Սիրելի բարեկամներ, ձեզ եմ փոխանցում Ռ. Համբարձումեանի գրածը, իմ հարցը եւ իր պատասխանը...
Ռաֆիկ ջան, կարո՞ղ ես գրել քո չափորոշիչներին համապատասխանող 5 հեղինակաւոր անձանց անուն...
Շարունակւում է Հայոց յաւերժական մեծերի պանթէոնի արժեզրկումը
Վերջին երկու ամսում Կոմիտասի կողքին ամփոփեցին երկրորդ տաղանդաւոր, բայցսովորական մեծութեան երգահանի աճիւնը, որով ՀՀ ղեկավարութիւնը շարունակւում էազգային սրբատեղերից մէկի յանցաւոր արժէզրկումը:
Հենց այստե՛ղից է սկսւումապաշնորհ երգիչ-դերասան-նկարիչ-գիտնական-արուստագէտներին յայտնի դէմքերսարքելու աճպարարութիւնը, որի մասին լուրջ անձինք դժգոհում են ամենուր:
Շատ-շատերը կուզենային իմանալ. ո՞վ է որոշում այսինչ յանգուցեալին պանթէոնումամփոփել- չամփոփելու հարցը, եւ ամենակարեւորը` ի՞նչ չափանիշներ,իրողութիւններ եւ նկատառումեր են հաշուի առնւում...Այս յոյժ կարեւոր խնդիրը պէտքէ դառնա ՀՀ բարձրագոյն իշխանութեան յատուկ ուշադրութեան առարկան: ՀՀնախագահին յորդորում եմ հիմնաւոր խորհրդակցութիւն-քննարկումներից յետոյգումարել հեղինակաւոր անձանց յատուկ յանձնախումբ, որը իրաւասութիւն ունենարառաջարկելու այն սկզբունքները, որով հնարաւոր պիտի լինէր որոշել որեւէ մէկինՊանթէոնում ամփոփելու հարցը: Յանձնախումբը իր գործը պէտք է սկսի կազմել այնաճիւնների ցանկը, որոնք պէտք է պանթէոնից տեղափոխուեն այլ տեղեր: ՌաֆայէլՀամբարձումեան
9 հոկտեմբերի, 2012 թ.
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական
Համախմբում ալընտրանքային նախագծի շուրջ՝ Սահմանադրական դավադրությանը «ոչ» ասելու համար
Ովքե՞ր էին դեմ անկախությանը. հռչակագրի ընդունումից 25 տարի անց Հայաստանի անկախությունը վտանգված է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ ակումբում 28-ը ապրիլի, 2015 թուական
Նույն է, որ սիրո առաջարկ անողին կալանավորեն բռնաբարության փորձի համար. Հայրիկյան
P.S. Հյուրը Պարույր Հայրիկյանն է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում 10-ը մարտի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում, 14-ը փետրուարի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը յունուարի 31-ին, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում 13-ը նոյեմբերի, 2014