Category: Հայտարարություններ
Published on 16 August 2013
Print

Այս խեղճ չեկիստին չանդրադառնալու իրաւունք չունեմ։ Խեղճ, որովհետեւ այդպէս էլ չհասկացաւ, որ չեկիստների ժամանակն անցել է, որ հայ ժողովուրդը Հայրիկեանի նախանշած հանրաքուէով 1991թ.-ին պատմութեան աղբանոց է ուղարկել իր նման ազգի դաւաճաններին։

ИА REGNUM » Новости » Экс-председатель КГБ Армении:…

Экс-председатель КГБ Армении: "Кому нужен этот Паруйр Айрикян?"
Паруйр Айрикян не представлял никакой опасности для государства в период своей так называемой диссидентской деятельности. Об этом корреспонденту ИА REGNUM заявил экс-председатель КГБ Армении генерал-майор Валерий Бадамянц, комментируя обвинения кандидата в президенты Армении Паруйра Айрикяна о том, что к покушению на него 31 января могут быть причастны сотрудники спецслужб бывшего СССР.
"Это какой-то маразм. Кому нужен этот Паруйр Айрикян? Это никчемная личность, которая демагогией и измышлениями пыталась приобрести какой-то имидж. Более того, он не представлял никакой ценности и для тех, кто в те годы боролся за независимость Нагорного Карабаха. Наоборот, своей не вполне адекватной болтовней он даже вредил этому движению", - сказал генерал-майор Бадамянц. По его словам, Айрикяна просто выдворили из страны. "Его даже никто брать не хотел. Отправили в итоге в Эфиопию - в августе 1988 года", - сказал экс-руководитель спецслужб бывшей Армянской ССР.

Լինելով ազգի ժառանգական դաւաճանականութեան բացառիկ նմուշ (Նրա հայր կագէբէ-ի գեներալ լեյտենանտ Բադամեանցի պաշտոնավարման ժամանակ են բռնադատուել ու Սիբիր քշուել եոթ հայրենասերները, Յակոբջանն ու նրա եոթ ընկերները, Յանուն հայրենիքի կազմակերպութեան 8 ղեկավարները, ԱՄԿ հիմնադիրները, ես ու չորս ընկերներս եւ այլն ) նա իմ վրայ արձակուած կրակոցներից խանդավառուած որոշել է ի ցոյց դնել իր չեկիստական էութեան նաեւ անմակարդակութիւնը։ Ասում է՝ Кому нужен этот Паруйр Айрикян? Ճիշտ ես, չեկիստ, այդ էր մնացել, որ պարզունակ կագէբէշնիկին ես պէտքական թուայի։ Յաջորդը՝ Это никчемная личность, которая демагогией и измышлениями пыталась приобрести какой-то имидж. Այդ դէպքում ինչու՞ էիք 17 տարուց աւելի բանտերում պահում կամ ինչու՞ էիք արտաքսում եւ վերջապէս, ինչու՞ էիք պաշտոնապէս՝ դատախազութեան ու Գերագոյն դատարանի մակարդակով ներողութիւն խնդրում ինձնից 1990 թ.-ին։ Շարունակութիւնը՝ Более того, он не представлял никакой ценности и для тех, кто в те годы боролся за независимость Нагорного Карабаха. Наоборот, своей не вполне адекватной болтовней он даже вредил этому движению". Կասէի, թէ սա արդէն անիրազեկութիւն է, բայց կագէբէ-ի նոյնիսկ ամենաանմակարդակ պաշտոնեաները իրազեկուած էին, ուրեմն խօսք կարող է լինել սովորական բոլշեւիկեան սակաւամտութեան մասին։ Ինձ վերջին անգամ կալանաւորել են1988-ի մարտին եւ արտաքսել նոյն տարուա յուլիսին։ Մինչեւ 1991 թ. խօսւում էր միայն Արցախի միացման եւ ոչ երբեք անկախութեան մասին։ Հիմա կարծես աւելի քան ակնյայտ է, որ գործ ունենք իրապէս թեթեւամիտ չեկիստի <<բոլտավնիայի>> հետ։ Սա նաեւ մոռացել է, որ Հայրիկեանի արտաքսումից յետոյ ինքն անձամբ էր <<սովերշեննո սեկրետնո>> մակագրութեամբ տեղեկութիւններ փոխանցում Մոսկուայի դրածո իր ղեկավարիկներին, այն մասին թէ ինչով է զբաղուած արտասահմանում արտաքսուած Հայրիկեանը։ Ձեռքի հետ էլ հպարտանում էր սփիւռքի գործակալներով՝ որոնք դէմ էին Հայրիկեանի ծայրահեղական գաղափարներին՝ Հայաստանի անկախութեանը… "Его даже никто брать не хотел. Отправили в итоге в Эфиопию - в августе 1988 года", - сказал экс-руководитель спецслужб бывшей Армянской ССР. Հայ ժողովրդի իրաւունքները բռնադատողների միջակ սպասաւորը իրեն հարց լուծող է երեւակայում։ Ինքն ո՞վ էր, որ Գորբաչովի, Ռեյգանի, Մնտերանի մակարդակով քննարուող խնդիրներում հարց լուծեր։ Պարզւում է այս խեղճին <<զինուորիկի՝ պեշկայի>> դեր էլ չեն վերապահել։ Ինձ ընդունելու պատրաստակամութիւն էին յ այտնել ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ բազմաթիւ այլ երկրներ։ Այդ ես էի չեկիստներին զրկել ինձ արտաքսելու հնարաւորութիւնից. որովհետեւ գիտեի, որ աշխարհի բոլոր երկրները այլ պետութեան քաղաքացու ապաստան, մանաւանդ քաղաքական ապաստան տրամադրում են միայն այդ քաղաքացու խնդրանքով։ Իսկ ես չէի խնդրում, եւ Բադամեանցի պետերը կորցրել էին գլուխները։ Եթովպիան պարզապէս այդ պահին այն երկիրն էր, որտեղ պատերազմի պայմաններում այնքան էլ բծախնդիր չէին բարեկամ ԽՍՀՄ-ից յատուկ ինքնաթիռով ժամանած պատուիրակութեան նկատմամբ։ 
Գիտե՞ք, ինչու է այս աստիճան թեթեւսոլիկացել այս չեկիստիկը. ..Ողորմելին կարծել է, թէ իմ վերջն եկել է, որ իրենց տղերքը աւարտին կհասցնեն իրենց սկսածը ու ինքը կարող է անպատիժ ու անպատասխան հերիւրանքներ տարածել։ 
Եւ վերջում, բրեժնեւացած Բադամեանցին եւ նրա զազրախօսութիւնների դաշտում յայտնուած մարդկանց յորդորում եմ պարզապէս դիտել ԽՍՀՄ ՎԵՐՋԻՆ ԱՐՏԱՍԵԱԼԸ (22 րոպէ), ինչպէս նաեւ ՆՈՐՕՐԵԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄՈՌԱՑՈՒՈՂ ԷՋԵՐԻՑ եռամաս վաւերագրական շարժանկարները։



