Category: Հայտարարություններ
Published on 08 June 2014
Print

Երեկ տեղի ունեցաւ ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի հերթական նիստը։

Օրակարգում՝
Տեղեկատւութիւն՝
Մովսէս Գորգիսեանի մասին Ռ. Յ.-ի գրածը… 
Եւրոպական ընտրութիւն դաշինքի լռութիւնը.
Սահմանադրական բարեփոխումների ներկայ ընթացքը

Քննարկուող հարցեր
1. Արձագանք Ռ. Յ.-ի գրածին։ 2.<<Սահմանադրական բարեփոխումներ>>-ի վերաբերեալ դիրքորոշում
3. Եղեռնի 100- ամեակի առիթով ընդհանրական հայեցակարգ ներկայացնելու անհրաժեշտութեան հարցը. զուգահեռաբար կառավարութեանը կոչ անել հարազատների հետ համաձայնեցնելով Յուշահամալիրի տարածքից յուղարկաւորուած ազատամարտիկների աճիւնները Կոմիտասի անուան պանթէոն (Մովսէս Գորգիսեանինը) ու Եռաբլուր տեղափոխել (ԱԻՄ-ն արդէն մամուլով արել է այդ առաջարկը)
4. Եւրոպական ընտրութիւն դաշինքի (լռութեան) հարցը
5. Յունիսի 14-ի ԱԻՄ ներկայացուցիչների հաւաքի կազմակերտական հարցեր։
ընդունուած որոշումներ՝ 
1.՝ Մովսէս Գւրգիսեանի վերաբերեալ բարբաջանքները համարել Ռաֆաէլ Համբարձումեանի հոգեկան խանգարման դրսեւորում
2. Առաջիկայ մամուլի ասուլիսում ներկայացնել Սահմանադրական բարեփոխումների ընթացքի վերաբերեալ Ապրիլի 12-ին ԱԻՄ ընդունած յայտարարութիւնը։
3. 1915-1923թթ. հայոց նկատմամբ իրականացուած ցեղասպանութեան հետեւանքով հայութիւնը կորցրել է առնուազն 20 միլիոն մարդ (ներառեալ սպանուածներից ծնուելիք մարդիկ) եւ միջազգայնօրէն Հայաստան ճանաչուած տարածքների աւելի քան 80 տոկոսը։ 
4. Հանձնարարուեց պարզել թէ ինչով են զբաղուած նախաձեռնողները եւ ինչով կարելի է գործունացնել <<Եւրոպական ընտրութիւն>> նախաձեռնութիւնը
5. Հաստատուեց Յունիսի 14-ին Թեքեյան կենտրոնում ԱԻՄ ներկայացուցիչների (բոլոր մարզերից, Արցախից եւ Երեւանից) համահաւաքի (ժամը 12։00-18։00 ) օրակարգը։ Մասնաւորապէս պէտք է ընտրուի Ներկայացուցչական խորհուրդ ԱԻՄ նախագահութեան լիազորութիւններով։ 15։00-16։30 (քուէարկութեան արդիւնքներն ամփոփելու ընթացքում) նախատեսւում է երթ՝<< ՈՉ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆՆ ՈՒ ԵՒՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԱՒՈՐՄԱՆԸ. ԿԵՑՑԷ ԵՒՐՈՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ>> կարգախօսերով։

 
Category: Հայտարարություններ
Published on 23 May 2014
Print

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հայաստանի եւրոպական կողմնորոշումը որպէս նպատակ կանոնադրօրէն դեռեւս 2004թ. որդեգրած (ԱԻՄ-ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹԻՒՆ, Երեւան, 2004, ԳԼ. 2) ,
2013 թուականի Սեպտեմբերի 3-ից ի վեր համախոհ բոլոր կազմակերպութիւններին ու անհատներին յանուն Եւրոպական ապագայի համագործակցութեան հրաւէր հղած, սակայն մինչ այժմ որեւէ գործնական արձագանք չստացած, 
«Մաքսային Միութիւն» դաւադրութեանը բազմաթիւ՝ հասարակական կարծիքի ուսումնասիրութիւններով, ուղերձներով ու բողոքի միջոցառումներով արձագանքած ԱԻՄ-ը 
ողջունում է այսօր «Եվրոպական ընտրութիւն» անուամբ ասպարէզ իջած նախաձեռնութիւնը եւ իրազեկում այդ գաղափարի օգտին աշխատողներին ու ողջ հանրութեանը, որ 
պատրաստ է օժանդակել այդ նախաձեռնութեանը եւ համագործակցել իր ողջ կարողականութեամբ։

ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
22 մայիսի, 2014թ., Երեւան

 
Category: Հայտարարություններ
Published on 23 April 2014
Print

24 Ապրիլի, 2014թ. Երեւան, Ծիծեռնակաբերդ

 

Ապրիլի 24-ը միայն 1915թ.-ի խորհրդանիշը չէ։ Այսօր այն խորհրդանշում է հայութեան բոլոր ողբերգութիւնները։ Ցեղասպանութեան ճանաչման Եւրոպական Միութեան1987թ.-ի բանաձեւում նշուած է 1915-1923թթ. ժամանակային յատուածը։ 

Հայութեան ոչնչացումը մեր թշնամիների նպատակն է եղել եւ իրականութիւն դարձաւ նրանց համատեղ ջանքերով։ Եւ արեւմտեան Հայաստանում (մասնաւորապէս Վանի նահանգում), եւ Արեւելեան Հայաստանում հայութիւնը ոչնչացուեց ռուս-թուրքական համատեղ գործողութիւններով։ 

Բայց Ապրիլի 24-ը միայն ողբասացութեան օր չէ։ Անցեալ դարի 60-ական թուականներից Ապրիլի 24-ը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի օրն է։ Այդ օրուայ հետ է կապուած նաեւ հայ անկախականների կազմակերպութեան՝ Ազգային միացեալ կուսակցութեան (ԱՄԿ) ստեղծումը 1966 թ.-ին։

Այսօր մենք կանգնած ենք մի նոր ցեղասպանութեան նախաշեմին եւ ապրիլի 24-ը մեզ համար ռազմավարական նախազգուշացում պէտք է լինի։ Մկրտիչ Փորթուգալեանը դեռեւս 1870-ական թուականներին պետականութեան բացակաիւթեան պայմաններում ազդարարում էր. «արտագաղթը անարիւն կոտորած մըն է»։ Այսօր մեզ թւում է , թէ ունենք ազգային պետականութիւն, սակայն միայն թւում է։ Միջազգային իրաւունքի ենթակայ դարձած Հայաստանի իշխանութիւնները զբաղւում են ամէն ինչով, բացի ազգային խնդիրներից եւ, մանաւանդ, իղձերից։

