Հորդառատ անձևի ներքո Ազատության հրապարակում շարունակվեց Պարույր Հայրիկյանի հրավիրած հանրահավաքը, որն ուղղված էր Մաքսային միության դեմ: Ոստիկանության կողմից առգրավված ցուցապաստառները բերվեցին Ազատության հրապարակ, և հանրահավաքը սկսվեց ՀՀ օրհներգի փոփոխված տեքստով:
Պարույր Հայրիկյանը նախ ամփոփեց Վիլնյուսի գագաթաժողովը, որտեղ Հայաստանը վերջնականապես կայացրեց իր որոշումը` չստորագրելով ԵՄ հետ ասոցացման պայմանագիր և ընտրելով Մաքսային միությանը ինտեգրվելը: Հայրիկյանը նշեց, որ այսօր կայացվել է բոլոր առումներով խայտառակ ընտրություն: «Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր վերջնականապես հրաժարվեց հայ ժողովրդի առաջընթացի հնարավորությունից` շարժվելով դեպի Մոսկվա և Սիբիր: Փաստեցինք մեկ բան, որ ռուսական ԿԳԲ-ի ցանցը լիարժեք գործում է Հայաստանում, և արդեն սկսվում է լյուստրացիան»,- ասաց նա:
Հայրիկյանը համեմատություններ անցկացրեց ԵՄ-ի և ՄՄ-ի միջև` ներկայացնելով այն առավելությունները, որ կունենար Հայաստանը ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում: Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները ընտրությունը` ինտեգրվել դեռ գոյություն չունեցող Մաքսային միությանը, ոչ միայն դավաճանություն է, այլեւ խելագարություն ու ստորաքարշություն: Հայրիկյանը նշեց, որ բոլոր երեք նախագահներն էլ չեն կարողացել ճիշտ կառավարել երկիրը: Ըստ նրա` Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ էր երկրի անկախությանը, Ռոբերտ Քոչարյանը վաճառեց երկրի գույքը պարտքի դիմաց, իսկ Սերժ Սարգսյանը խոր հիասթափության է հասցրել հայ ժողովրդին` կատարելով խայտառակ ընտրություն:
«Մեր սերունդները ապագայում չեն ասի, թե` այ հայրեր, այս ի՞նչ ընտրություն եք կատարել դուք, թողել եք քսանյոթ քաղաքակիրթ երկրների համագործակցությունը և ընտրել եք երեք դիկտատորիկների հավակնությունները»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նա վերջում հավելեց, որ հաջորդ հանրահավաքը նախատեսված է մեկ շաբաթից, թեեւ քաղաքապետարանը դեռ հստակ չի պատասխանել, թե որ օրն է հնարավոր անցկացնել հանրահավաքը:
Աղբիւր՝ Yerkir.am
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։