Վերջին հրապարակումներ

article thumbnail    ՀՀ իշխանությունները լուծում են մի խնդիր՝ ինչպես անել, որ ռուսական իմպերիալիզմի ծրագրերն իրականություն դառնան: Իսկ ծրագրերը կայանում են նրանում, որ կամ...
article thumbnail  «Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»,-այս մասին այսօր լրագրողների հետ...
article thumbnailՊարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը յունուարի 2017 թուական                        
article thumbnailԽորհրդարանական ընտրություններին ԱԻՄ-ն արդեն սկսել է մասնակցել՝ ընդդիմադիր ուժերի միավորման եւ ժողովրդավարական դաշինք ստեղծելու կոչով: Այս մասին...
article thumbnail «Հայաստանը սրընթաց գնում է դեպի կործանում, եւ դրա համար ապացույցներ պետք չեն: Լավագույն ապացույցը ՀՀԿ վերջին համագումարն էր, որը հարիր էր...
article thumbnail  Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա պատերազմը հետախուզություն էր, որն արվում է հետագա գործողությունների համար: Lragir.am-ի հետ զրույցում նման...
article thumbnailԲազմաթիւ <<ողջախոհ>> գործիչներ այս օրերին կոչ են անում ՌՈՒՍԱԿԱՆ հենակէտի ՌՈՒՍ զինուորի ՌՈՒՍԱԿԱՆ զենքով կատարած ՍՊԱՆԴԸ չկապել ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍ...
article thumbnail«Մենք ուզում էինք Նոր տարին դիմավորել առանց Սերժ Սարգսյանի, բայց դիմավորում ենք Հին նոր տարին՝ առանց մարդու իրավունքների պաշտպանի: Սա խորհրդանշական...
article thumbnailԱնկախության առաջին ցույցը... Դա տեղի ունեցավ 1988-ի մայիսի 28-ին, Ազատության հրապարակում՝ երբ դեռ չէր ծնվել սեպտեմբերի 21-ը: 1920 թվականից 68 տարի...
article thumbnailԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հակասահմանադրական է համարում սահմանադրական փոփոխությունները: «Խաբեություն, անազնվություն, կեղծիք, ժողովրդավարության կրճատում լինելով՝ սա ապօրինի...
Category: Ասուլիսներ
Published on 17 December 2016
Print

Խորհրդարանական ընտրություններին ԱԻՄ-ն արդեն սկսել է մասնակցել՝ ընդդիմադիր ուժերի միավորման եւ ժողովրդավարական դաշինք ստեղծելու կոչով: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքով՝ այդպիսի դաշինքով հնարավոր կլինի հանրապետականներին ուղարկել հանգստի կամ ընդդիմադիր դաշտ: Հանրապետական կուսակցությունը Ուժեղ ընդդիմությանը միշտ կողմ է արտահայտվել՝ շեշտել է հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Դեմկուսի փոխնախագահ Ժասմին Ղեւոնդյանի խոսքով՝ ավելի բարոյական կլինի, եթե Հանրապետականը կառուցողական ընդդիմության մասին խոսելու փոխարեն հեռանա:

 

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի խոսքով՝ իրենք առաջինն են կոչ արել ժողովրդավարական դաշինք ստեղծելու մասին եւ մինչեւ դեկտեմբերի վերջ կսպասեն քաղաքական ուժերի արձագանքներին: Դրանից հետո մեկ այլ ծրագիր ունենք՝ ասաց Հայրիկյանը:

«Եթե մենք հիմա չստանանք աջակցություն քաղաքական ուժերից եւ միասնական ճակատով չգնանք, մենք մտածում ենք հայտարարել «Ժողովրդավարական Հայաստան» միավորման ստեղծման մասին, որի մեջ հրավիրելու ենք ընդգրկվել անհատ մարդկանց՝ քաղաքացիների: Իհարկե, դա մի փոքր ավելի ժամանակ է պահանջում, բայց չենք բացառում, որ այդ կերպ էլ հնարավոր է միավորել»:

