսություն չեմ տեսնում»:

 

Աղբիւր՝ Aravot.am

 
Category: Հրապարակումներ
Published on 28 March 2014
Print

 "ԱԻՄ"-ը Ազատութեան հրապարակում հանրահաւաք: 

Հայրիկեանը նշեց, որ Եվրամիութեան դրոշներն իրենց ձեռքերում են, քանի որ ասելով Եվրոպա` իրենք հասկանում են ազատ ու անկախ Հայաստան: Նա հիշեցրեց, որ երեկ Հայաստանը դէմ էր քվեարկել ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձեւի նախագծին եւ այդ քվեարկութիւնն անուանեց խայտառակութիւն:

"Հայաստանն իրեն խայտառակ պահեց: Միայն մի քանի երկիր դէմ քվեարկեցին այդ բանաձեւին, եւ Հայաստանը նրանց թվում էր: Հայաստանի իշխանութիւնների պատճառով այսօր ամբողջ աշխարհում հայ ասելով հասկանում են տգէտ":

Հայրիկեանը յայտարարեց, որ այս իրավիճակից դուրս գալու համար Հայաստանում պետք է լինի համախմբում: Ապա ասաց.

"Այսօրուա ընդդիմադիր կուսակցութիւնները ծախուած են Ռուսաստանին: Նրանք գաղափարախոսութիւն չունեն, եւ եթէ գաղափարական հանրահաւաք կազմակերպեն, ապա նույնիսկ մօտ 10 հոգի չի հավաքուի",- ասաց նա:

 

"Քաղաքացիների խնդիրները պետք է լուծվեն քաղաքացիների ինքնորոշմամբ: Մարդու վերաբերեալ հարցում պետոթիւնը չպիտի որոշում կայացնի":

Հայրիկեանը նաեւ տեղեկացրեց, որ երեկ Սահմանադրական դատարանի բոլոր անդամներին գրաւոր նամակ են ուղարկել, որում պահանջում են կասեցնել "պարտադիր" բաղադրիչը: Եւ եթէ այսօր որոշեն երթ անել, այդ գրաւոր փաստաթուղթը կփոխանցեն ՍԴ-ին: Իսկ երթ հնարաւոր է` չանեն, քանի որ Րաֆֆի Հովհաննիսեանի հանրահաւաքից առաջ Հայրիկեանը չի ցանկանում պակասեցնել Ազատութեան հրապարակում հավաքվածների թիւը:

Հանրահավաքից հետո Հայրիկեանն իր կողմնակիցների քվեարկութեամբ որոշեց գնալ ՍԴ, գրաւոր թուղթը փոխանցել նրանց, ապա կրկին վերադառնալ Ազատութեան հրապարակ:

 

 

 

Page 10 of 39

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>