Դրա վկայութիւնն է այն, որ Հայաստանի բնակչութիւնը 25 տարուայ ընթացքում կրկնապատկուելու փոխարէն կիսով չափ նուազել է. եւ դա նոյնիսկ մտահոգութիւն չի առաջացնում։ Այս «անարիւն կոտորածի» նկատմամբ անտարբերութիւնը բաւական է հասկանալու, որ Հայաստանն իշխանութիւններ չունի, որ որպէս այդպիսին ներկայացողերը ընդամենը յաջորդ ցեղասպանութիւնը ծրագրողների խամաճիկներ են։ Այդպիսի մի քայլ է մեզ աշխարհից մեկուսացնելու եւ բռնապետերի դաշինքի կամակատարը դարձնելու միտուած ծրագիրը։

Հանդուրժել նման իրավիճակը նշանակում է նոր ցեղասպանութեան մասնակից դառնալ։ Ուստի բոլորիդ հրաւիրում ենք վաղը՝ ապրիլի 25-ին ժամը 16։00 Հանրապետութեան հրապարակում կայանալիք (ԱՐՏՈՆՈՒԱԾ) հանրահաւաքին եւ երթին, որի նշանաբանն է՝ «ՄԵՆՔ ԹՈՅԼ ՉԵՆՔ ՏԱՅ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ։ ՍԵ՛ՐԺ, ԹԷԵՒ ԴՈՒ ԵՒ ՔՈ ՏԷՐԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՔ ՄԵԶ ՍՏՐՈՒԻԿ ԿԱՄ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ԳԱՂԹԱԿԱՆԻ ՎԵՐԱԾԵԼ, ԻՄԱՑԵ՛Ք, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱԶԱՏ Է ԱՊՐԵԼՈՒ ԵՒ ԱՊՐԵԼՈՒ Է ԻՐ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ։ 

 

ԱՄԿ-ԱԻՄ

 
Category: Հայտարարություններ
Published on 16 April 2014
Print

ԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

12 ապրիլի 2014թ. 

Հայաստանում Սահմանադրականութեան հաստատման առաջամարտիկ, 
դեռեւս 1976թ. ազգային սահմանադրութեան ընդունումը ազգային առաջնահերթութիւններից մէկը համարող, 

1998թ.-ին առաջին տխրահռչակ բռնապետապատշաճ 1995թ.-ի Սահմանադրութեան բարեփոխման նախաձեռնող եւ 
վերջին համահայկական ընտրութիւններում յանուն ժողովրդավարական համակարգի կայացման եւս մէկ սահմանադրական բարեփոխումների անհրաժշտութիւնն իր նախընտրական ծրագրում ամրագրած 
Ազգային ինքնորոշում միաւորման (ԱԻՄ) Ներկայացուցչական խորհուրդը իր արտահերթ նիստում, անդրադառնալով Հայաստանում սահմանադրական փոփոխութիւնների իշխանութիւնների կողմից շրջանառութեան մէջ դրուած «հայեցակարգին», այն բնութագրեց որպէս՝

Հայաստանի քաղաքացու քաղաքական իրաւունքների դէմ ուղղուած, 
Հայաստանում ժողովրդավարութեան մակարդակը աւելի քան երկու անգամ նուազեցնող եւ, 
անտարակոյս, յետին նկատառումներով պայմանաւորուած կամայական նախաձեռնութիւն։ 
Որպէս կանոն սահմանադրական փոփոխութիւնների անհրաժեշտութիւն ծագում է, երբ այդ գաղափարը տեւականօրէն արծարծւում է տարբեր քաղաքական, հասարակական կամ գիտական շրջանակների կողմից, շեշտելով, թէ սահմանադրական լուծման կարոտ հատկապէս ինչ հիմնախնդիրներ են անտեսուել գործող սահմանադրութեամբ։ Երկրորդ տարբերակն այն է, որ պետական համակարգը դժուարութիւնների առաջ է կանգնում սահմանադրաութեան բացթողումների պատճառով, եւ հանրութիւնն այդ գնայատում է որպէս սահմանադրական ճգնաժամ։ Հայաստանում ոչ հանրային պահանջարկ կայ եւ ոչ էլ սահմանադրական ճվնաժամ։
Թէեւ պաշտոնապէս ազդարարւում է, որ սա միայն նախագիծ է, սակայն ԱԻՄ համոզմամբ նոյնիսկ նախնական նախագիծը պէտք է արդիւնք լիներ քաղաքական եւ հասարակական, գիտական՝ մասնագիտական հայտերի ու նախաձեռնութիւնների հրապարակային քննարկումների, որոնցում վերջինը պէտք է լինէին իշխանութիւնների եւ, մանաւանդ՝

Սահմանադրական դատարանի անդամների ներկայացրած առաջարկները։ 
Մատուցուող «հայեցակարգ»-ում յիշատակւում են ՀՀ նախագահը, Ազգային Ժողովը, վարչապետը, սակայն բացակայում է Հայաստանի քաղաքացին՝ այն հիմնական դէմքը, ում համար գործում է Սահմանադրութիւնը։ Եւ ամենակարեւորը, չի երեւում մի փոփոխություն, որ արված լինի քաղաքացու իրավունքներն ընդլայնելու կամ ամրագրելու նպատաակով: 
Աւելի քան ակնյայտ է, որ ներկայացուած «հայեցակարգի» հիմնադրոյթներն իրականութիւն դառնալու դէպքում, ժողովրդի դերակատարութիւնը, այսինքն՝ ժողովրդավարութիւնը