Աղբյուր՝ Պարոյր Հայրիեկեանի ֆեյսբուքյան էջ

 
Category: Հայտարարություններ
Published on 14 August 2013
Print

(Ես նախընտրում եմ օգտագործել ազգային հիմներգ բառակապակցութիւնը՝ ազգային հիմնական երգ նշանակութեամբ, սակայն քանի որ մեր սահմանադրութեան մէջ եւ օրենքներում գրւում է օրհներգ, (որ կրոնական ենթիմաստ ունի), ինքս էլ այստեղ օրհներգ եզրն եմ օգտագործում։ 
Գաղտնիք չէ, որ Հայաստանում տեւական ժամանակ է, քնարկւում է Հայաստանի օրհներգը փոխելու հարցըը։ Այդ խօսակցութիւնները չեն դադարում նոյնիսկ սահանադրօրէն միայն եղածը բարեփոխելու իրավիճակի ձեւաւորումից յետոյ։ Բանն այն է, որ սահմանադրական բարեփոխումներից յետոյ օրհներգի փոխութիւնների համար միայն մէկ տարի էր սահմանուած։ Դրանից յետոյ կարելի էր խօսել միայն այդ մէկ տարուայ ընթացքում ընդունուածը կամ հաստատուածը բարեփոխելու, սակայն ոչ՝ նորն ընդունելու մասին։
Նոր օրհներգ կարող է ընդունուել միայն նոր սահմանադրական բարեփոխումների իրականացման կամ նոր սահմանադրութեան ընդունման միջոցով։ 
Հայաստանը միակ երկիրը չէ, որում խօսւում է այլ ազգային հիմնեգ ունենալու մասին։ Ինչպէս աշխարի միւս երկրներում, այդպէս էլ Հայաստանում նոր օրհներգի պահանջի հիմքում ընկած է գործող օրհներգի՝ նրա խօսքի եւ մեղեդու նկատմամբ դժգոհութիւնը։ 
Սակայն ամեն ազգային օրհներգ բանաստեղծական եւ երաժշտական որակ ներկայացնելուն զուգահեռ եւ դրանից առաջ ազգային կեանքի մի կարեւորագոյն շրջանի ուղեիկցն ու ոգու արտայայտիչն է։ Օրհներգի այս կողմին Հայաստանում նուազագոյն կարուորութիւն է տրւում։ Քննադատողները անտեսում են այն իրողութիւնը, որ գործող օրհներգի յեղինակը ցարական Ռուսաստանի խիստ գրաքննութեան պայմաններում իր գաղափարները ներկայացնելու համար պէտք է դրանք հնչեցներ իտալացի աղջկայ շուրթերով։ Անտեսւում է նաեւ այն, որ այդ երգն է ուղեկցել ազգային ինքնապաշտպանական գոյամարտերի ու Սարդարապատի զինուորներին, որ այն եղել է 1918թ. վերականգնուած հայկական պետութեան օրհներգը, որ մեր ժամանակներում Հայաստանի անկախութեան պայքարի առաջամարտիկները ԲԱՅՑ ԵՐԱՆԻ ՈՐ ԻՒՐ ԱԶԳԻ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԿԶՈՀՈՒԻ ոգով էին ապրում։ 
Ծնողների՝ անցեալի, նկատմամբ հարգանքը անչափ կարեւոր է, սակայն փորձենք լսել նաեւ քննադատողներին ու նաեւ խորհել այն բանի մասին, թէ հնարաւո՞ր է մինչ արմատական փոփոխութիւն կատարելը՝ նորին անցնելը, այսօրուանը բարեփոխել ու դարձնել եթէ ոչ անթերի, ապա գոնէ պակաս դժգոհելի։ (Իհարկէ, հասկանում ենք, որ խօսքը բոլշեւիկեան ապազգային ու հակամարդկային տարրերի յետին նկատառումներին ընդառաջ գնալուն չի վերաբերում։ Նրանք Արամ Խաչատրեանի երաժշտական հանճարը շահարկելով կամենում են բոլշեւիկեան ժամանակների շունչը վերապարտադրել ազատագրուած հայ մարդուն։) 
Քանի որ այս հարցի մասին ես շատ գրել ու խօսել եմ, չեմ երկարաբանի։ Կառավարութեանը ներկայացրածս եւ նրա ենթակառոյցների հաւանութեանն արժանացած տարբերակն այս է.

Մեր հայրենիքն ազատ անկախ, որ ապրել է դարեդար, Իւր որդիքը արդ կանչում է վերածնուող Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի, որ իւր ազգի ազատութեան կզոհուի։

Մեր երկիրը շղթաներով այդքան տարի կապկապուած Իւր քաջ որդուոց սուրբ արիւնով արդ ապրում է ազատուած…

Երաժշտական մասով միայն մէկ փոփխութիւն է նախատեսուած. վերջին երեք վանկերի հնչողութիւնը երաժշտական ներդաշնակութիւնը պահպանելով դառնում է հնչեղ, վեր ընթացող եւ տեւական – Ա - ԶԱ – ՏՈՒԱԱԱԾ…
Օրհներգին վայել եւ ոգեշնչող աւարտ։ 


12-13 օգոստոսի, 2013թ. 
գիւղ Բերդաւան, Տաուշի մարզ

 
Category: Հայտարարություններ
Published on 14 August 2013
Print

Բարեկամներս, ուզում եմ մի այսպիսի գրութիւն ուղարկել ՀՀ գլխաւոր դատախազին։ Սա հում նիւթն է. նոյնիսկ սեւագրութիւն չէ։ Շատ կուզէի լսել ձեր կարծիքները...

2013 թ.-ի յունուարի 31-ին իմ նկատմամբ իրականացուած մահափորձի գործի նիւթերում առկայ են վկայութիւններ այն մասին, որ գործով որպէս պատուիրատու յանդէս եկող Վարդան Սեդրակեանը 2012թ. նոյեմբերին 100 000 ԱՄՆ դոլար է ստեցել որոշակի անձից։ 
ՀՀ օրենսդրութիւնը պահանջում է որ որպէս նախագահի թեկնածու յանդէս եկող անձը վերջին մէկ տարուայ գոյքի եւ եւամուտների յայտարարագիր ներկայացնի, ինչը, օրինակ ես արել եմ ցոյց տալով ամերիկեան դրամատներից իմ ստացած փոխառութիւնները։
Նախագահ դառնալ ձգտող Սեդրակեանը իր առաջին քայլերն սկսել է խաբեութեամբ. Անկասկած նա այդ բանն անելու էական պատճառներ է ունեցել։ Բնական է, որ չէր կարող հրապարակել սպանութեան համար իր ստացած գումարը։ Սակայն ես դիմում եմ այլ հարցով. Եթէ կենտրոնական ընտրական յանձնաժողովը ժամանակին բացայայտեր այդ խաբէութիւնը, ապա մենք մէկով պակաս գրանցուած թէկնածու կունենայինք։ Եթէ այդպիսի բան աներ ընտրուած նախագահը մենք իրաւամբ նրան ապօրինի նախագահ կազդարարէինք եւ կխօսէինք պաշտոնազրկման մասին։ Մինչդեռ պետութեանը, Հայաստանի քաղաքական կեանքին յետեւող միջազգային հանրութեանը եւ միլիոնաւոր քաղաքացիներին խաբող անձը պիտի անպատի՞ժ մնայ ու շարունակի համարուել ՀՀ նախագահի նախկին թէէկնածու։
Դիմելով Ձեզ ակնկալում եմ, որ օրէնքով նախատեսուած համապատասխան գնայատական կտրուի նրա արարքին եւ դրան զուգահեռ՝ նիթերը կփոխանցուեն ԿԸՅ համապատասխան որոշում կայացնելու յորդորով։

