Վերջին հրապարակումներ

article thumbnail    ՀՀ իշխանությունները լուծում են մի խնդիր՝ ինչպես անել, որ ռուսական իմպերիալիզմի ծրագրերն իրականություն դառնան: Իսկ ծրագրերը կայանում են նրանում, որ կամ...
article thumbnail  «Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»,-այս մասին այսօր լրագրողների հետ...
article thumbnailՊարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը յունուարի 2017 թուական                        
article thumbnailԽորհրդարանական ընտրություններին ԱԻՄ-ն արդեն սկսել է մասնակցել՝ ընդդիմադիր ուժերի միավորման եւ ժողովրդավարական դաշինք ստեղծելու կոչով: Այս մասին...
article thumbnail «Հայաստանը սրընթաց գնում է դեպի կործանում, եւ դրա համար ապացույցներ պետք չեն: Լավագույն ապացույցը ՀՀԿ վերջին համագումարն էր, որը հարիր էր...
article thumbnail  Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա պատերազմը հետախուզություն էր, որն արվում է հետագա գործողությունների համար: Lragir.am-ի հետ զրույցում նման...
article thumbnailԲազմաթիւ <<ողջախոհ>> գործիչներ այս օրերին կոչ են անում ՌՈՒՍԱԿԱՆ հենակէտի ՌՈՒՍ զինուորի ՌՈՒՍԱԿԱՆ զենքով կատարած ՍՊԱՆԴԸ չկապել ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍ...
article thumbnail«Մենք ուզում էինք Նոր տարին դիմավորել առանց Սերժ Սարգսյանի, բայց դիմավորում ենք Հին նոր տարին՝ առանց մարդու իրավունքների պաշտպանի: Սա խորհրդանշական...
article thumbnailԱնկախության առաջին ցույցը... Դա տեղի ունեցավ 1988-ի մայիսի 28-ին, Ազատության հրապարակում՝ երբ դեռ չէր ծնվել սեպտեմբերի 21-ը: 1920 թվականից 68 տարի...
article thumbnailԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հակասահմանադրական է համարում սահմանադրական փոփոխությունները: «Խաբեություն, անազնվություն, կեղծիք, ժողովրդավարության կրճատում լինելով՝ սա ապօրինի...
Category: Հայտարարություններ
Published on 24 March 2014
Print
24 մարտի, 2014թ., Երեւան
 