Հայաստանում երկու անգամ կնուազի։ Այսօր ժողովուրդն ամեն 5 տարուայ ընթացքում առնուազն երկու անգամ է մասնակցում համապետական ընտրութիւնների՝ խորհրդարանական եւ նախագահական։ Առաջարկուող փոփոխութիւնների յետեւանքով նոյն ժամանակայատուածում քաղաքացիները մէկ անգամ են օգտուելու երկրի կառավարմանը մասնակցելու իրենց իրաւունքից։ Այդպիսի «բարեփոխում» կարող են երազել միայն Ժողովրդի՝ ժողովրդավարութեան նկատմամբ թշնամաբար տրամադրուած ուժերը։
ԱԻՄ-ն իր նախնական գնայատականում չի կամենում անդրադառնալ մասնոյթներին, սակայն իր պարտքն է համարում ազդարարել, որ Սահմանադրութեան մէջ փոփխութիւններ կատարելու ցանկութիւնն արդարացուած է միայն այն դէպքում, երբ այդ փոփոխութիւնն ուղղված է քաղաքացու դերակատարութեան ու ազդեցութեան աւելացմանը, մարդու իրաւունքների ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Հայ ժողովուրդը պէտք է մերժի իր ճակատագրի երաշխաւոր, ազգային հիմնական փաստաթղթի՝ Սահմանադրութեան նկատմամբ այդպիսի կամայական, քամահրական եւ պատեհապաշտական վերաբերմունքը։ Սահմանադրութեան հետ կապուած աշխատանքները պէտք է իրականացուեն հրապարակայնօրէն (բաց ու լրագրողների ներկայութեամբ), ինչպէս անում էր ՀՀ Սահմանադրական Բարեփոխումների Յանձնաժողովը 1998-1999թթ. Պարոյր Հայրիկեանի նախագահութեամբ։

ԱԻՄ-ը արդէն մի քանի տարի է շրջանառութեան մէջ է դրել (նաեւ ռուսերեէն հրատարակութեամբ) քաղաքացիների իրաւահաւասարութեան, նրանց երկրի տէրը լինելու հիմնարար , ելակէտային սկզբունքի վրա կառուցուած հայեցակարգ։ Այդ հայեցակարգի բաղադրիչ, պետութիւնների ժողովրդավարականութեան չափման բանաձեւն ու նրանից բխող բացարձակ ժողովրդավարութեան համակարգը պէտք է լինեն Հայաստանի (եւ ոչ միայն) սահմանադրական բարեփոխումների հիմքում։ 

ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 
Category: Հայտարարություններ
Published on 24 March 2014
Print
24 մարտի, 2014թ., Երեւան
 
Նախապատմութիւնը Ձեզ յայտնի է ինձնից ոչ պակաս. Մենք մարտի 16-ին ազդարարեցինք, որ հանրահաւաք եւ երթ ենք անելու մարտի 28-ին։ Պարզուեց, որ Ժառանգութիւնը ողջ օրով վարձակալել է  հրապարակը։ Մենք առաջարկեցինք՝ ողջ օրը ձեզ, մեզ 1 ժամն էլ բաւական է։ Մենք դեռ չենք կարող պատասխանել, որովհետեւ չգիտենք, թէ ինչ ենք անելու՝ եղաւ պատասխանը։ ԱԻՄ-ը դեռ 10 օր առաջ գրել էր  մեր օրակարգը՝ հրապարակային քննարկումներ հետեւեալ խնդիրների վերաբերեալ 1. կուտակայինի մասին Սահմանադրական դատարանի որոշման գնահատումը քաղաքացիների ինքնորոշման իրաւունքի տեսանկիւնից, 2. Անդրադարձ հակահայկական լենին-աթաթուրք պայմանագրին միջազգային իրւունքի տեսանկիւնից, (արդէն կայ ԱԳ նախարարութեան արձագանքը) 3. Հայաստանը համաշխարհային վերջին գործնթացների (Ռուսաստան-Ուկրաինա հակամարտութիւն) պայմաններում, մասնաւորապէս ՄՄ եւ ԵՄ առնչութիւնների հետագայ զարգացումներն ու հնարաւոր մարտահրաւէրները, 4. Հայաստանում իրավիճակի փոփոխութիւնների հնարաւոր տարբերակները՝ հեռնակարները եւ այլն... Նշում էինք, որ հրաւիրեալ են եւ կարող են մասնակցել բոլոր քաղաքական ու հասարակական ուժերը։ …………….Դուք լռում էիք եւ այլեւս հնարաւոր չէր սպասել։ Բնականաբար Ձեզ հետ հակադրուելուց խուսափելով մենք քաղաքապետարանի հետ այլ բան պայմանաւորուեցինք  եւ սկսեցինք մարդկանց իրազեկումը՝ առ այն, որ մեր միջոցառումը պիտի լինի Արամ Խաչատրեանի արձանի մոտ՝ ժամը 16։00այնտեղից էլ երթը՝ կառավարութեան մոտով եւ Սահմանադրական դատարան եզրափակումով։
Դրան յաջորդեց Ձեր յայտարարութիւնը մարտի 22-ին, մասնաւորապէս՝    Ազատութեան հրապարակում, ըստ որի  մեզնից մէկ ու կէս ժամ անց դուք պիտի հանրահաւաք անեք ընդամենը 50 մետր հեռաւորութեամբ։ Եւ դեռ հրաւիրում եք միանալ։ Սա՞ էր Ձեր գլխաւոր խնդիրը։  Մենք առաջարկում ենք Ձեզ՝ միասնութեան մասին հրապարակաւ ելոյթ ունեցած անձին մինչեւ 28-ը իսկապէս միասնական ճակատի վերաբերեալ յայտարարի գալ եւ առանձին 2 հանրահաւաքների փոխարէն անել մէկը՝ ժամը 16։00-ին, որից յետոյ կհասցնենք նաեւ արտոնուած քայլերթով գնալ կառավարութիւն եւ սահմանադրական դատարան։
Գրաւոր ենք դիմում, ոչ թէ այն պատճառով, որ Ձեր բանաւոր խօսքին չենք հաւատում, այլ որովհետեւ աշխարհում ընդունուած կարգին չենք ուզում հակադրուել։
ԵԹէ Ձեր պատասխանը ուշանայ, հնարաւոր է, որ մենք մեր հանրահաւաքը դարձնենք աիմականների հերթական հրապարակային հանդիպում եւ դրանից  յետոյ ընդունելով Ձեր  հրաւէրը՝  միասին (քանի որ դուք ոչ օրակարգ ունեք եւ ոչ էլ ձեւաչափ) մեր պատկերացրած ձեւով շարունակենք մեր միջոցառումը։  
 
Հարգանքներով՝ ԱԻՄ առաջնորդ Պարոյր Հայրիկեան
 
Category: Հայտարարություններ
Published on 15 March 2014
Print

Վաղը՝ մարտի 16-ին ժամը 16։00-ին հրապարակում մերոնցով հաւաքւում ենք, բայց կարող են մասնակցել բոլոր ազնիւ հայերը։ Ներկայացնում եմ Արտգործ նախարարին ներկայացուելիք ուղերձը... .... .... .... .... .... ... ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանին
16 մարտի, 2014թ. ք. Երեւան 