 
Category: Հայտարարություններ
Published on 08 August 2013
Print

8 օգոստոսի 2013թ․, Երեւան
Եթէ մենք ազնիւ լինենք, ապա մեր սերնդի, հայ ժողովրդի վերջին տասնամեակների ռազմավարական նշանակութեան, պատմական եւ իրական ձեռքբերումը հայկական պետականութեան վերականգնումն է՝ միջազգային հարաբերութիւններում սեփական ձայնով ներկայանալու հայ ժողովրդի հնարաւորութեան ձեռքբերումը։ Արձանագրենք, որ միւս բոլոր յաջողութիւններն ու «յաղթանակները» մեր պետականութեան վերականգման ածանցեալներն են, իսկ անյաջողութիւնները, որ չարակամները վերագրում են անկախութեանը, բազմակի աւելին կլինեին հայկական պետութեան բացակայութեան դէպքում։ Եթէ աշխարհաքաղաքական փոփոխութիւնները, մասնաւորապէս ԽՍՀՄ փլուզումը տեղի ունենային առանց հայ ժողովրդի մասնակցութեան եւ Հայաստանը չդառնար անկախ պետութիւն, այլ հայ մտաւորականութեան ստուար մասի ու Ղարաբաղ կոմինէ կոչուած թիւրմացութեան կամքով մնար Ռուսաստանի հետ, այսինքն նրա կազմում, ապա այսօր այս վարչական միաւորը արդէն կոչուելիս կլիներ, ինչպէս ռուսները հայկական երկաթուղին են կոչում՝ հարաւ-կովկասեան հանրապետութիւն եւ կունենար առաւելագոյնը կես միլիոն ստրկամիտ, ռուսախօս բնակչութիւն։ Բարեբախտաբար, դա տեղի չունեցաւ։ Հայ ժողովուրդը եղաւ կոմունիստական բռնապետութիւնը տապալող հիմնական ուժը։ Նրա անկախութեան համար պայքարող Ազգային միացեալ կուսակցութիւնը լինելով ԽՍՀՄ-ում անընդմէջ գործող միակ ժողովրդավարական կազմակերպութիւնը դարձաւ բոլոր ազգերի սկզբունքային այլախոհներին միաւորող միջազգային կազմակերպութիւն։ ԱՄԿ-ԱԻՄ գործունէութեան լուսապսակը կարելի է համարել «Անկախութիւն հանրաքուէի ճանապարհով» ծրագրի որդեգրումը։ Դա տեղի է ունեցել ուղիղ 40 տարի առաջ օգոստոսի 10-11-ին տեղի ունեցած ԱՄԿ ղեկավարութեան արտագնայ նիստում։ Հասկանալի է, որ օրը պատահական չէ ընտրուած։ Եթէ մենք քաղաքակիրթ ժողովուրդ լինեինք, այս իրադարձութեան 40-ամեակը տարուայ հիմնական նիւթը կլիներ։ Սակայն առայժմ միայն ԱԻՄ-ն է նշում արդէն աւանդական դարձած ասուլիսով եւ 40 տարի առաջուայ երթուղով իրականացուող արշաւով։ 
Համոզուած ենք, գալու է ժամանակ, երբ սա համազգային միջոցառում է դառնալու, իսկ առայժմ ներկայացնում ենք մեր ժամանակացոյցը եւ հրաւիրում մասնակցելու բոլոր կամեցողներին։
Արշաւի ժամանակացոյցը՝ օգ. 10, 15։00 Դաւիթաշէն կամ 16։00 Գայի արձանի դիմաց։ Միջոցառումը՝ Գեղարդ 20։45, Գիշերակաց Գողթ գիւղում՝ 12։00 աւանդական խարոյկ, 11 օգ.՝ 6։00 դեպի սուրբ Ստեփանոս՝ 12։00, դէպի Հաւուց թառ 16։00, 18։00 Գողթ, 19։00 դեպի Երեւան՝ 20։00 Երեւան։ սեփական փոխադրամիջոցով եկողները տեղեկացնեն 010 36 94 46 կամ 094 91 81 28 եւ պայմանաւորուեն։ Պէտք են ամուր կոշիկներ, գիշերելու համար ծածկոց, ուտելիք, եթէ յատւուկ նախասիրութիւններ ունեն, եւ ճանապարհորդական ջրաման։ Ցանկալի է արեւապաշտպան գլխարկ, արեւի ակնոց եւ լապտերիկ։

