Category: Հրապարակումներ
Published on 28 March 2014
Print


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր մի քանի տասնյակ համակիրների հետ Արամ Խաչատրյանի արձանի մոտից այսօր` մարտի 28-ին, ԵՄ և ՀՀ դրոշներով շարժվեց դեպի Ազատության հրապարակ, որտեղ տեղի ունեցավ նրա հավաք-հանդիպումը:

«Երեկվանից շատ բան է փոխվել, մեր բոլոր քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ պետք է մի խնդիր իրենց առջև դնեն. սահմանազատվել Սերժ Սարգսյանից, հակառակ դեպքում իրենք չեն հասկանում, թե ինչ ամոթալի վիճակում են հայտնվել: Աշխարհում ավելի քան հարյուրից ավելի պետություններ մի կողմում են, իսկ մյուսները` մի քանի թոկից փախածներ, մի կողմում: Հայաստանը միացավ այդ թոկից փախածներին»,- ասաց Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով նախօրեին ՄԱԿ-ում Ղրիմի հանրաքվեի արդյունքները չճանաչելու վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկելու Հայաստանի որոշմանը։

 
Category: Հրապարակումներ
Published on 28 March 2014
Print

Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ այս տարի Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը բացառվում է: Պատճառը Ղազախստանի արմատական դիրքորոշումն է Լեռնային Ղարաբաղի հարցում, որը նույնիսկ Ռուսաստանի իշխանություններն անհաղթահարելի խոչընդոտ են համարում: Ղազախստանը պահանջում է, որպեսզի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ դրվի, այլապես սպառնում է արգելել Հայաստանում արտադրված ապրանքների մուտքն իր տարածք:

Հայ պաշտոնյաներն ասում են, որ Մաքսային միությանը նվիրված քննարկումների ժամանակ Ղազախստանի ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց դիրքորոշումը՝ այն բացատրելով Ադրբեջանի հետ ունեցած դաշնակցային հարաբերություններով:

Ռուսաստանն էլ, ըստ էության, այնքան էլ շահագրգռված չէ Հայաստանի պատճառով հարաբերություններ փչացնել Ղազախստանի հետ: Նույնիսկ հայ պաշտոնյաներն են ընդունում, որ Հայաստանի հետ կապված իր ծրագիրը Ռուսաստանը կատարել է. փչացրել է Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները՝ անհնարին դարձնելով Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Իսկ Հայաստանը կդառնա՞ Մաքսային միության անդամ, թե՞ չի դառնա, դա այլևս Ռուսաստանի համար չորրորդական հարց է: 

Աղբիւր՝ 168.am

 
Category: Հրապարակումներ
Published on 18 March 2014
Print

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ՊԷՏՔ Է ԳՈԼԴՈՄՈՐԸ ՃԱՆԱՉԻ ՈՒԿՐԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ

Ռուսաստանը աւելի քան 30 հազար զօրքով Ուկրայինայ ներխուժելուց յետոյ Ղրիմի բնակչութեանը զէնքով պարտադրած հանրաքուէով զաւթեց Ուկրայինայի տարածքները եւ այժմ տենդագին ջանքեր է թափում նոյնը կրկնել նաեւ երկրի միւս տարածքներում: Ռուսաստանի նախագահի այդ ներխուժումն ըստ էութեան կրկնութիւնն է 1940 թ. Ստալինի սկզբնաւորած հողակողոպուտի, որով այդ դիւապետը 1939 թ. օգոստոսին Հիտլերի հետ դաշնակցած՝ սեպտեմբերին սկսեց երկրորդ աշխարհամարտը: Համայն մարդկութիւնն այսօր միացել է Ուկրայինային, որպէսզի ոչ միայն ՈՒԿՐԱՅԻՆԱՅԻՆ ազատագրի Ռուսաստան կոչուող դիւապետութեան մագիլներից, ԱՅԼԵՒ ՀԱՄԱՅՆ ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆԸ ՓՐԿԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՐԱՀՐԵԼԻ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻՑ, քանի որ ուկրային ժողովրդի ազատամարտը սկզբնաւորեց Ռուսաստանի կայսերապետութեան խորտակումը :

Ո՛չ մէկ կասկած, որ մարդկութիւնը անպայման պիտի յաղթանակի: Ստալինի իսկական հետեւորդ Ռուսաստանի այսօրուայ բռնակալի այս ներխուժումը ըստ էութեան համաշխարհային պատերազմ հրահրելու խելայողութիւն է: Ռուսաստանի դիւապետը ՄԱԿ-ի անդամ պետութեան տարածք ներխուժումի համար պատրուակ է բերում, թէ իբր դա արել է ղրիմաբնակ ռուսների կեանքը ուկրային ազգայնականներից պաշտպանելու համար: Սա ասում է ղեկավարը այն պետուեան, որը 1917 թ՚ ՄԻՆՉԵՒ 1955 ԹԻՒԸ, ռուս արդի պատմաբանների հաշւումներով, գնդակահարել , արհեստական սովից, զանազան համաճարակներից, բանտարկութիւններից ու թերասնումից ԿՈՏՈՐԵԼ Է 87 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ: Բռնատիրութիւնների համաշխարհային պատմութիւնը չի կարող բերել մի երկրորդ բռնապետութեան անուն , որը 38 տարուայ ընթացքում այդքան սեփական քաղաքացու յօշոտած լինէր: Ինքնիշխան մի պետութեան քաղաքացիների կեանքը պաշտպանելու դիմակ է հագել մի պետութիւն, որը 1932-1933 թթ. , արդի բազնաթիւ մասնագէտների հիմնաւոր ուսումնասիրութիւններով, Ուկրայինայում սանձազերծել է ցեղասպանութիւն: Ստալինի իրականացրած հինգից տաս միլիոն ուկրայինացիների այս ցեղասպանութիւնը գիտական գրականութեան մէջ ամրագրուած է ԳՈԼՈԴՈՄՈՐ եզրոյթով:

