ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն, ով իր բարոյական պարտքն է համարում առաջադրվել նախագահական ընտրություններում, ընտրագրավի /ութ միլիոն/ համար նախատեսված գումարն արդեն ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն տեղեկացրեց ինքը` Հայրիկյանը: Նրա խոսքով՝ կա նաև որոշակի գումար առաջիկա աշխատանքների համար:
Henaran.am-ի հարցին, թե որտեղից է գոյացել Հայրիկյանի ընտրագրավը, պատասխանեց, որ իրենց բոլոր միջոցները գոյանում են ԱԻՄ-ականների, ԱԻՄ-ի հավակնորդների միջնորդավճարներից: ՛՛Երբ փոխանցենք պաշտոնապես գործող հաշվեհամարին, կբացահայտենք, միայն երկու դեպք կա, ովքեր չեն ուզում, որ իրենց անունները նշվի՛՛,-նշեց Հայրիկյանը: Վերջինս հույս է դնում նաև ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանի վրա, ով, Հայրիկյանի խոսքով, խոստացել է, որ կօգնի իրեն: ՛՛Այսօր էլ հանդիպելու եմ հայ իրականության ամենահարուստ մարդկանց հետ, նրանց մի մասը Հայաստանից է, իսկ մյուս մասը՝ արտասահմանից: Այնպես որ ֆինանսական խնդիրներ չունենք՛՛,-ընդգծեց Հայրիկյանը:
ԱԻՄ ղեկավարը հայտնեց նաև, որ նախագահական ընտրությունների համար նախատեսված իր գրասենյակը նախագահի նստավայրից մի քանի մետր այն կողմ է: Սա, Հայրիկյանի ներկայացմամբ, դիտավորություն է, որպեսզի անցումը նախագահական նստավայր երկար ժամանակ չխլի:
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։