 
Category: Հայտարարություններ
Published on 29 July 2013
Print

«Հարգելի դատարան, Կատարուածին նայում եմ որպէս մարդ, քաղաքացի եւ որպէս ազգային-քաղաքական գործիչ։ Որպէս մարդ ես սրտանց ցանկանում եմ այս գործով ամբաստանեալներին տեսնել ազատութեան մէջ՝ իրենց ընտանիքների հետ, իրենց հարազատների միջավայրում։ Այդ ցանկութիւնն այնքան մեծ է, որ մոռանում եմ, որ իրենց պատճառով ծանր ապրումներ ու տագնապներ ունեցան մերձաւորներս, երեխաներս ու հազարաւոր մարդիկ. անտեսում եմ, որ չեմ կարողանում գրել ոչ գրչով, ոչ համակարգչով եւ չեմ կարողանում աւարտին հասցնել այն, ինչ միայն ես կարող եմ գրել։ Խօսքը նախ եւ առաջ բազմահատոր յուշերիս մասին է։ Իմ եւ անկախութեան համար պայքարած ընկերներիս անցած ճանապարհի մատուցումը էականօրէն կհարստացնի հայ, մանաւանդ քաղաքական մշակոյթը։ Որպէս պարզ քաղաքացի խնդրին անդրադառնալիս ես գիտակցում եմ, որ յանուն դրամի եւ ստրկամտութեան ինձ վրա,այդ կերպ Հայաստանի անկախութեան վրա կրակելու պատրաստ հազարաւոր մարդիկ են այսօր ազատ գոյատեւում անկախ Հայաստանում, յետեւաբար, այսօրւայ ամբաստանեալներն էլ կարող էին նրանց հետ լինել։ Միւս կողմից՝ որպէս ազգային քաղաքական գործիչ, հասկանում եմ, որ այսորակ մարդիկ ասպարեզ են գալիս մեր թողտւութեան եւ ներողամտութեան յետեւանքով։ Ես, նաեւ որպէս քաղաքական գործիչ, տրամադրուած էի այստեղ կոչ անել ամբաստանեալների յանդէպ ներողամտութիւն հանդես բերել, սակայն նրանք ինձ չեն տալիս այդ բարոյական իրաւունքը։ Նրանք չեն ուզում ընդունել, որ այստեղ ու այսօր ասուած ճշմարիտ խօսքն է ամենակարեւորը արդարադատութեան, իրենց նկատմամբ ներողամտութեան դրսեւորման, մեզ սպառնացող վտանգները կանխավ չեզոքացնելու, ի վերջո իրենց զավակների համար: Սա նրանց վերջին հնարավորութիւն էր, բայց նրանք ընտրեցին վատթարագոյն ճանապարհը: Չէի կամենա չարագոյժ բաներ ասել, բայց իրենց անվտանգութիւնից էր բխում նաեւ այն, որ հիմա մինչեւ վերջ ամեն բան պատմեին, այլապէս նրանք իրենց իմացած-չասածով մշտապէս վտանգավոր են համարվելու գլխավոր պատվիրատուի համար, իր բոլոր հետեւանքներով․․․ Առերեսման ժամանակ զղջումից խօսող եւ որպէս դրա ապացոյց իր անկեղծ ու ճշմարիտ խօստովանութիւններով քննութեանը օգնել խօստացող ամբաստանեալը, բազմաթիւ մանրամասնութիւններ պատմելուց, ներկայացնելուց յետոյ, դատարանում փոխում է իր ցուցմունքները։ Այսինքն՝ նա ստու՞մ էր զղջալու մասին խօսելիս եւ առիթի դէպքում պատրաստ է եւս մէկ անգամ կրկնել իր արածը։ Նման իրավիճակում ամեն ոք ձեռնպահ կմնար ներողամտութեան կոչ անել։ Ունենք պատուիրատու, ով անկասկած, ուղորդող է ունեցել՝ գլխաւոր պատուիրատու։ Կարելի էր ենթադրել, որ գլխաւոր պատուիրատուն զուտ հոգեբանօրէն է ազդել որպէս ամբաստանեալ ներկայացող պատուիրատուի վրա, եթէ չլիներ պատահականօրէն բացայայտուած՝ Ռուսաստանից ստացուած 100 հազար դոլարի փոխանցումը։ Պէտք է արժանին մատուցել նախաքննութեան մարմիններին այդ փաստը բացայայտելու առիթով, բայց եւ զարմանալ, որ նաեւ Ռուսաստանի իրավապահ մարինների հետ քայլեր չեն ձեռնարկուել՝ ահաբեկչութիւնը նախաձեռնողներին բացայայտելու եւ վնասազերծելու ուղղութեամբ։ Չնայած՝ Ռուսաստանի պետական համակարգը գերհագեցած է բոլշեւիկեան տեռորիզմի ոգով դաստիարակուած կադրերով, բայց Եւրոպայի խորհրդի անդամ Ռուսաստանը տեռորիստական պետութիւն չէ եւ ցաւալի է, որ հայ իրաւապահները չկարողացան իրենց պաշտօնակիցների հետ հանցագործութեան բացայայտման գործն աւարտին հասցնել։ Այսօր դատարանի առաջ կանգնած միջնորդ պատուիրատուն այն աստիճանի էր խանդավառուած իր չակերտաւոր պատմական առաքելութեամբ, որ մինչեւ կալանաւորումը ինքնախօստովանական յայտարարութիւններ էր անում, մասնաւորապէս՝ «իմ աւտոմեքենան աւելի թանկ արժէ, քան Հայրիկեանը»: Սա ասւում էր մի իրավիճակում, երբ յանցագործութեան մասնակիցն իսկապէս մէկ այլ ամբաստանեալից գնել էր մեքենան՝ առանց դրամ վճարելու։ Բայց ես այս որակի փաստարկների մէջ չեմ խորանայ։ Ինձ եւ կարծում եմ՝ բոլորին, հետաքրքրում է մէկ այլ բան. Այդ ինչպէ՞ս է, որ այսպիսի ծանր յանցագործութեան մեջ մեղադրուող անձը առերես իրեն մեղադրող երկու կատարողներին չի հակառակուել, իր ընկերներին, իր նախկին գործաւորներին չի մեղադրել ապերախտութեան մէջ, չի կշտամբել ստախօսութեան համար, այլ ընդամենը խօսել է ցուցմունք չտալու մարտավարութիւն որդեգրելու մասին: Ամբաստանեալները ոչ միայն չեն զղջացել ու չփորձեցին աջակցել գործի բացայայտմանը գոնէ իրենց յայտնի չափով, այլ ընդհակառակը սկզբից մինչեւ վերջ փորձեցին խանգարել եւ աւելին՝ անյայտութեան մէջ թողնել գլխաւոր պատուիրատուին։ Հարգելի դատարան, ամբաստանեալը կարող է հրաժարուել ցուցմունք տալ, բայց երբ նախագահի նախկին թեկնածուն իր հայտարարագրում թաքցրել է փաստեր, որոնք օրէնքով պարտաւոր էր ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ նրա միջոցով Հայաստանի քաղաքացիներին ու պետութեանը, ստիպուած ես մտածել: Մարդիկ սովորաբար թաքցնում են հանցաւորն ու անօրինականը: Երբ մենք տեղեկացանք, որ յանցագործութեան միջնորդ պատուիրատուին պաշտպանելու նպատակով սպառնում են շահարկել նրա նախագահի թեկնածու եղած լինելու հանգամանքը, համարեցինք, որ մեզ կոչ է արւում ստուգել, թէ որքանով է իրականում նախագահի նախկին թեկնածուն կատարել թեկնածուի պարտականութիւնները։ Եւ կանգնեցինք փաստի առաջ․ նա չի ներկայացրել 2012 թ․ նոյեմբերին 100 000 դոլար ստացած լինելու հանգամանքը։ Դա նշանակում է, որ այդ գումարը մաքուր չի եղել եւ բնականաբար, մաքուր նպատակների չէր ծառայելու։ Հարգելի դատարան, մենք բացառիկ իրողության առաջ ենք կանգնած ։ Կատարուել է ծանր հանցագործություն եւ չնայած նախաքննութեան մարմինը ճիշտ որակաւորում է տուել յանցագործութեանը, սակայն չի մատնանշել դրդապատճառները, շարժառիթներն ու նպատակադրումները։ Եթե մինչեւ դատավարութիւնը գործի նիւթերում գոնէ նիւթապէս շահագրգռող պատվիրատու էր ընդգծւում, ապա դատաքննութեան ընթացքում ամբաստանեալներն, անտարակոյս, իրենց՝ գործի պատուիրատուների յանձնարարութեամբ փորձ արեցին ամեն ինչ տեղափոխել պարզունակ կենցաղային հարթութիւն: Ես կատարուածն ուռճացնելու ցանկութիւն չունեմ, բայց եւ քաջ գիտակցում եմ, որ գործ ունենք լայնածաւալ՝ քարոզչական եւ հոգեբանական տեսակետից լրջօրէն նախապատրաստուած եւ անգամ այս փուլում աջակցութեամբ ուղեկցուող յանցագործութեան հետ: Ես տարակոյս չունեմ, որ մահափորձն իմ անձի դէմ էր ուղղված, բայց ծրագրուած ավարտն ունենալու դէպքում այն անկանխատեսելի հետեւանքներ էր ունենալու նաեւ մեր պետութեան՝ բոլորիս համար: Համաձայն սահմանադրութեան հետեւելու էին նոր ընտրութիւններ նոր մթնոլորտում նոր թեկնածուների առաջադրմամբ… եւ պատահական չէ, որ երբ ես հրաժարուեցի յունուարի 31-ի կազմակերպիչների այդքան ցանկալի գոնէ երկու շաբաթով ընտրաժամկետը յետաձգելու հնարաւորութիւնից, որոշ շրջանակներ իրենց յուզական դրսեւորումներով