Նախապատմութիւնը Ձեզ յայտնի է ինձնից ոչ պակաս. Մենք մարտի 16-ին ազդարարեցինք, որ հանրահաւաք եւ երթ ենք անելու մարտի 28-ին։ Պարզուեց, որ Ժառանգութիւնը ողջ օրով վարձակալել է  հրապարակը։ Մենք առաջարկեցինք՝ ողջ օրը ձեզ, մեզ 1 ժամն էլ բաւական է։ Մենք դեռ չենք կարող պատասխանել, որովհետեւ չգիտենք, թէ ինչ ենք անելու՝ եղաւ պատասխանը։ ԱԻՄ-ը դեռ 10 օր առաջ գրել էր  մեր օրակարգը՝ հրապարակային քննարկումներ հետեւեալ խնդիրների վերաբերեալ 1. կուտակայինի մասին Սահմանադրական դատարանի որոշման գնահատումը քաղաքացիների ինքնորոշման իրաւունքի տեսանկիւնից, 2. Անդրադարձ հակահայկական լենին-աթաթուրք պայմանագրին միջազգային իրւունքի տեսանկիւնից, (արդէն կայ ԱԳ նախարարութեան արձագանքը) 3. Հայաստանը համաշխարհային վերջին գործնթացների (Ռուսաստան-Ուկրաինա հակամարտութիւն) պայմաններում, մասնաւորապէս ՄՄ եւ ԵՄ առնչութիւնների հետագայ զարգացումներն ու հնարաւոր մարտահրաւէրները, 4. Հայաստանում իրավիճակի փոփոխութիւնների հնարաւոր տարբերակները՝ հեռնակարները եւ այլն... Նշում էինք, որ հրաւիրեալ են եւ կարող են մասնակցել բոլոր քաղաքական ու հասարակական ուժերը։ …………….Դուք լռում էիք եւ այլեւս հնարաւոր չէր սպասել։ Բնականաբար Ձեզ հետ հակադրուելուց խուսափելով մենք քաղաքապետարանի հետ այլ բան պայմանաւորուեցինք  եւ սկսեցինք մարդկանց իրազեկումը՝ առ այն, որ մեր միջոցառումը պիտի լինի Արամ Խաչատրեանի արձանի մոտ՝ ժամը 16։00այնտեղից էլ երթը՝ կառավարութեան մոտով եւ Սահմանադրական դատարան եզրափակումով։
Դրան յաջորդեց Ձեր յայտարարութիւնը մարտի 22-ին, մասնաւորապէս՝    Ազատութեան հրապարակում, ըստ որի  մեզնից մէկ ու կէս ժամ անց դուք պիտի հանրահաւաք անեք ընդամենը 50 մետր հեռաւորութեամբ։ Եւ դեռ հրաւիրում եք միանալ։ Սա՞ էր Ձեր գլխաւոր խնդիրը։  Մենք առաջարկում ենք Ձեզ՝ միասնութեան մասին հրապարակաւ ելոյթ ունեցած անձին մինչեւ 28-ը իսկապէս միասնական ճակատի վերաբերեալ յայտարարի գալ եւ առանձին 2 հանրահաւաքների փոխարէն անել մէկը՝ ժամը 16։00-ին, որից յետոյ կհասցնենք նաեւ արտոնուած քայլերթով գնալ կառավարութիւն եւ սահմանադրական դատարան։
Գրաւոր ենք դիմում, ոչ թէ այն պատճառով, որ Ձեր բանաւոր խօսքին չենք հաւատում, այլ որովհետեւ աշխարհում ընդունուած կարգին չենք ուզում հակադրուել։
ԵԹէ Ձեր պատասխանը ուշանայ, հնարաւոր է, որ մենք մեր հանրահաւաքը դարձնենք աիմականների հերթական հրապարակային հանդիպում եւ դրանից  յետոյ ընդունելով Ձեր  հրաւէրը՝  միասին (քանի որ դուք ոչ օրակարգ ունեք եւ ոչ էլ ձեւաչափ) մեր պատկերացրած ձեւով շարունակենք մեր միջոցառումը։  
 
Հարգանքներով՝ ԱԻՄ առաջնորդ Պարոյր Հայրիկեան

Օրուա տեսանիւթ

Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական

ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ

                                                                                            Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր  ազգերի ազատասէր մարդկանց..

      Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։  Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ  ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։  Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։

 Կարդալ շարունակութիւնը

Բեռնել գիրքը

Նորօրեայ պատմութեան մոռացուող էջերից

Որոնում

Յայտարարութւիններ

article thumbnailԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ  30 յուլիսի, 2016թ. «Յուլիսի 29-ի յանցաւոր իրադարձութիւնները դատապարտելը, նոր ձերբակալուածների անունները ներկայացնելը եւ նախկինում...
article thumbnailԱզատութեան հրապարակում նախապէս ժամը 16-ին իրազեկուած հանրահաւաքը ԱԻՄ-ը ոստիկանութեան հետ համաձայնեցնելով կսկսի ժամը 17-ից յետոյ,ինչի մասին...
article thumbnailԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ Արցախում յունուարի 31-ին կայանալիք ավտոերթի առիթով 29 յունուարի 2015թ. Ողջունելով ստեղծուած անմխիթար վիճակը...
article thumbnailԱԻՄ Ներկայացուցչական խորհուրդը իր յունուարի 15-ի նիստում յատուկ անդրադարձաւ Գիւմրի քաղաքում տեղի ունեցած սպանդին եւ արձանագրեց որա) Հայասատանի բարձրագոյն...
article thumbnailԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՏՄ-ի մաս դարձնելու գործընթացում ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ դերակատարութեան վերաբերեալ 14 նոյեմբերի 2014թ., Երեւան...

Վերջին տեսանիւթեր

?>?>