Հարգելի պարոն նախարար
Այսօր` 2014թ․մարտի 16-ին լրանում է Մոսկուայի բոլշեւիկա-քեմալական, այպէս կոչուած, Պայմանագրի (16 մարտի, 1921 թ.) 93-րդ տարելիցը: Փաստաթուղթ, որը, կնքուած լինելով միջազգային իրաւունքի աղաղակող ոտնահարումներով, հետևաբար՝ անկարող լինելով եւ չառաջացնելով որևէ իրաւական հետևանք, փաստացիօրէն ամենածանր կացութեան առաջ է կանգնեցրել Հայաստանն եւ հայ ժողովրդին:
Մոսկուայի Պայմանագրի Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրաւունքի խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին եւ որեւէ պարտաւորութիւն կամ իրաւունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնութեան: Այս հիմնադրոյթն ամրագրուած է Պայմանագրային իրաւունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ յօդուածում. «A treaty does not create either obligations or rights for a third State without its consent»։ 
Ելնելով դրանից, Մոսկուայի Պայմանագիրը անօրինական է ու անվաւեր, հետեւաբար այն չէր կարող և չի կարող որեւէ պարտաւորութիւն պարունակել Հայաստանի Հանրապետութեան համար, առաւել եւս որոշել հայ-թուրքական սահմանը (Պայմանագրում յօդուած 1) կամ Նախիջեւանը որպէս պրոտեկտորատ յանձնել Ադրբեջանին (Պայմանագրում յօդուած 3), քանի որ Մոսկուայի Պայմանագիրը կնքուել է միջազգային իրաւունքի դարեր ի վեր գործող պարտադիր եւ անբեկանելի մի քանի հիմնադրոյթների (jus cogens) բացայայտ ոտնահարումով: Իսկ ինչպէս ամրագրուած է Պայմանագրերի իրաւունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ յօդուածում, «Պայմանագիրն անվաւեր է, եթէ կնքուելու պահին հակասել է միջազգային հանրային իրաւունքի անբեկանելի հիմնադրոյթին»: (Article 53. A treaty is void, if at the time of its conclusion, it conflicts with a peremptory norm (jus cogens) of general international law).
Նկատի ունենալով, որ 1921թ. մարտի 16-ին Մոսկուայում ստորագրուած փաստաթուղթն ի սկզբանէ անվաւեր է եղել,
հաշուի առնելով, որ 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ –ի Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրաւարար վճիռը՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի վերաբերեալ առ այսօր վաւեր եւ ուժի մէջ գտնուող փաստաթուղթ է, 
հիմք ընդունելով, որ մերօրեայ Հայաստանի Հանրապետութիւնը հանդիսանում է 1918-20թթ. Հանրապետութեան իրաւայաջորդը եւ այդ դրոյթն ամրագրուած է Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագրի, ինչպէս նաեւ՝ ՀՀ Սահմանադրութեան նախաբանի մէջ՝
կոչ ենք անում միջազգային բոլոր ատեաններում յստակ քաղաքական դիրքորոշում արտայայտել Մոսկուայի 1921թ., այսպէս կոչուած, Պայմանագրի վերաբերեալ, մասնաւորապէս՝ դիւանագիտական եւ միջազգային-իրաւական լծակներով պահանջել Թուրքիայից եւ Ռուսաստանից իրենց պայմանագրերում հրաժարուել Հայաստանին վերաբերող դրոյթներից։
ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի եւ ազատախոհ հայերի անունից ՝

Պարոյր Հայրիկեան 
Հայաստանի անկախութեան պայքարի առաջնորդ

 
Category: Հայտարարություններ
Published on 14 March 2014
Print

Իմ խնդրանքով Մարտի 16-ի մեր միջոցառման համար Արա Պապեանը պատրաստել է այս տեղեկանք-փաստաթուղթը, որի հիման վրայ մենք պիտի Յայտարաութիւն կամ ուղերձներ կամ երկուսը միասին պատրաստենք։ Կհանդիպենք շաբաթ ժամը 14։00 (նորագրանցեալների եւ նորագրանցուողների ներկայութիւնը խիստ ցանկալի է, կապի մէջ լինելը՝ պարտադիր)։ Խնդիր է 16-ի կիրակի լինելը, այսինքն՝ մեր ԱԳ-ն եւ ՌԴ դեսպանութիւնը չեն աշխատում։ Միասին կը որոշենք ինչ անել։ Կցում եմ Պարոն Պապեանի առաքած նիւթը։ . . . . . . . . .... ..... ....
Մոսկվայի բոլշևիկա-քեմալական այսպես կոչված պայմանագրի
(16 ՄԱՐՏԻ 1921 Թ.)
Կարգավիճակն ըստ միջազգային իրավունքի

Այդ ժամանակ` 1921 թ.-ի մարտի 16-ին, բոլշեւիկները պայմանագիր կնքեցին Քեմալի հետ, որով Թուրքիային հանձնեցին Հայաստանի Հանրապետության մի մասը, երկու այլ մասեր տվեցին Ադրբեջանին, մնացորդի վրա փակցրեցին «Սովետական Հայաստան» պիտակը եւ բռնակցեցին Ռուսաստանին:
Ջեյմս Ջերարդ, ԱՄՆ-ի դեսպան Գերմանիայում (1913-1917 թթ.)
Այսօր` 2014թ․մարտի 16-ին լրանում է Մոսկվայի բոլշևիկա-քեմալական այպես կոչված պայմանագրի(16 մարտի 1921 թ.) 93-րդ տարելիցը: Փաստաթուղթ, որը կնքվել է միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարումներով, հետևաբար չի առաջացրել և չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք:
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջեւ, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները»: (International treaties are agreements between subjects of International Law-creating, amending or terminating their mutual rights and obligations) [2]. Սա ամրագրված է Պայմանագրային իրավունքի վերաբերյալ 1969 թ. Վիեննայի կոնվենցիայի (Vienna Convention on Treaty Law.1969) մեջ: Կոնվենցիայի հոդված 2 –րդ պայմանագիրը բնորոշում է որպես «պետությունների միջեւ գրավոր կերպով կնքված եւ միջազգային իրավունքի վրա խարսխված միջազգային համաձայնություն» (an international agreement concluded between States in written form and governed by international law): Այսինքն, պայմանագրի օրինականության համար վճռորոշ է միջազգային իրավունքին համապատասխանելը: Ըստ այդմ, անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչը:
Ինչպես գրված է Մոսկվայի պայմանագրի նախաբանում, այն կնքվել է «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության» միջեւ: Քանի որ ցանկացած պայմանագրի կարգավիճակ ածանցվում է ստորագրողների իրավական կարգավիճակից, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է հստակեցնել նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակը 1921 թ.-ի մարտի 16-ի դրությամբ:
1. Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության (РСФСР) կարգավիճակը 1921 թ.-ին
Պայմանագիրը կնքելու պահին չկար «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն» (РСФСР) ճանաչված պետություն, հետեւաբարՙ միջազգային իրավունքի սուբյեկտ: Բնականաբար նրա կառավարությունը չուներ որեւէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն: ՌՍՖՍՀ-ի արդեն ՍՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսվել է միայն 1924 թ.-ից` Մեծ Բրիտանիայի ճանաչումով (1 փետրվարի 1924 թ.) [3]: Մինչեւ 1924 թ.-ը տեղի

[1] Report [Pursuant to H.Res. 346 & H.Res. 438]. Communist Takeover & Occupation of Armenia, 83rd Congress 2nd Session, House of Representatives, Rept. 2684, Part 8, 31 Dec 1954, p. 14.
[1] Sorensen M. Manual of Public International Law. New York, 1968, p. 38.
[1] Toynbee A.J. Survey of International Affairs 1924. London, 1926, p. 491.

ունեցած, այսպես կոչված ճանաչումները չեն առաջացրել որեւէ իրավական հետեւանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից: Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից [4]: Օրինակ, 1920 թ.-ին սովետական կառավարությունը ճանաչել է բալթյան երկրները, սակայն այդ ճանաչումը չի ընդունվել դաշնակից ուժերի կողմից, այն հիմնավորմամբ, որ սովետական կառավարությունը իր հերթին օրինապես [5] ճանաչված չէ [6]: Նման մոտեցումը երկրորդվել է դատական վճիռներով: Այսպես, ՌՍՖՍՀ-ն ընդդեմ Սիբրարոյի (RSFSR v. Cibrario) դատական գործում (1923 թ.), ԱՄՆ-ի դատարանը մերժել է ընդունել սովետական կառավարության հայցը այն հիմնավորմամբ, որ վերջինս ճանաչված չէ [7]: Նմանատիպ վճիռ, նույն հիմնավորմամբ կայացրել է շվեդական գերագույն դատարանը Սովետական կառավարությունն ընդդեմ Էրիկսոնի (Soviet Government v. Ericsson) դատական գործում (1921 թ.) [8]:
Վերոհիշյալ եւ տասնյակ այլ դատական վճիռներ եւ կառավարական որոշումներ վերահաստատում են միջազգային իրավունքի այն սկզբունքը, որ առանց ճանաչման կառավարություններն իրավական տեսանկյունից գոյություն չունեն, հետեւաբար որեւէ իրավական գործունեություն (պայմանագրերի կնքում, քաղաքացիության շնորհում կամ զրկում, մասնակցություն դատական գործընթացին եւ այլն) չեն կարող ծավալել [9]:
II. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը 1921 թ.-ին
Ըստ էության, սովետական իշխանության եւ կառավարության վերաբերյալ վերոգրյալը, ամբողջովին վերաբերում է, նաև այսպես կոչված, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը, որի անունից թուրքական կողմը ստորագրել է Մոսկվայի պայմանագիրը: Հիշարժան է, որ անգամ քեմալականները որեւէ հավակնություն չունեին օրինական իշխանությունների առկայության դեպքում իրենց համարելու Թուրքիայի լիազոր ներկայացուցիչներ: Նրանք պայմանագրերը կնքում էին ոչ թե Թուրքիայի կամ Թուրքիայի կառավարության անունից, այլ «Թուրքիայի Ազգային մեծ ժողով» կառույցի «կառավարության»: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր (ngo), եւ նրա մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ: Նմանօրինակ կազմակերպություններ եղել են ու կան աշխարհի զանազան երկրերում, այդ թվում նաեւ Հայաստանում: Մուստաֆա Քեմալի վարչախումբը որեւէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը: Աներկբայորեն, առնվազն մինչեւ 1922 թ.-ի նոյեմբերը, այսինքնՙ սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարությանն էր վերապահված Թուրքիայի անունից միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը եւ միայն սուլթանն էր կարող, ըստ
[1] Moore J.B. Digest of International Law. Washington, 1906, v. I, p. 73.
[1] Մինչև 1924թ. փետրվարի 1-ը տեղի ունեցած, այսպես կոչված, ճանաչումները չեն ստեղծում որևէ իրավական հետևանք, քանի որ դրանք չճանաչված երկների կամ իշխանությունների կողմից էին. Էստոնիա 02.02.1920; Լիտվա 30.06.1920; Լատվիա 11.08.1920; Lեհաստան 12.10.1920; Ֆինլանդիա 14.10.1920; Պարսկաստան 26.02.1921; Աֆղանստան 28.02. 1921; Թուրքիա 16.03.1921; Մոնղոլիա 05.11.1921 (Schuman F.L. American Policy toward Russia since 1917: A Study of Diplomatic History, International Law and Public Opinion. London, 1928, p. 351).
[1] Papers Relating to the Foreign Relations of the United States, 1920. Washington, 1936, v. III, p. 462. (The Secretary of States (Colby) to the Ambassador in Great Britain (Davis), August 2, 1920, p. 461-3).
[1] Hudson M.O. Annual Digest of Public International Law. Cambridge, 1931-1932, Case No 28.
[1] Ibid, Case No 30.
[1] Chen T.-C. The International Law of Recognition, London, 1951, p. 138.



Օսմանյան կայսրության սահմանադրության 7-րդ հոդվածի, լիազորել որեւէ անձի հանդես գալու երկրի անունից [10]:
Ընդհանրապես քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով եւ միջազգային իրավունքի խախտումով, որոնք են` երկրի օրինական իշխանության` սուլթան-խալիֆի, դեմ ապստամբությունը եւ Մուդրոսի զինադադարի (30 հոկտեմբերի 1918 թ.) ոտնահարումը: Մուստաֆա Քեմալը 1921 թ.-ին պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր: Այդ իսկ պատճառով դեռեւս 1920 թ.-ի ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի` շեյխ-ուլ-իսլամի ֆեթվայով (կոնդակով) Մուստաֆա Քեմալը մահվան էր դատապարտվել: Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաեւ թուրքական ռազմական դատարանը: Այս դատավճիռը 1920 թ. մայիս 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից: Ի դեպ, Քեմալի եւ քեմալականների նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է միայն 1923 թ.-ի հուլիսի 24-ին` ներման համապատասխան հայտարարագրով [11]:
Ի լրումն սրա, Մոսկվայի պայմանագրի Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի եւս մի խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին եւ որեւէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնության [12]:Այս հիմնադրույթն ամրագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում. «A treaty does not create either obligations or rights for a third State without its consent»։
Այսպիսով, ըստ վերոշարադրյալի, Մոսկվայի պայմանագիրը.
ա/ անօրինական է ու անվավեր;
բ/ այն չէր կարող և չի կարող որեւէ պարտավորություն պարունակել Հայաստանի Հանրապետության համար, առավել եւս որոշել հայ-թուրքական սահմանը (պայմանագրում հոդված 1) կամ Նախիջեւանը որպես պրոտեկտորատ հանձնել Ադրբեջանին (պայմանագրում հոդված 3), քանի որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր եւ անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) բացահայտ ոտնահարումով: Իսկ ինչպես ամրագրված է Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածում, «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է միջազգային հանրային իրավունքի անբեկանելի հիմնադրույթին»: (Article 53. A treaty is void, if at the time of its conclusion, it conflicts with a peremptory norm (jus cogens) of general international law).
Ի նկատի ունենալով, որ 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված փաստաթուղթն ի սկզբանե անվավեր է եղել։
[1] O’Connell D.P. State Succession in Municipal Law and International Law, Cambridge, 1967, v. I, p. 211.

[1] Amnesty Declaration and Protocol, signed 24 July 1923.
[1] Jankovic B.M. Public International law. NY, 1984, p. 302.

Հաշվի առնելով, որ 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ –ի նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճիռը՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի վերաբերյալ։, առ այսօր վավեր եւ ուժի մեջ գտնվող փաստաթուղթ է։ 
Հիմք ընդունելով, որ մերօրյա Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է 1918-20թթ. հանրապետության իրավահաջորդը եւ այդ դրույթն ամրագրված է Հայաստաինի Հանրապետության Անկախուըյան հռչակագրի, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրության նախաբանի մեջ։
Դիմում ենք
. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, որպեսՀայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայացուցչական մարմնի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող քաղաքական կուսակցություններին եւ հասարակական կառույցներին կոչ անելով՝ իրենց հստակ քաղաքական դիրքորոշումն արտահայտել Մոսկվայի 1921թ. այսպես կոչված պայմանագրի վերաբերյեալ,
Ինչպես նաեւ հորդորում ենք,
. Խորհրդարանի անդամների եւ փորձագետների մակարդակով խորհրդակցություններ սկսել այն երկրների խորհրդարանների հետ, որոնք, ի հետեւանք ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի (22 նոյեմբերի 1920թ.) կայացման հայցադիմումին (compromise) մաս կազմելու, գտնվում են այդ Իրավարար վճիռն ի կատար ածելու պարտավոպության ներքո։

16 մարտի, 2014թ. ք. Երեւան

 
Category: Հայտարարություններ
Published on 28 February 2014
Print

2008թ.-ի Մարտի 1-ը հայ ժողովրդի պատմութեան ողբերգական էջերից է։ Այդ օրը բացայայտօրէն դրսեւորուեց յանուն իշխանութեան ամեն ինչի, այդ թւում՝ անմեղ մարդկանց զանգուածային սպանութիւնների գնալու բոլշեւիկեան գործելակերպը։ Նման վայրագութիւն ժողովուրդը տեսել էր նաեւ 1991, 1995 եւ մանաւանդ՝ 1996թթ.։ Բարեբախտաբար այն ժամանակ հնարաւոր եղաւ խուսափել մեծաքանակ զոհերից։ 


Անվիճելի է, որ Մարտի 1-ը տեղի ունեցաւ անցեալի հանցաւոր դրսեւորումների նկատմամբ մեր ընդհանրական հանդուրժողական վերաբերմունքի պատճառով։ Ընդդէմ ժողովրդի եւ ժողովրդավարութեան բանակն օգտագործելու ամոթալի եւ հակաօրինական երեւոյթը վաղուց էր որդեգրուել հայ իշխանակիրների կողմից։ 


Բոլշեւիկները վաղուց չկան, սակայն նրանք «նպատակն արդարացնում է միջոցները» իրենց գլխաւոր կարգախօսով ղեկավարուող բազում ժառանգորդներ են թողել։ Դրանց թւում են նաեւ այսօրուայ «քաղաքական կուսակցութիւններից ու գործիչներից» շատերը։ 
Մարտի 1 նախ եւ առաջ նշանակում է բանակի օգտագործում ընդդէմ ժողովրդի։ Այդ արատաւոր՝ հանցաւոր գործելակերպի հիմնադիրը մեզանում բոլորս գիտենք ով է։ Բոլորս յիշում ենք գոնէ 1996թ.-ը։ 

Այսօր կան ուժեր, որ շահարկելով Մարտի 1-ը կամենում են քաղաքական շահաբաժին ստանալ։ Այդպիսիներին նկատի ունենալով են մարդիկ երբեմն քաղաքականութիւնն անբարոյականութիւն համարում։ Մինչդեռ ճշմարիտ քաղաքականութեան հիմնական առաքելութիւնը ազգին՝ ժողովրդին ծառայելն է։ 

1987 թ. ասպարէզ իջած, «խորհրդային կայսրութիւնում» առաջին ազգային-ժողովրդավարական կազմակերպութիւն ԱԻՄ-ը, որը «ճանապարհ է բացել միւս բոլոր ուժերի համար», մասնակցում է արդարութեան, ժողովրդավարութեան եւ Հայաստանի ինքնիշխանութեան հետ կապուած բոլոր նախաձեռութիւններին՝ թոյլ չի տայ մարտի 1-ը՝ այդ ազգային ողբերգութիւնը, օգտագործել յետին նկատառումներով։


Ժողովրդի կամքն արհամարհելու, մարդկանց բռնութեամբ լռեցնելու գործելաոճի կնքահայրերն ու կատարողները նախ պէտք է հրապարակաւ ապաշխարեն, ժողովրդից ներողութիւն խնդրեն վաղեմութեան ժամկէտ չունեցող իրենց հանցաւոր դրսեւորումների համար եւ միայն դրանից յետոյ իրենց իրաւունք վերապահեն այդ հարցով որպէս գործիչ ներկայանալ։ 


Բոլորիս համար Մարտի 1-ն ազգային ողբերգութիւն է եւ դրա դատապարտումն ու մեղաւորներին դատարան հասցնելը բոլոր ազնիւ ու արդարամիտ մարդկանց պարտքն է։ 
Մենք պէտք է ամեն ինչ անենք, որ բացայատուի Մարտի 1-ը, եւ դրա մեղաւորները պատասխանատւութիւն կրեն։

 
Category: Հայտարարություններ
Published on 26 February 2014
Print

Մամլոյ թողարկում 
26 փետր. 2014թ.