չկարողացան թաքցնել իրենց ձախողումից բխող դժգոհությունը: Բոլոր դարերում Հայաստանի թշնամիները առաջնահերթ նպատակ են համարել մեզ վախեցնելը: Ամբաստանեալները մի հարցում՝ վախեցնել, ճիշտ են: Նրանց ուղորդողները կամենում էին վախեցնել եւ վախի մէջ պահել, բայց ոչ թէ ինձ, այլ Հայաստանի քաղաքացիներին: Վերջին ժամանակների իրադարձութիւնները ցոյց տուեցին, որ Հայաստանին պատերազմով սպառնացողին զանգուածային ոչնչացման զենք վաճառողին եւ Հայաստանի քաղաքացիներին հարստահարողին արդարացնող, վախեցած հայաստանցիներ են պետք «բարեկամին»: Հայրիկեանի մահուան դէպքում մթնոլորտը պիտի հագեցած լիներ համատարած վախով՝ չխօսենք ռուսական իմպերիալիզմից՝ Հայրիկեանի օրը կգցեն : Եթէ ես մոռանայի մեր պետութեան մասին ու տրուէի ահաբեկիչների խաղին ՝ նկատի ունեմ ոչ թէ ամբաստանեալների այլ նրանց ղեկավարների խաղը, ապա մենք թերեւս այսօր նոր նախագահով գազի գների աճի հետեւանքները մէկ երկու տարով նուզեցնելու պատրուակով Հայաստանի ունեցուածքի, դրա հետ նաեւ ինքնիշխանութեան էլի մի մասը օտար պետութեանը տալու «հայրենասիրական» գործընթացում լինէինք։ Նախագահական ընտրութիւնների ընթացքում ռուսաստանեան որոշ շրջանակներ լայն շրջանառութեան մէջ էին դրել զրպարտչական հակահայկական նիւթեր, որոնց հիմնական թիրախը նախագահի թէկնածու Հայրիկեանն էր։ Թերեւս տեղեակ լինելով, որ իմ վարկանիշն օրեցօր աճում է, եւ համոզուած լինելով, որ մեր տարածած քարոզչանիւթերի՝ մասնաւորապէս ՆՈՐՕՐԵԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄՈՌԱՑՈՒՈՂ ԷՋԵՐԻՑ շարժանկարի շնորհիւ ես դառնալու եմ հիմնական թէկնածուն, այդ շրջանակները Հայաստանի քաղաքացիներին ուղղակիօրէն եւ անուղղակիօրէն ահաբեկելու նպատակով գրում էին․ «Ռուսաստանը եւ Մոսկուան իրաւունք ունեն Հայաստանի նորընտիր նախագահի պաշտոնաստանձնման ժամանակ Երեւանից պահանջել․․․ եւ կախուած այն բանից՝ Հայաստանը ներողութիւն կխնդրի, թէ՝ ոչ, կառուցել երկրների միջեւ յետագայ հարաբերութիւնները։ Ռուսաստանը Հայաստանի եւ իր տարածքում հայկական սփիւռքի գործարար շրջանակների վրա ազդելու բաւարար լծակներ ունի․․․»։ 2013 թուականի հունվար ամսին գրել է Օլեգ Կուզնեցովը։ Ինձ ներկայացնելով որպէս հայկական տեռորիզմի կնքահայր ռուսական շովենիզմի խոսնակ Օլեգ Կուզնեցովը իր «1977 ԹՈՒԱԿԱՆԻ ՄՈՍԿՈՎԵԱՆ ՊԱՅԹԻՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ» հոդուածում (No: Denlit, 2(1956) Date: 11.02.2013) իրեն իրավունք է վերապահում միջամտել Հայաստանի ներքին գործերին եւ վախեցնել Հայրիկեանի նախագահ դառնալու դեպքում հայ ժողովրդին սպառնացող վտանգներով։ «Պարոյր Հայրիկեանի նախագահ ընտրուելը․․․ հարցականի տակ կդնի ռուս-հայկական աւանդական բարեկամական հարաբերութիւնների յետագայ պահպանումը․․․ Բացի այդ, ընտրութիւնների նման ելքը Ադրբեջանի ձեռքը լրացուցիչ հաղթաթուղթ կտայ՝ Արցախի հողերը վերադարձնելու գաղափարախօսական եւ դիվանագիտական պայքարում. քանի որ կշեշտուի, որ Հայաստանի նախագահ է դարձել Անդրկովկասի նորագոյն քաղաքական պատմութեան մէջ ամենաառաջին հայ ահաբեկիչների նախկին գաղափարական ոգեշնչողը․․․Հայրիկեանին նախագահ ընտրելը․․․ Հայաստանի համար ․․․վատագոյն արդիւնքը կլինի, նրա կամաւոր ինքնասպանութիւնը միջազգային հանրութեան առջեւ։ Պարոյր Հայրիկեանը երբեք չի դառնա Նելսոն Մանդելա կամ Յասեր Արաֆաթ․․․ Միլիոնաւոր մարդկանց գիտակցութեան մէջ նա այդպէս էլ կմնայ քաղաքական ահաբեկչութեան եւ ազգայնական ծայրահեղականութեան գաղափարախօս, մի բան, որ Ռուսաստանում խորապէս չեն սիրում»։ Հարգելի դատարան, ես կամենում եմ որ արձանագրուի, թէ ովքեր են կատարուած հանցագործութեան գաղափարական հովանաւորները։ Այս որակի զրպարտութիւն իմ հասցեին որեւէ մեկը նոյնիսկ ինձ բռնադտող «կագեբե»-ն թույլ չի տուել, եւ ես ծրագրում եմ դիմել ՌԴ-ի դատախազություն Օլեգ Կուզնեցովին եւ նրա հոդվածը հրատարակած «Զավտրա» հանդեսին քրեական պատասխանատւութեան ենթարկելու պահանջով։ Ես դեռ ԽՍՀՄ տարիներին միջազգայնօրեն ճանաչուած եմ եղել որպէս Սովետական միութեան ժողովրդավարական շարժումների հիմնադիր եւ առաջնորդ, ավելին՝ դեմոկրատական ուժերի համակարգիչ կենտրոնի միակ ընտրուած նախագահն եմ եղել։ Այդ կենտրոնի աշխատանքներին մասնակցում էին վրացի, ադրբեջանցի, ուկրաինացի, եւ մյուս ազգերի, մասնավորապես ռուսների բոլոր հայտնի այլախոհները՝ Վլադիմիր Բուկկովսկին, Էդուարդ կուզնեցովը , Անատոլի Կորյագինը, Յարիմ Ագայեվը, Իրինա Ռապուչինսկայան։ Նոյն 12 էջանոց շովինիստական հոդուածում ասւում է․ «Ըստ էութեան․․․ հայկական ազգային ահաբեկչութիւնը․․․ ոգեշնչող օրինակ դարձաւ իսլամական ծայրահեղութեան եւ դրա հողի վրա աճած կրոնական ահաբեկչութեան համար։ Ես չեմ կարող եւ չեմ ուզում մեղադրել հայերին այն բանի համար, որ նրանք որպէս ազգային հերոսներ ահաբեկիչների ու մարդասպանների են ընտրում ․․․ Եւ վերջինը. փետրուարի 18-ին Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրութիւններ, որոնցում պետութեան ղեկավարի պաշտոնի հաւակնորդներից մէկը Պարոյր Հայրիկեանն է լինելու․․․ Հայաստանի ժողովուրդը, նախագահական ընտրութիւնների շեմին, պէտք է ինքն իրեն հաշիւ տա, թէ ում օգտին կքուէարկի փետրուարի 18-ին»։ Հարգելի դատարան, կարծում եմ ամեն ոք կհամաձայնի, որ այս բնույթի հրապարակումը, այն էլ Մոսկվայում, անթույլատրելի էր եւ ստալինյան ոճի հանձնարարական էր հիշեցնում։ Անթույլատրելի էր նաեւ «կագեբե»-ի գեներալ գնդապետ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան» քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունն առ այն, թէ դեռ պետք է պարզել մահափորձ եղել է Հայրիկեանի հանդէպ, թէ՝ ոչ։ Դա մանաւանդ չգաղտնազերծուած գործակալական ցանցի կողմից ընկալվեց որպէս հրաման եւ հայկական մամուլը հեղեղվեց մահափորձը կասկածի տակ վերցնող հրապարակումներով։ Նոյնը շարունակվեց դատարանում, երբ հանցագործութեան հետ կապ չունենալու մասին յայտարարութիւնը մոռանալով, ընդհանրապէս հանցագործութիւնն էին կասկածի տակ դնում։ Ավարտելով խոսքս, ուզում եմ անդրադառնալ նաեւ յանցագործութեան պատճառած վնասը փոխհատուցելու օրենքի պահանջին։ Այո, ոչ թէ տուժողի ընկերներն ու բարեկամները, ոչ թէ ինքը տուժողը եւ պետութիւնը, այլ վնաս պատճառողը պէտք է փոխհատուցի իր պատճառած վնասը։ Օրենքի պահանջից հուզվելն իրավաբանին վայել չէ, մանավանդ որ դրամից ավելի մտահոգիչ ու հուզմնալի է մարդու երկարատեւ ազատազրկման հեռանկարը։ Ինչ վերաբերում է փոխհատուցման ծաւալին, ապա ծանոթանալով եւրոպական եւ միջազգային փորձառութեանը ես համոզուցի, որ մեր կողմից աւելի քան համեստ պահանջ է ներկայացուած։ Ես պատրաստ եմ դիմել մեր երկնային Տիրոջն ու կրկնել՝ Տէր, ներիր այս մադկանց, որովհետեւ չէին հասկանում, թէ ինչ են անում, բայց այսօր հարգելի դատարանին դիմելիս ստիպուած եմ արձանագրել՝ չէին հասկանում եւ չեն էլ ուզում հասկանալ, ուստի իրենք կատարել են իրենց ընտրութիւնը»։ 

 
Category: Հայտարարություններ
Published on 18 April 2013
Print

Սիրելի բարեկամներ,

Սա ձեզ համար եմ գրում եւ վատ մի զգացեք, որ նաեւ որոշ ժողովրդի լեզուով ասած <<շանտղերք>> էլ են կարդում իմ ձեզ գրածս ընդհանուր նամակները։ Բա, առիթ չունենա՞ն իրենց ծագումը յիշելու...

Գիտեք, արդէն երկու շաբաթ է Եւրոպայում եմ։ Հիմա Բելգիայում եմ՝ Բրիւսելում։ Անցեալում շատ անգամներ եմ եղել, բայց հիմա այլ՝ ապաքինուողի կարգավիճակում եմ։ 5-6 ժամից վիրահատելու են։ Յուսով եմ, չէ, երեւի ճիշտ կլինի ասել՝ Եթէ Տէրը կամենայ, ամեն ինչ բարեյաջող կաւարտուի։ Նուազագոյնը խօստացել են, որ գոնէ հստակ կիմանան, թէ ինչ է կատարոում։ Քնեցնելու են։ Ասում են, կտեւի 2-5 ժամ։ Եկեք միւս մանրամասնութիւնները չգրեմ կամ յետւյ կգրեմ մասնաւոր նամակներով։

Քունս չէր տանում. երեւի շատ ցաւազրկող խմելու պատճառով կամ ... 12 տարի ընդմիջումից յետոյ օճառ օգտագործելու հետեւանքով։ Բժիշկների նշանակած
նախավիրահատական եօդախառը շամպուն էր։ Ինչեւէ։ Վերկացայ ու համացանց ներխուժելով գտայ մի յօդուած, որին արձագանքս էլ փոխանցում եմ ձեզ։
Ուրեմն, 2-3 օր երեւի չկարողանամ գրել (երեւի 36 94 4..-ում Էմման ու Անահիտը կիմանան որպիսութիւնս))։ Չանհանգստանաք։ Սա էլ ասածս արձագանքը։

Աստուած բոլորիս պահապան...

Ես մի քանի առիթներ եմ ունեցել շփուելու մեծ գիտնականի հետ եւ գիտեմ, թէ որքան էր նա նուիրուած իրեն աշխարհ բերած ժողովրդին եւ ինչ մեծ սիրով էր սիրում իր՝ մեր Հայրենիքը։ Իր հազարումի (նաեւ աոողջական) խնդիրները մոռացած նա <<ցուրտ ու մութ>> տարիների բեռն ուսերին Հայաստանի ռազմական անվտանգութեան տեսակետից իր կարեւոր (աւելի բաց չեմ կարող ասել) առաջարկութիւնները լսելու պատրաստ բարձր իշխանաւոր էր փնտրում։ Պատկերացնու՞մ եք, խորհրդային ռազմավարական նշանակութեան հրթիռների նշանառութիւնն ապահոված գլխաւոր մասնագէտը, աշխարհահռչակ գիտնականը ամիսներով չէր կարողանում իրեն ունկնդրելու պատրաստ պետական այր գտնել։ Եւ ամեն ինչով հանդերձ նա հանգիստ էր։ Ես որեւէ յուսահատութիւն չնկատեցի Գարեգին Գուրզադեանի տրամադրութիունում։ Սա որպէս ներածութիւն։
Որեւէ մէկի մահուան մասին սովորաբար խօսւում է այն ժամանակ, երբ ակնյայտ է որ այդ անձը մահուան շեմին է։ Այլապէս խօսւում է հիվանդութեան կամ ծանր հիվանդութեան մասին...Հայ ազգը չի մեռնում. այն որպէս ազգ արդէն մեռած է։ Չխաբենք մեզ։ Հիմա ապրում ենք ընդամենը այն փուլում, որ բացառիկ ցանկութեան ու մեծ ճիգերի դէպքում կարող է փրկուենք։ Ինձ համար ամենասարսափելին այն է, որ այդ տագնապի զգացողութիւնն անգամ միայն մի քանիսն են ապրում։ Միւսները հիմնականում գոհ ու երջանիկ են։ Ազգը դա ազգային միասնական արժեքային համակարգ (ոչ ցեղային. ցեղը պետութիւն չի ունենում) ունեցող, դրանով ապրող մարդկային հաւաքականութիւնն է։ Հարց տանք մենք մեզ՝ արդեօ՞ք ենք այդպիսին կամ արդեօ՞ք ձգտում ենք դրան...
Ներկայացուած մեկնաբանութիւններին հետեւելով տեսնում ես, միայն երկուսն են գրում հայկական դասական ուղղագրութեամբ, այն ուղղագրութեամբ որի վերականգման կողմնակիցներից էր Գրիգոր Գուրզադեանը։ Եւ սա դեռ ազգի ճակատագրով մտահոգ մարդկանց շրջանում։
Համակարծիք եմ նրանց հետ, ովքեր քաղաքական (եթէ քաղաքական-ի փոխարէն օգտագործենք կամ մտքում պահենք՝ պետութենական-ը, աւելի ճիշտ կհասկանանք երեւոյթները) գործիչների մեղաւորութիւնն են տեսնում առկայ իրավիճակում։ Եւ չեմ կարող անառարկելի համարել այն կարծիքը, որ այսօրուայ <<քաղաքաւան գործիչները>> ազգի բնականոն ստեղծագործութիւնն են։ Մենք գիտենք, որ այս որակի սերունդ պատրաստելու ուղղութեամբ մեր թշնամինեը լուրջ եւ տեւական աշխատանք են իրականացրել։ Բանն այնտեղ է հասել, որ ազգային քաղաքական գործչի խորհրդանիշ՝ ազգային հերոս են դարձրել <<անկախականներին գնդակահարելու>> արժանի համարող մարդիկ։ Այսօր առանց հայ մարդկանց արգահատանքից վախենալու կարող են խօսել օտար պետութիւնից աջակցութիւն աղերսելու մասին։ Այս ծանր ու տհաճ իրավիճակն արձանագրելով միայն պիտի չսահմանափակուենք, եւ մանաւանդ չհիասթափուենք։ Ամեն մէկս առանձին-առանձին եւ իրար հետ պիտի անենք կարելին ու անկարելին...

