Այսօր ԱԻՄ Ներկայացուցչական խորհուրդը (ՆԽ) քննարկեց հանրահաւաքի հարցը։ ՆԽ-ի գերակշիռ մասը կողմ էր համատեղ հանրահաւաքին։ Այնուհետեւ ես ուԿարօ Եղնուկեանը հանդիպեցինք Րաֆֆու հետ։ Մեզնից պէտք է խօսեն 2-ը (կարող են խօսել նաեւ երեքը)։ Այլ հրաւիրուածներ էլ կան։ Հարթակում հարցեր ծագելու դէպքում ես ու Րաֆֆին կամ Արմէնն ու Կարօն են որոշում կայացնում։ Քննարկեցինք նաեւ այլ հարցեր՝ բարեկամական մթնոլորտում։ Մանրամասները յետոյ։ Առայժմ արձանագրենք, որ վաղը 18։00 հրապարակում ենք։
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։