Այսօր մեկնարկում է նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը
ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուները այսօր՝ հունվարի քսանմեկին, պաշտոնական քարոզարշավի առաջին օրը, Հանրային հեռուստատեսությամբ անվճար եթերաժամից օգտվելու են հետեւյալ հերթականությամբ՝
Պարույր Հայրիկյան
Սերժ Սարգսյան, ՀՀԿ առաջնորդ, գործող նախագահ
Հրանտ Բագրատյան, «Ազատություն» կուսակցության նախագահ
Արամ Հարությունյան, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ
Անդրիաս Ղուկասյան, «ՌադիոՀայ» ՍՊԸ-ի տնօրեն
Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժառանգություն» կուսակցության նախագահ
Արման Մելիքյան, ԼՂՀ նախկին արտգործնախարար
Վարդան Սեդրակյան, անկուսակցական, էպոսագետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին անվճար եթերաժամին վերջին խոսքը լինելու է գործող նախագահինը՝ այսպիսին են վիճակահանության արդյունքները: Փետրվարի 17-ի կեսգիշերին քարոզարշավը կավարտվի:
Նախընտրական քարոզարշավը Հանրային հեռուստաընկերությամբ կսկսվի ժամը 18.00-ին, Հանրային ռադիոյով` ժամը 13.30-ից եւ 21.40-ից սկսած: Ընտրական օրենսգրքի համաձայն, թեկնածուները կարող են օգտագործել 60 րոպե ավճար եթերաժամանակ Հանրային հեռուստատեսությունում, եւ կրկնակի ավելի շատ` Հանրային ռադիոյում: