Category: Հայտարարություններ
Published on 01 February 2013
Print

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այսօր ժամը 11:00-ին վիրահատելու են:Վիրահատությունը բարդ չի լինելու, նրա մարմնից հանելու են փամփուշտը:Այս մասին տեղեկացնում է slaq.am-ի թղթակիցը, ով գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին` ժամը 23.30-ի սահմաններում Տպագրիչների 9 հասցեում մահափորձ է իրականացվել ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ:

Նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Երեկվանից ԱԻՄ առաջնորդին այցելում են բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս պահին, մեր թղթակցի փոխանցմամբ, Պարույր Հայրիկյանին տեսակցության են գնացել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս լրագրողներին տեղեկացրել է, որ Հայրիկյանն իր հետ զրույցում պատմել է, որ տեսել է այն մարդու դեմքը, ով կրակել է իր վրա, սակայն նրա դեմքը չի հիշում:

Նա շատ մոտիկից է կրակել Հայրիկյանի վրա` մոտ 25 սմ հեռավորությունից:

Նշենք, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը,ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Աղբյուր` Slaq.am
 
Category: Հայտարարություններ
Published on 28 January 2013
Print

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Հայոց Ազգային Բանակի օրվա առթիվ շնորհաւորելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին մենք մեր պարտքն ենք համարում ներկայացնել մեր միասնական մտահոգությունները։

Մենք գտնվում ենք պատմական կարեւորագույն իրադարձության փետրուարի 18-ին կայանալիք Հայաստանում նախագահական ընտրությունների շեմին.:

Ցավոք, մեզ առայժմ չի հաջողուել ստեղծել այն Հայաստանը, որտեղ գերակայում են օրենքի իշխանությունը, համամարդկային ժողովրդավարական չափորոշիչները եւ ազգային արժեքները: Հայաստանում ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանություն ձեւավորելը մեր հասարակության համար այդպես էլ մնաց բաղձալի երազանք: Այս արատաւոր իրավիճակը մեզ թելադրում է յանդէս գալ մի շարք նախաձեռնություններով, մասնավորապէս․Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները, ովքեր, ի խախտումն ՀՀ Սահմանադրության, զրկված են ընտրելու իրենց իրավունքի իրացման հնարավորությունից: Մենք գտնում ենք, որ վերջին մեկ տարում ավելի քան 180 օր երկրից բացակայած, բայց ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների ցանկը ընտրատեղամասերում պետք է կախված լինի հիմնական ցուցակներից առանձին՝ նպատակ ունենալով բացառել երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու դեպքերը:

Բոլոր թեկնածուները՝ ներառյալ գործող նախագահը, պետք է պարտավորություն ստանձնեն (եւ ոչ թե խոսքով, այլ գործնականում իրագործեն) բացառել իրենց վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝բյուջետային ոլորտի աշխատակիցների՝ ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների նկատմամբ վարչական ճնշումը, ոստիկանների, անվտանգության ուժերի, բանակի օգտագործումը ընտրական գործընթացներում։ Պէտք է բացառել որեւէ եղանակով վախի մթնլորոտ ստեղծելու եւ մանաւանդ պետական համակարգում աշխատանքի ընդգրկուած քաղաքացիների ահաբեկելու արատաւոր գործելակերպը:

Ցանկացած ընտրական զեղծարարություն կամ խախտման նմանատիպ փաստ մեր կողմից կդիտարկվի որպէս հակասահմանադրական գործողություն։

Հարգելով մեր գործընկեր քաղաքական գործիչների եւ ուժերի ընտրություններին չմասնակցելու կոչերը, մենք` ՀՀ նախագահի ներքոստորագրյալ թեկնածուներս, միաժամանակ մեր պարտքն ենք համարում հայտնել մեր համոզվածությունն առ այն, որ միայն հետեւողական աշխատանքի եւ գործուն պայքարի միջոցով է հնարավոր մեր Հայրենիքում փոխել ստեղծված իրավիճակը: Եվ ուրեմն

Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին վճառականօրէն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

Հրանտ Բագրատյան Պարույր Հայրիկյան Րաֆֆի Հովհաննիսյան

 
Category: Հայտարարություններ
Published on 21 January 2013
Print

Այսօր մարդկանց մեծ մասը իրեն համարում է կոտրված՝ կյանքում մի անգամ բարոյական օրենքները չպահած, ընկած. այդ մարդկանց պետք է ասել, որ իրենք լավն են, Աստծու ստեղծածն են, որ ոտքի կանգնեն. այս խնդրի մասին խոսեց ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում:

«Ցավոք սրտի, մարդկանց մեջ՝ հատկապես, պետական համակարգում աշխատող մարդկանց մեջ, մեծ է վախը: Դա պատիվ չի բերում մեզ: Իշխանությունն ուղղակի չի ահաբեկել նրանց, բայց այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ նրանք իրենց զգում են այդ իրավիճակում: Այսօր ես ուզում եմ օգնել, որ նրանք հաղթահարեն դա: Իրենց կյանքում վախը մի կողմ դնեն ու գոնե մի ժամ ապրեն այնպես, ինչպես ես եմ ապրել ամբողջ 18 տարի՝ ոչ մի բանի առաջ կանգ չառնելով, չընկրկելով»,- ասաց նա:

Ըստ նրա՝ քանի դեռ ոմանք հանցավոր համագործակցության մեջ լինելով հարկայինի հետ՝ միլիոնատեր են դառնում՝ առանց հարկերը վճարելու, համագործակցելով դրա համար պատժողների հետ՝ չեն բռնվում ու դառնում մուլտիմիլիոնատեր, համակարգը կշարունակի գործել այսպես: «Ես առաջարկում եմ արմատական լուծում,- ասաց նա,- պետք չէ խաբել հասարակ մարդուն՝ տալով այսօրվա խոստումներ: Դրա մեջ շոուի տարրեր էլ կան, որ պետք է լինեն, բայց դա էլ չափ ունի: Մինչդեռ կան մարդիկ, որ նախագահական քարոզարշավի ժամանակ ասում են բաներ (ասենք, ես որ նախագահ դառնամ այսինչին վարչապետ կնշանակեմ), որոնք նախագահի լիազորությունների մեջ չեն մտնում»:

Հայրիկյանը կրկնեց մյուս թեկնածուներին ուղղված՝ համագործակցության իր առաջարկը: «Ես ոչ միայն ասում եմ՝ եկեք մտեք իմ ծրագրերի տակ, այլև ասում եմ՝ եթե դուք կտաք երաշխիքներ, որ կիրականացնեք իմ ծրագրերը, ես կսատարեմ ձեզ. ես դա մեկ անգամ արդեն արել եմ՝ լինելով երկրորդը հանել եմ թեկնածությունս»,- նշեց նա:

 
 
Category: Հայտարարություններ
Published on 21 January 2013
Print

Այսօր մեկնարկում է նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը

ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուները այսօր՝ հունվարի քսանմեկին, պաշտոնական քարոզարշավի առաջին օրը, Հանրային հեռուստատեսությամբ անվճար եթերաժամից օգտվելու են հետեւյալ հերթականությամբ՝
Պարույր Հայրիկյան
Սերժ Սարգսյան, ՀՀԿ առաջնորդ, գործող նախագահ
Հրանտ Բագրատյան, «Ազատություն» կուսակցության նախագահ
Արամ Հարությունյան, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ
Անդրիաս Ղուկասյան, «ՌադիոՀայ» ՍՊԸ-ի տնօրեն
Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժառանգություն» կուսակցության նախագահ
Արման Մելիքյան, ԼՂՀ նախկին արտգործնախարար
Վարդան Սեդրակյան, անկուսակցական, էպոսագետ:
Հիշեցնենք, որ փետրվարի  16-ին անվճար եթերաժամին վերջին խոսքը լինելու է գործող նախագահինը՝ այսպիսին են վիճակահանության արդյունքները: Փետրվարի 17-ի կեսգիշերին քարոզարշավը կավարտվի: 
Նախընտրական քարոզարշավը Հանրային հեռուստաընկերությամբ կսկսվի ժամը 18.00-ին, Հանրային ռադիոյով`  ժամը 13.30-ից  եւ 21.40-ից սկսած: Ընտրական օրենսգրքի համաձայն, թեկնածուները կարող են օգտագործել 60 րոպե ավճար եթերաժամանակ Հանրային հեռուստատեսությունում, եւ կրկնակի ավելի շատ` Հանրային ռադիոյում:
 
Category: Հայտարարություններ
Published on 19 January 2013
Print

1990թ. այս օրը զոհվեց Մովսես Գորգիսյանը։Lurer.com-ի հետ զրույցում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, հիշելով իր ընկեր Մովսես Գորգիսյանին, ասաց.

«Հայ ժողովրդի մեծագույն կորուստներից մեկն է եղել իր մահը։ Համարձակ, խիզախ, ստեղծագործական մտքի տեր, շնորհալի, ինչպես նաև լավ հռետոր։ Մեծ ու իրական հայրենասիրությունը պետք է իրենից սովորեն։ Ճշմարիտ և աստվածատուր շնորհ ուներ. Մովսեսը երբեք չէր հաշվում, թե ո՞րն է շահավետը։ Նա ասում էր. «երբ դուք այլընտրանքի առաջ եք կանգնած, թե ո՞ր ուղով գնաք, որ արդյունավետ լինի՝ արդյունավետության մասին մի մտածեք, փնտրե՛ք ճիշտը։ Հաճախ Մովսեսից վկայակոչում են "կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու" արտահայտությունը, բայց նա ավելի խորքային խոսքեր ևս ուներ»։