1996թ. տեղի ունեցաւ մի դատավարութիւն, որի մասին եւ այն ժամանակ, եւ յետոյ լռութիւն պահպանուեց։ Դէպքերից 5 տարի անց ՀՀ դատարանն արձանագրեց, որ «երկրապահ» ջոկատների միջամտութեամբ 1991թ.-ին ՀՀ նախագահի թեկնածուներից մէկի ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ են ստեղծուել, որ ըստ ՀՀ Սահմանադրութեան նշանակում է՝ 1991թ. նախագահը ընտրուած նախագահ չի եղել։ 5 հոգի դատապարտուեց։ Կարճ ժամանակ անց դատաւոր Յովհաննիսեանն ինքը յայտնուեց բանտում՝ «կաշառակերութեան» մեղադրանքով։ Նրանից վրէժ էին լուծում անաչառ դատավճիռ հրապարակելու համար։
Նոյն 1996 թ.-ի ընտրութիւններում մենք միասնական թիմով յանդէս եկանք եւ ․․․91-ի հերոսներն ամբողջութեամբ ցոյց տուեցին իրենց դէմքը։ Կրկին ընդդէմ ժողովրդի ասպարէզ իջեցուեցին արդէն կազմակերպուած զինուած ուժերը։ Աւելին՝ հրապարակաւ ազդարարուեց, որ 100 տոկոսով էլ պարտուելու դէպքում իշխանութիւնը չեն տայ։
Ի՞նչ եղաւ 2008թ.-ին եւ մասնաւորապէս Մարտի 1-ին։ Մենք գիտենք, որ Մարտի 1-ը բոլշեւիկեան՝ նպատակն արդարացնում է միջոցները տրամաբանութեան դրսեւորում էր։ Նպատակը իշխանութիւնն էր, միջոցները՝ ամեն բան, այդ թւում՝ անմեղ մարդկանց զանգուածային սպանութիւնները։ Բոլշեւնիկները վաղուց չկան, այդ դէպքում ո՞վ էր բոլշեւիկեան մտածողութեան իրաւայաջորդը, ժառանգորդն ու կրողը։ Նոր իրականութեան մէջ երբուանի՞ց եւ ու՞մ առաջնորդութեամբ այն կեանքի կոչուեց։ Այս հարցի պատասխանն աւելի քան հստակ է։ Մենք պէտք է ամեն ինչ անենք, որ բացայատուի Մարտի 1-ը եւ նրա մեղաւորները պատասխանատւութիւն կրեն, սակայն չպէտք է թոյլ տանք, որ մարտի 1-ի կնքահայրերը օգտագործեն այդ ազգային ողբերգութիւնը իրենց հերթական բոլշեւիկեան նպատակի՝ իշխանատենչութեանը հագուրդ տալու համար։
Մարտի 1 նախ եւ առաջ նշանակում է բանակի օգտագործում ընդդէմ ժողովրդի։ Այդ արատաւոր՝ հանցաւոր գործելակերպի հիմնադիրը մեզանում բոլորս գիտենք ով է։ Յիշում ենք գոնէ 1996թ.-ը։ Ուրեմն նա Հայաստանում ժողովրդի կամքն արհամարհելու, մարդկանց բռնութեամբ լռեցնելու գործելաոճի կնքահայրը պէտք է հրապարակաւ ապաշխարհի եւ յետոյ նոր մտածի որպէս գործիչ ներկայանալու մասին։ 
Երեկ մի բարեկամ, ով շատ յայտնի անձ է, ասաց, որ չի մասնակցելու Մարտի 1-ի հանրահաւաքին, որովհետեւ՝ (իր խօսքերն են) դրանք ուզում են շահարկելով Մարտի 1-ը իրենց առաջատար քաղաքական ուժ ներկայացնեն։ Մենք ոչ վախ ունենք ոչ բարդոյթ։ Մարտի 1-ն ազգային ողբերգութիւն է եւ նրա դատապարտումն ու մեղաւորներին դատարան հասցնելը բոլորիս պարտքն է։ Մենք մասնակցելու ենք արդարութեան, ժողովրդավարութեան եւ Հայաստանի ինքնիշխանութեան հետ կապուած բոլոր նախաձեռութիւններին եւ նոյնիսկ խօսելու բոլոր ամբիոններից։ Հակառակն անելու իրաւունք չունենք։ Ի դէպ, այսօր քննարկելու ենք Մարտի 1-ի եւ Մարտի 16-ի միջոցառումներին մեր գործողութիւնները։


 
Category: Հայտարարություններ
Published on 17 February 2014
Print

Վաղը վերագրանցումից յետոյ մի խումբ աիմականներ կներկայանան Ծիծեռնակաբերդի հաւերժական կրակի մոտ։ ԱԻՄ կանոնադրութեան մէջ (վերջինը հրատարակուել է 2004թ.) բոլոր մանրամասնութիւնները հստակ ներկայացուած են, բայց առաջարկ եղաւ մի առանձին նիւթ պատրաստել նորեկների համար, որն էլ ներկայացնում եմ

. . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . ... .. . . . . . . . 

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԱԾ ԱԻՄԱԿԱՆ
...Կոմունիստական կայսրութեան պայմաններում առաջին հրապարակային ազգային եւ ժողովրդվարական կազմակերպութիւն ԱԻՄ-ը ասպարէզ է իջել 1987 թ. որպէս քաղաքացիական նախաձեռնութիւն եւ գրեթէ անմիջապէս վերածուել նաեւ քաղաքական կազմակերպութեան։ Այսօր, երբ մեր պետականութեան դէմ տրամադրուած ուժերը հակաքարոզչութիւն են սկսել կուսակցութիւնների՝ պետութենական կազմակերպութիւնների եւ կուսակցականութեան դէմ, հայ մարդն առանց վարանելու եւ տասնապատիկ աւելի վճռականութեամբ պէտք է մասնակցի պետական կեանքի հիմք հանդիսացող եւ ճանապարհ անցած քաղաքացիական միաւորում-կուսակցութեան գործունէութեանը։

