ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը և "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փաստորեն վաղը հանրահավաք կանցկացնեն միասին: Այդ մասին հայտնեց այսօր ազատամարտիկների հանրահավաքին ներկա գտնվող Պարույր Հայրիկյանը.
"Էն ժամանակ պայքարում էի, որ Հայաստանը դառնար բազմակուսակցական, էն ժամանակ ԱԻՄ-ից բացի ոչ մի կուսակցություն չկար: Ես չէի պայքարում որպեսի, երբ հետո բազմակուսակցական Հայաստան ստեղծվի չկարողանանք ներդաշնակորեն քննարկել բոլոր հարցերը",-ասաց Պարույր Հայրիկյանը:
Պատասխանելով Henaran.am-ի հարցին Հայրիկյանը նշեց, որ ազգի շահերին ընդառաջ գնալով որոշվել է առանձին հանրահավաքները համատեղել:
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։