 
Category: Հայտարարություններ
Published on 09 April 2013
Print

Սիրելի բարեկամներս,


նկատում եմ, որ լրատուական միջավայրն արդարացուած կամ չարդարացուած ամբողջութեամբ հագեցած է ապրիլի 9-ով։ Այդ օրուայ հետ ինչ-որ յոյսեր կապողները դժուար թէ կարողանան յոդաբաշխ բացատրել, թէ հատկապէս ինչ են սպասում։ Վախեցողներն էլ, չգիտեն, թէ ինչից են վախենում...
Եւ բոլորը միասնաբար լռում են մի կարեւոր ու շատ ակնյայտ իրողութեան մասին։ Զանգուածաբար իրենց աւանակի տեղ դնելով ճշմարտութեան առաքեալ լինելու յայտ են ներկայացնում։ 
Հանրութեան հաճելի ստեր ու առասպելներ հնարելով, դու միայն դրանց քանակն ես աւելացնում եւ մազաչափ իսկ չես մոտենում Ճշմարտութեանը, աւելին՝ հեռանում ես Նրանից։
Եւ սա այն դէպքում, երբ ցանկացած մարդ գիտէ, որ առանց Նրա ոչինչ տեղի չի ունենում...
Բաւարարուեմ այսքանով. թող ես չլինեմ սրանց շքերթի ժամանակ անձրեւ բերողը։ Բայց յետոյ կխօսեմ, ուղղակի պարտաւոր եմ խօսել։
Այսօր ուզում էի ձեզ յայտնել, որ երկարատեւ ստուգումներից ու քննարկումներից յետոյ հոլանդական յայտնի Էրազմուս բժշկական կենտրոնի մասնագէտները եկան այն եզրակացութեան, որ ապաքինումս պէտք է ընթանայ առանց վիրահատութեան՝ դեղորայքային եւ ֆիզեո կոչուած վերականգնողական մարզումային աշխատանքներով։ Սա այն դէպքում, երբ մեր Հայաստանցի մասնագէտները ի վերջոյ միահամուռ համաձայնեցին Հայֆայի Շեմեռ բժշկական կենտրոնի բժիշկների այն կարծիքի հետ, որ շտապ վիրահատում է պէտք։ Ինձ սարսափեցնողն այն է, որ այդ ընթացքում ամբողջական ապաքինման ուրեւէ երաշխիք չի տրւում, որ կիլոգրամներով ցաւազրկողներ եմ ընդունելու եւ գործընթացը տեւելու է մոտ երեք ամիս (գուցէ եւ աւելի, ինչի մասին դեռ Երեւանում ինձ զգուշացնում էր բարեկամս՝ այդ գործի մեծ մասնագէտ Արտաւազդ Սահակեանը)...
Հնարաւորութիւն կայ նաեւ մերձակայ Բելգիայի մասնագէտներին լսելու եւ արդէն նախնական քայլեր արել եմ, բայց վաղը չէ միւս օրուանից սկսելու են բուժումները։ Եթէ նկատեմ, որ յատուկ որակ չեն ներկայացնում եւ հիմնական գործոնը ժամանակն է, ապա ամեն բան կթողնեմ ու կվերադառնամ Հայաստան։
Ամենայն բարիք բոլորիս ...

 
Category: Հայտարարություններ
Published on 02 April 2013
Print

Ո Ւ Ղ Տ Ը Ճ Ա Մ Փ Ա Է Ե Լ Ե Լ . . .

Որոշ ուժեր կամ շրջանակներ հետեւողականօրէն աշխատում են այն ուղղութեամբ, որ Հայրիկեանի նկատմամբ մահափորձն ընկալուի որպէս մի սովորական, առօրեական միջադէպ։ Դա նախագահական ընտրութիւնների հետ կապուած հասկանալի էր եւ ես առանձնապէս չէի անդրադառնում ամոթալի դրսեւորմանը, որովհետեւ խղճալով հասկանում էի, որ այս ընտրութիւնների հետ յոյսեր կապողները չեն ուզում արմատապէս արժեզրկուած տեսնել դրանք։ Չէ՞ որ 100 տարի յետոյ էլ անաչառ գնահատականը նոյնն է լինելու...

Հիմա Հայաստանի որոշ լրատուամիջոցներ միտումնաւոր կամ առանց խորանալու շարունակում են ծառայել ծանր հանցագործութիւնն էժանացնելու դաւադիր մտայնութեան տարածմանը։ Եթէ նրանք դա անում են չխորանալով, պէտք է յուշել, որ զգաստանան։ Եթէ պատուեր են կատարում, պէտք է պարզապէս արձանագրել այդ իրողութիւնը (մէկ է, այդ ուղտը շուտով իրենց տան դռանն է կանգնելու)։ 
Այդ անմակարդակները գրում են.-<<... Երբ Հայրիկյանը պաթետիկ ոճով հայտարարել է...>>։ Երեւակայութիւնց զուրկ խեղճութիւններ, դրանց կարծիքով ես ինձ Ազատութեան հրապարակու՞մ պիտի զգայի այդ խեղճացած, ներողութիւն խնդրող վարձու մարդասպանների ներկայութեամբ ու պիտի հռետորական կեցուածք ընդունեի։ Հետաքրքրական է, նաեւ անմակարդակների հնարած պատասխանը.-«...այ մարդ... մենք ուզում էինք քեզ վախեցնել...»: Այսինքն՝ դեռ ես էի մեղաւոր, որ ինքնապաշտպանուել էի ու կասածեալներն էլ
արհամարհանքով էին խօսում ինձ հետ... 
Մարդիկ, ես սովոր եմ, շատ եմ տեսել այսպիսի այլանդակութիւններ։ Իմ մասին մի մտածեք, ինքներդ էլ մի յուզուեք։ Իմացեք, սպանութեան ուղղակի ու անուղղակի պատուիրատուները ժամանակի ընթացքում նաեւ մարդասպանների փաստաբան են դառնում։
Մի զարմացեք, շուտով ցոյցեր են լինելու <<Ազատութիւն մարդասպաններին>>, <<Մահ Պարոյր Հայրիկեանին>> պաստառներով։ Առաջին շարքերում կլինեն գեղեցկուհի Լուլու-ն, սրամիտ Պետրոսը, բանիմաց
Կարէն Քոչարեանը, խոհեմ Վախթանգը, հմայիչ Նաիրա Զուրաբեանը եւ բարեկիրթ Վարդան Օսկանեանը իր Սիվելիթասի ողջ կազմով։ (Տեսնես, սրանք առանց Գագիկ Ծառուկեանի յանձնարարութեան իմ դէմ կխօսեի՞ն...) Բոլորին մաղթում եմ յիշել <<Ուղտը ճամփա է ելել...>>

 
Category: Հայտարարություններ
Published on 02 April 2013
Print

Սիրելի բարեկամներ,

Ձեզ եմ գրում, բայց չմոռանանք, որ նաեւ չարե-կամներն են կարդում։ Դրանց արձագանքներից երեւում է, որ դրանք իսկապէս արժեքային  համակարգի դէմ են կռիւ տալիս եւ աւելի յետեւողական են, քան ահաբեկիչները։
Այսօր երկու ջհել խօսում էին եւ անսքող յոյս յայտնում, որ Հայրիկեանի էջը փակուել է։ Մի հարցնող լինի, թէ այդ ինչ էջի մասին եք խոսում, երբ է այդ էջը բացուել, դուք ինչ կապ ունեք այդ էջի, նրա փակուելու  ու Հայրիկեանի հետ… Բայց կրքոտ խօսում են, որ մտածես, թէ սրանք իրենց խակ մտքով փորձում են աւարտին հասցնել իրենց ձախողուած բոլշեւիկ տատիկ-պապիկների գործը եւ լրագրողական դաշտում տեռորիստութիւն անել։ Պարզ է, իրենց աշխատավարձ տուող իրենց տէրերի հրահանգն են կատարում, բայց մի դրանց խւսուածքին նայես, <<կհիանաս>> արտաբերած բառերի կույտով։  Աստուած իրենց հետ։ Այսօր ձեզ  ուզում եմ ներկայացնել այս որոշումը.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

.......... ................. 2013 թվականի N ......... Ա


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ 
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
------------------------------------------------------------------------------------------------------

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.


Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով) 2013 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 20,500.0 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Արշավիրի Հայրիկյանի բուժումը արտերկրում իրականացնելու նպատակով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի


2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Արշավիրի Հայրիկյանի վրա:
Պ.Հայրիկյանի բուժումը կազմակերպվել էր Երևանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով Պ.Հայրիկյանի ներդրած ավանդը Հայաստանի անկախացման գործում առաջարկում ենք ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին գումար հատկացնել ՀՀ առողջապահության նախարարությանը բուժումը արտերկրի կլինիկայում կազմակերպելու համար:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆ
 
Փաստաթղթից երեւում է, որ անձեռնմխելիութեամբ օժտուած սակայն այդ կարգավիճակում մահափորձի ենթարկուած անձին երկու ամիս բուժել փորձելուց եւ յաջողութեան չհասնելուց յետոյ են որոշել բուժումն արտերկրում կազմակերպել։
 
Ապազգային տարրին կատաղութեան հասցրած հատուածը՝ <<…ավանդը Հայաստանի անկախացման գործում…>> <<Ինչպէս նաեւ>> հաւելումով է միայն նշւում։
 
Առայժմ այսքանը

 

 
Category: Հայտարարություններ
Published on 30 March 2013
Print

Պետրոս, մանրապճեղ սադրանքներով ես զբաղւում։ Տե՞րդ է յանձնարարել, թէ ինքնոշուել ես։ Ո՞րն է քո նպատակը՝ ձեր նպատակը։
Ահա իմ գրածը՝

---Իմացայ, որ որոշ խղճուկներ խիստ յուզուել են իմանալով, որ իմ առողջանալու գործին նաեւ մեր  առողջապահական համակարգն է մասնակցելու։
Ուշադրութիւն մի դարձրեք. անորակութիւններ եղել են ու կմնան։ Երբ երկու ամիս տառապագին ցաւերի մէջ էի, դրանք չկային...... Հիմա երբ լսել են, որ պետութիւնն իմ հանդէպ էլ է անում այն, ինչ պարտաւոր է անել ցանկացած պետութիւն, կատաղել են։ Իրենք իրենց թոյնով ու նախանձով էլ թող տապակուեն...

Եւ ահա դու իւրովի խմբագրել ես ու նոյնիսկ չակերտների մէջ վերցնելով որպէս ուղղակի խօսք ես ներկայացրել այն, ինչ չկայ իմ գրածում։

Ինչու՞ եք այդպէս տխրել։ Եթէ իմ չսպանուելն է ձեր մաղձային տխրութեան պատճառը, ապա պիտի տխուր լինեիք 1969 թուականից։ Չէ՞ որ այն ժամանակներից էին ձեր պապաները փորձում վերացնել ինձ ու իմ ընկերներին։ Այսօր էլ ուշ չէ. վարձեք նոր մապդասպաններ (թէ՞ փող չունեք) ու նորից փորձեք։ Մէկ էլ տեսաք, կստացուի ու...յետոյ գլուխ կգովեք, ձեր երեխաներին կպատմեք, թէ որքան մոտ ու հարազատ էիք Հայրիկեանի հետ, ինչպէս էիք նրա երգերը միասին երգում, լսում ազատասիրական բանաստեղէութիւնները եւ քննարտում Հայաստանի կայացման ու զարգացման ծրագրերը...

Մի ձեր մեկնաբանողների թիմին նայիր. ոչ մէկը դեմք ու անուն չունի։ Այ դրանք իսկապէս խղճուկներ են, որ վախենում են ներկայանալ։ Ինձ ասում են, որ այնտեղ բազմաթիւ <> կան։ Դրանք բոլորը տասնապատկուած
վերահասցեագրում եմ քեզ ու քեզ ուղորդողներին։ Ասելու եւ անելու լուրջ բաները առայժ թողնում եմ։ Չգիտեմ, ձեր սերունդը տեղեա՞կ է՝...մի կախուիր, կընկնես,ոտքերդ կցաւեն...

Երբ դու նպաստում ես որ քո շրջապատում աւելանայ բացասականը, այն ի վերջոյ նաեւ քեզ է հասնելու։ Սա արժէ յիշել...

 
 
Category: Հայտարարություններ
Published on 29 March 2013
Print

ԱԻՄ-ականներ ու ընդհանրապէս՝ կարգին հայեր, նկատու՞մ եք, մեր ժողովրդի թշնամիների հիմնական խնդիրը իշխանական լծակների համար կռիվը չէ միայն։ Աւելի կարեւոր են համարում արժեքների ոչնչացումը։ Կարսի տակ 1920-ին հայերն ինչու՞ չկռուեցին.-Հայրենիք ու անկախութիւն արժեքներն էին ոչնչացուած։
Հիմա ուզում են քմծիծաղի առարկայ դարձնել, զավեշտի վերածել ռուսական իմպերալիզմի հիշատակումն անգամ: Կարծես թե Հայաստանը նրանով չէր օկուպացուծ ու նրանից չի անկախացել, կարծես ռուսական իմպերալիզմը չէ, որ Արցախն ու Նախիջեւանը դրեց Ադրբեջանի տրամադրութեան տակ եւ հայերին դաս տալու համար նախաձեռնեց Սումգաիթի ու միւս ջարդերը... 
Հիմա իմ դէմ կռիւը կռիւ է ռուսական իմպերիալիստական ձգտումների դէմ ռուս ազատախոհ մարդկանց հետ համատեղ պայքարելու եւ նրան յաղթելու ընդունակ մարդու դէմ։
Երեկուայ ու այսօրուայ չեկիստները խորապէս <<մանթո>> են, որ եղաւ մէկը, որ ոչ միայն բանտերում չմեռաւ, այլ յետոյ էլ ստիպեց, որ իրեն յատուկ օդանաւով արտաքսեն՝ տանեն 
Աֆրիկա։ Այն ժամանակ այդ գործողութեան վրայ 50 000 դոլարից մի քանի անգամ աւելի ծախսեցին։ Լուռ՝ молча...
Դրանք իրենց բալիկների հետ հիմա յուսահատ կոտորւում են...
Երբ կրակոցի յետեւանքւվ կորաւ 20 000 գրաւը, ինչ հանգիստ էին էս գժերը...
Սրանց կարելի էր խղճալ, եթէ ուղղակի ու անուղղակի գործակալները չլինեին մեզ, ինչպէս նաեւ ռուսներին դէպի կործանում տանող կայսերապաշտական մոլագարութեան։ Այն այսօր մտագարութիկլ է, բայց վաղը կարող է հերթական ինքնակործան կայսրութիւն դառնալ։
Հայրիկեանը ոչինչ, բայց նրա կերպարը ճիճուներին հանգիստ չի տուել ու չի տալու։ Պատրաստ լինենք դրան ու չմոռանանք, որ խոսքը շատ աւելի կարեւոր բանի մասին է...

 

Page 6 of 9

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>