Աիմական կարող են լինել 18 ից բարձր տարիքի (բացառիկ դէպքերում՝ աւելի կրտսեր) ԱԻՄ-ի սկզբունքներն ու նպատակներն ընդունող անձինք։ Իրենց աիմական կարող են համարել նաեւ ընտրութիւններում կամ դրանցից որեւէ մէկում ԱԻՄ-ի օգտին քուէարկած մարդիկ։ 
Աիմականը ԱԻՄ աշխատանքներին մասնակցում է կամաւորութեան՝ ինքնորոշման (սակայն ոչ կամայականուեան եւ փոփոխամտութեան) սկզբունքով։
Կարող են լինել նաեւ գրանցուած աիմականներ (ԳԱ)․ այդպիսիք են 2014թ.-ի փետրուարից որպէս աիմական գրանցուողները։
Գրանցուած աիմականին տրւում է գրանցաթիւ։ Գրանցուելիս նա մուծում է մուտքավճար՝ 1000 դրամ։ 

ԳԱ-ը պարտաւոր է՝
Ա) մուծել անդամավճար՝ տարեկան 4 000 դրամ եւ սեփական հայեցողութեամբ մասնակցել հանգանակութիւններին։ Բացի այդ կարող է յանդէս գալ նուիրատւութիւններով։
Բ) Մշտական կապ պահպանել ԱԻՄ պատասխանատուների հետ՝ գրանցուելիս տալով իր տուեալները՝ էլ․ հասցէն, հասցէն եւ հեռախօսահամարները։
Գ) Աւանդական՝ փետրուարի 18-ի միջոցառման օրը կամ այլ սահմանուած օր Ծիծեռնակաբերդի հաւերժական կրակի մոտ ներկայանալ որպէս աիմական՝ «Ես աիմական Պօղոս Պօղոսեանն եմ» բառերով։ 
Դ) Պատրաստել եւ բացայայտելով գաղափարակիցների նրանց օգնել դառնալ աիմական կամ ԳԱ։

ԳԱ-ն իրաւունք ունի՝ 
մշտապէս տեղեկություններ ստանալ ԱԻՄ գործունեութեան մասին․ 
մասնակցել ԱԻՄ ղեկավարութեան նիստերին, կազմակերպուող միջոցառումներին եւ յանդէս գալ առաջարկութիւններով․
մասնակցել ներկազմակերպական ընտրւութիւններին՝ թէ որպէս ընտրող, թէ որպէս ընտրուող.
Ընդունուած կարգով առաջադրել եւ առաջադրուել տեղական եւ համահայկական ընտրութիւններում։

 
Category: Հայտարարություններ
Published on 15 February 2014
Print

ԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՓԵՏՐՈՒԱՐԻ 18-Ը ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՕՐ ԱԶԴԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
18-Ը ՓԵՏՐՈՒԱՐԻ 2014Թ., ԵՐԵՒԱՆ 

Այսօր, երբ Հայաստանը կանգնած է ռուսական իմպերիալիզմի նոր դրսեւորման՝ երեք բռնապետների դաշինք ՄՄ-ին բռնակցեուելու վտանգի առջեւ, մենք պարտաւոր ենք յիշել մեր պատմութիւնը եւ առաջնորդուել մեր արժանաւոր նախնիների դասերով։
1921 թ. Փետր. 18-ին հայ մարդիկ ապստամբեցին կոմունիստական բռնապետութեան դէմ եւ ազատագրեցին Երեւանը։ Պատմական փաստ է, որ այն անհեռանկար էին համարում եւ նրան դէմ էին նաեւ դաշնակցականները։ Այսինքն, դա իսկապէս ժողովրդական ապստամբութիւն էր՝ առաջին հաղթական ընդվզումը ընդդէմ բոլշեւիկների։ Չնայած այդ յաջողութիւնը կարճատեւ եղաւ, սակայն նրա նշանակութիւնն անհնար է գերագնահատել։ Այդ ապստամբութեան արդիւնքում բոլշեւիկները գոնէ այդ փուլում դադարեցրին զանգուածային բռնութիւնները։ Դրան զուգահեռ հայ մարդն ապացուցեց, որ ազատութիւնն իր համար բացարձակ արժէք է, արժէք, յանուն որի նոյնիսկ ամենայուսահատական պայմաններում ինքը պատրաստ է անձնազոհ պայքարի։ Այդ պատճառով ԱԻՄ-ը, արդէն աւելի քան երկու տասնամեակ կոչ է անում հայ ժողովրդի ազատասիրութիւնը խորհրդանշող օրը՝ Փետրուարի 18-ն ազդարարել ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՕՐ։ 
Փետր. 18-ը դարձաւ նաեւ մի խորհրդանշական փարոս։ Ազգային իղձերի իրականացման նուիրեալները ոչ թէ տեսականօրէն, այլ պատմականօրէն գիտէին, որ հնարաւոր է ապստամբել եւ յաղթել ռուսական իմպերիալիզմին։
45 տարի առաջ՝ 1969 թուականի Փետր 18-ին, Հայաստանի անկախացման պայքարի 12 նուիրեալներ Ծիծեռնակաբերդի Հաւերժական կրակի մոտ ուխտեցին նուիրուել ազատութեան պայքարին։ Յետագայում դա աւանդոյթ դարձաւ։ Պահպանուեց նաեւ այն ժամանակ, երբ ԱՄԿ-ն ԱԻՄ դառնալով հրաժարուեց երդումից։ Փետրուարի 18-ին աիմականները Հաւերժական կրակի մոտ ազդարարում են, որ իրենք պարզապէս աիմական են։ 
Հայութեան ինքնորոշման իրաւունքի շարժման պայքարի 1988թ. թափ առած հրապարակային փուլը նոյնպէս սկսուել է Փետր. 18-ով։ Այդ օրը Գառնիում տեղի ունեցաւ ամկ-աիմականների՝ անկախականների առաջին հրապարակային հաւաքը։ Եւ 1969թ., եւ 1988 թ. Փետրուարի 18-ը պատահական չէր ընտրուած. պէտք էր վերածնել 1921թ. Փետրուարի 18-ի ոգին եւ դա արուեց։ 
Ազատութեան գաղափարը առաջնային արժէք է եղել մեր մեծ մտաւորականների համար։ Այն ամրագրուած է նաեւ մեր պետական հիմներգում՝ «...բայց երանի, որ իր ազգի ազատութեան կզոհուի․․․»։ Ազատութիւն արժեքին իր նուիրուածութեամբ հայ ժողովուրդը նուաճել է իր ազատասիրութիւնը խորհրդանշող օր ունենալու իրաւունքը եւ այդ օրը ՓԵՏՐՈՒԱՐԻ 18-ն է։ 

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՒՈՐՈՒՄ

 

Page 2 of 9

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>