Առաջարկ է եղել, որ երկրում իրավիճակը բարելավվի, ով որ չի միանում համարում ենք, որ խաղից դուրս է՝ պարզաբանեց Պարույր Հայրիկյանը: Եթե արձագանք չկա՝ ուրեմն կամ հետին նկատառում ունեն, կամ՝ վախեցրել են: Արձագանքելով հարցին, որ «Լուսավոր Հայաստան» դաշինք է ստեղծվել՝ Հայրիկյանն ասաց, որ իրեն չի էլ հետաքրքրում՝ այդ դաշինքն ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանական, իսկ այն ստեղծող երեք ուժերին էլ իրենք դիմել են ու պատասխան չեն ստացել: Հայրիկյանի գնահատմամբ՝ անշնորհքություն է, երբ իրենց կոչն արձագանքելու փոխարեն փոքր դաշինք են ստեղծում ու ասում, թե եկեք դուռը բաց է:  Նրա խոսքով՝ երկրում ստեղծված վիճակը ընդդիմության կամ իշխանության հարց չէ եւ համազգային մոտեցում է պահանջում: Ինչո՞ւ  չեն արձագանքում՝ հռետորական հարց հնչեցրեց Պարույր Հայրիկյանը:

Հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը դաշինքների ձեւավորումը բնական գործընթաց է համարում: «Լուսավոր Հայաստան»-ին անդամակցող ուժերին գնահատական նա չցանկացավ տալ: Կարծիք հայտնեց միայն, որ վերջին տեղական ընտրությունները պիտի դաս լինեին՝ ռազմավարություն վերանայելու առումով, թե ում հետ եւ ինչ ձեւով կարելի է դաշինք կազմել՝ առաջիկա համապետական ընտրություններում իրենց դերակատարումն ունենալու համար:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ժասմին Ղեւոնդյանի խոսքով՝ առաջիկա ընտրություններում էլ փողի մրցակցություն է լինելու եւ ոչ գաղափարների:

Հայաստանում որեւէ բան անել հնարավոր չէ՝ առանց միասնական ժողովրդական դաշինք ստեղծելու՝ համոզմունք հայտնեց Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա՝ եթե հնարավոր չլինի համախմբվել միասնական ուժերով ազգային հարցեր լուծելու համար, ապա մնացած ամեն-ինչն ավելորդություն է:

Ի դեպ, Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենք կոչով դիմել են նաեւ Դեմկուսին: Այստեղից նույնպես արձագանք չի ստացել: Դեմկուսի փոխնախագահը, սակայն, Հայրիկյանի այս մասով դիտարկմանը որեւէ կերպ չարձագանքեց:

 

 

 

Օրուա տեսանիւթ

Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական

ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ

                                                                                            Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր  ազգերի ազատասէր մարդկանց..

      Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։  Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ  ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։  Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։

 Կարդալ շարունակութիւնը

Բեռնել գիրքը

Նորօրեայ պատմութեան մոռացուող էջերից

Որոնում

Յայտարարութւիններ

article thumbnailԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ  30 յուլիսի, 2016թ. «Յուլիսի 29-ի յանցաւոր իրադարձութիւնները դատապարտելը, նոր ձերբակալուածների անունները ներկայացնելը եւ նախկինում...
article thumbnailԱզատութեան հրապարակում նախապէս ժամը 16-ին իրազեկուած հանրահաւաքը ԱԻՄ-ը ոստիկանութեան հետ համաձայնեցնելով կսկսի ժամը 17-ից յետոյ,ինչի մասին...
article thumbnailԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ Արցախում յունուարի 31-ին կայանալիք ավտոերթի առիթով 29 յունուարի 2015թ. Ողջունելով ստեղծուած անմխիթար վիճակը...
article thumbnailԱԻՄ Ներկայացուցչական խորհուրդը իր յունուարի 15-ի նիստում յատուկ անդրադարձաւ Գիւմրի քաղաքում տեղի ունեցած սպանդին եւ արձանագրեց որա) Հայասատանի բարձրագոյն...
article thumbnailԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՏՄ-ի մաս դարձնելու գործընթացում ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ դերակատարութեան վերաբերեալ 14 նոյեմբերի 2014թ., Երեւան...

Վերջին տեսանիւթեր

?>?>