Այս փաստը ընդունել են բազմաթիւ գիտնականներ,համաշխարհային կառոյցներ, նաեւ պետութիւններ: 2003 թ.նոյեմբեր 10-ին Գոլոդոմորի 70-ամեակի առթիւ հրապարակուեց 36 պետութիւնների Միացեալ դիմումը, որպէս ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլէայի պաշտօնական փաստաթուղթ: Ուկրայինայի 1932-1933 թթ. սովը ցեղասպանութիւն որակեց նաեւ ԱՄՆ Սէնատը,իսկ Ազատ ուկրայինացիների համաշխարհային կառոյցի նախաձեռնութեամբ ստեղծուեց նաեւ Ուկրայինայում 1932-1933 թթ. սովի յանձնածողով: Գոլդոմորը ուկրային ժողովրդի ցեղասպանութիւն յայտարարեց նաեւ Ուկրայինայի խորհրդարանի՝ Գերագոյն ռադայի 2003 թ. մայիսի 14-ի յատուկ նիստը: Հեղինակաւոր մասնագէտներից կազմուած ԱՄՆ Կոնգրէսի յանձնաժողովը նոյնպէս 1988 թ. նոյեմբերի իր եզրակացութեամբ 1932-1933 թթ. կազմակերպուած սովը յայտարարեց ցեղասպանութիւն:

17 մարտի 2014 թ.

 

Հեղինակ՝ Ռաֆաել Համբարձումեան

 
Category: Հրապարակումներ
Published on 19 March 2014
Print

P.P.S. Ոստիկանութիւնից զանգահարեցին (010 56 50 62 համարից) եւ տեղեկացրին, որ ծառայողական քննութիւն են սկեսել։


Ներքեւի գրառումս անելուց յետոյ զանգահարեցի ոստիկանութիւն եւ պահանջեցի զբաղուել այս կերպարով։ Եւ սրա նմանը հայ սպայ է։ Այ տղայ, գիտե՞ս, որ քո այդ ասած 70 տարին քո <<դաշնակիցներն>> սկսել են հայ սպաների ոչնչացումով, որ այս անկախութեանն ու Արցախի փրկութեանն հասել ենք ռսի նուաճող տեսակի դէմ կռուելով, թէ՞ մլիցու դպրոցում դա չեն սովորեցրել։ Կեանքդ ես ուզում դասաւորե՞լ։ Էսօր կստանաս՝ ուժայինի ներկայացուցիչ լինելով քաղաքական հարցերի մասնակցելուդ համար։ Հենց հիմա պահանջելու եմ քեզ հեռացնել։ Մենակ թէ եւրոպական երկիր չվազես ու քաղաքական ապաստան չխնդրես <<քեզ հալածելու>> համար... Ռուսաստան գնայ։ Դու ես խախտել կարգը. որպէս ուժայինի ներկայացուցիչ համազգեստով ներկայացել ես ու վերաբերմունք արտայայտել քո գլխաւոր հրամանատարի իրաւասութեան մէջ մտնող հարցի վերաբերեալ։ Քո նմանը իրաւունք չունի հայ սպայի ուսադիր կրել։

P.S. Ոստիկանապետին էլ զանգեցի, բայց չվերցրեց. կամ զբաղուած է կամ ...պատասխանելու թոյլտւութիւն չունի։

 
Category: Հրապարակումներ
Published on 18 March 2014
Print

Օրն ամփոփենք. ԱԻՄ ուղերձը Կարո Եղնուկեանը այսօր պաշտոնապէս յանձնեց ԱԳ նախարարի օգնականին։ Քաղաքապետարանն ընդունեց մարտի 28-ի մեր հանրահաւաքի եւ երթի վերաբերեալ դիմումը։ Սկսուեց քաղաքացիների իրազեկման տարբերակների քննարկումը։ Վաղը՝ մարտի 18-ին քաղաքապետարանում կը քննարկուի մեր դիմումը։ Դրանից յետոյ կմնայ միայն աշխատել ու աշխատել։ Չորս կուսակցութիւնները, որ իրենց հրաշալի եոթնեակ են համարում դեռեւս որեւէ որոշակիութիւն չունեն ոչ իրենց համագործակցութեան եւ ոչ էլ իրենց նոյնիսկ առանձին նպատակների, եւ առաւել եւս՝ գործողութիւնների ծրագրերի վերաբերեալ։ Այս պայմաններում լաւագոյն լուծումը հրապարակային քննարկումներն են, երբ բոլոր ուժերի ներկայացուցիչները ոչ թէ բանակցային սեղանի շուրջը այլ 1988 թ. հայաստանեան օրինակով կամ 2014-ի ուկրաինական օրինակով ժողովրդին են ներկայացնում իրենց պատկերացումներն ու լսում արձագանքները։ Այդպիսի ձեւաչափը չի բացառւում 28-ի հանրահաւաքի համար։

 

Page 11 of 39

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>