Պարույր Հայրիկյանը նաև հիշում է, որ երբ նրան խնդրեց «Հրապարակայնություն» հանդեսի խմբագիրը դառնալ, հետո նաև «Հայրենիք» հանդեսի, ինքն ասում էր,- «բայց ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ, ես ո՞նց պիտի անեմ այդ աշխատանքը»: Բայց երկու ամիս հետո մասնագիտությամբ ռեժիսոր Մովսես Գորգիսյանը կարող էր մրցել ամենալավ խմբագիրների հետ։ Երբ ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, ի պաշտպանություն նրանց անգամ տպագրեց երկլեզու «Մեղադրվում են» ժողովածուն։

«Բայց որոշեցին վերացնել նրան: Մեծություն էր, ով շատ օգտակար կլիներ։ Խանգարում էր միջակություններին և ԿԳԲ-ի գործակալներին»։

 
Category: Հայտարարություններ
Published on 09 December 2012
Print

«ՀՀ նախագահական ընտրությունների քաղաքական բովանդակությունը խեղաթյուրվում է: Որպես կանոն գերագնահատվում է նախագահական ընտրությունների նշանակությունը, որը սխալմունք է: Իրականությունն այն է, որ Հայաստանում օրենսդիր և գործադիր իշխանությունների համար նախագահի ընտրությունը որևէ փոփոխություն չի առաջացնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին, նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Read more: Պ. Հայրիկյան. Եթե նորընտիր նախագահը իրեն խելոք չպահի, ապա կկանգնի հրաժարական տալու հրամայականի առաջ
 
Category: Հայտարարություններ
Published on 09 December 2012
Print

Սիրելի բարեկամներ, ձեզ եմ փոխանցում Ռ. Համբարձումեանի գրածը, իմ հարցը եւ իր պատասխանը...

Ռաֆիկ ջան, կարո՞ղ ես գրել քո չափորոշիչներին համապատասխանող 5 հեղինակաւոր անձանց անուն...

Շարունակւում է Հայոց յաւերժական մեծերի պանթէոնի արժեզրկումը
Վերջին երկու ամսում Կոմիտասի կողքին ամփոփեցին երկրորդ տաղանդաւորբայցսովորական մեծութեան երգահանի աճիւնըորով ՀՀ ղեկավարութիւնը շարունակւում էազգային սրբատեղերից մէկի յանցաւոր արժէզրկումը:

Read more: Պանթէոնի արժեզրկումը
 
Category: Հայտարարություններ
Published on 09 December 2012
Print

Այսօր ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը mardik.am-ի խնդրանքով անդրադարձել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկին: Նա նշեց, որ այդ գաղափարը վաղուց է հնչում, սակայն մեր քաղաքական գործիչների հիմնական մասը նույնացնում է խորհրդարանական համակարգը և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, բայց իրականում  դրանք կապ չունեն միմյանց հետ:

Read more: Այն, ինչ որ իրենք առաջարկում են, ես դրա կատարյալն եմ առաջարկել. Պարույր Հայրիկյան
 
Category: Հայտարարություններ
Published on 09 December 2012
Print


Հայրիկյանն ասել է՝ ով է նախագահի առաջնային թեկնածուն
«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ ինքն է լինելու առաջնային թեկնածուն փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում և իր հետ են մրցելու բոլոր մնացած թեկնածուները՝ լինեն նրանք նախկին նախագահները, թե այլ մարդիկ:
Այս տեսակետը Հայրիկյանը հայտնել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա ասել է նաև, որ նման կարծիք ունենալու պատճառն այն է, որ ինքն է բեկումնային դեր խաղացել Հայաստանում քաղաքական մտքի զարգացման մեջ, և ստիպված  է դա ասել, քանի որ բոլորը լռում են այդ մասին:

Read more: «Տեր-Պետրոսյանի ողջամտության փուլը»
 
Category: Հայտարարություններ
Published on 09 December 2012
Print

Գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը, անդրադառնալով նախագահի ընդդիմադիր հնարավոր առաջնորդներին՝ Օսկանյան, Տեր-Պետրոսյան, Ծառուկյան, դաշնակցության թեկնածուներ, նշեց, որ նրանք բոլորն էլ ունեն իրենց ուժեղ կողմերը, բայց նաև այնպիսի թույլ կողմեր, որոնք կխանգարեն միմյանց և հասարակությունը իրենց շուրջ համախմբելու համար: Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ ՀԱԿ-ի ընտրազանգվածը նվազման ընթացքի մեջ է, որը, ՀԱԿ-ի վերջին մեկուկես տարվա քաղաքականության բնական արդյունքն է:

Read more: Միասնական թէկնածուի մասին Վահրամ Մարտիրոսեանը
 
Category: Հայտարարություններ
Published on 09 December 2012
Print

1.Պարոն Հայրիկյան հայտրարություն կա, որ Դուք Նախագահական ընտրություններին առաջադրվելու համար պատրաստվում եք դրամահավաք կազմակերպել, ճի՞շտ է տեղեկությունը, թե՞ ոչ
2 Եթե այո, ապա.չընտրվելու դեպքում, հավաքված գումարը ի՞նչ եք պատրաստվում անել,

Read more: նախընտրական աշխատախմբի նախնական խումբն ստեղծուած է: 6 նոյ.2012թ.
 

Page 8 of 9

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>