Վերջին հրապարակումներ

article thumbnail    ՀՀ իշխանությունները լուծում են մի խնդիր՝ ինչպես անել, որ ռուսական իմպերիալիզմի ծրագրերն իրականություն դառնան: Իսկ ծրագրերը կայանում են նրանում, որ կամ...
article thumbnail  «Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»,-այս մասին այսօր լրագրողների հետ...
article thumbnailՊարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը յունուարի 2017 թուական                        
article thumbnailԽորհրդարանական ընտրություններին ԱԻՄ-ն արդեն սկսել է մասնակցել՝ ընդդիմադիր ուժերի միավորման եւ ժողովրդավարական դաշինք ստեղծելու կոչով: Այս մասին...
article thumbnail «Հայաստանը սրընթաց գնում է դեպի կործանում, եւ դրա համար ապացույցներ պետք չեն: Լավագույն ապացույցը ՀՀԿ վերջին համագումարն էր, որը հարիր էր...
article thumbnail  Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա պատերազմը հետախուզություն էր, որն արվում է հետագա գործողությունների համար: Lragir.am-ի հետ զրույցում նման...
article thumbnailԲազմաթիւ <<ողջախոհ>> գործիչներ այս օրերին կոչ են անում ՌՈՒՍԱԿԱՆ հենակէտի ՌՈՒՍ զինուորի ՌՈՒՍԱԿԱՆ զենքով կատարած ՍՊԱՆԴԸ չկապել ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍ...
article thumbnail«Մենք ուզում էինք Նոր տարին դիմավորել առանց Սերժ Սարգսյանի, բայց դիմավորում ենք Հին նոր տարին՝ առանց մարդու իրավունքների պաշտպանի: Սա խորհրդանշական...
article thumbnailԱնկախության առաջին ցույցը... Դա տեղի ունեցավ 1988-ի մայիսի 28-ին, Ազատության հրապարակում՝ երբ դեռ չէր ծնվել սեպտեմբերի 21-ը: 1920 թվականից 68 տարի...
article thumbnailԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հակասահմանադրական է համարում սահմանադրական փոփոխությունները: «Խաբեություն, անազնվություն, կեղծիք, ժողովրդավարության կրճատում լինելով՝ սա ապօրինի...
Category: Հարցազրիւյցներ
Published on 09 December 2012
Print

Պարոն Հայրիկյան, արդեն վաղուց հայտարարել եք նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, նաև ասել եք, որ  ԱԻՄ-ն, առաջնորդվելով 90-ական թթ. ձևավորած դրամահավաքի մշակույթով, գալիք նախագահական ընտրությունների մասնակցության անհրաժեշտ գումարը՝ ընտրագրավը, նախընտրական քարոզարշավի ծախսերի գումարը հավաքագրելու է դրամահավաքի միջոցով:

 

Թեև նախկինում  նշել եք, որ սա շատ աշխատող մեխանիզմ է, հաշվարկե՞լ եք այն հնարավորությունը, որ անհրաժեշտ գումարը հնարավոր է չհավագրվի:  Այդ դեպքում չե՞ք առաջադրվելու:

Տեղին հարց է՝ տրամաբանական։ Իսկապէս առաջադրուելու համար նախ անհրաժեշտ է օրենքով նախատեսուած ընտրագրաւը մուծել։ Չեմ խորացել, թէ թէկնածուներն ինչ միջոցներից են դա հատկացնում։ Անցեալում մեր հիմնական աղբիւրը եղել է դրամահաւաքը, սակայն ես նաեւ մի դէպք եմ յիշում, երբ Քալիֆորնիայում բնակուող իմ բժիշկ ընկերոջից այդ նպատակով փոխարինաբար գումար խնդրեցիի, իսկ դրամահաւաքից գոյացող միջոցները հատկացրինք քարոզարշաւին ։ Դա 1998-ի նախագահականին էր կարծեմ։ Ես գումարն ստացայ որպէս անձնական պարտք եւ ընտրութիւններից յետոյ՝ ընտրագրաւը ետ ստանալով վերադարձրի ընկերոջս պարտքը։ Այս տարի մենք արդէն վերափորձարկել ենք դրամահաւաքի մեր գործելակարգը։ Միայն փորձարկել ենք ուղեկցելով գրականութեան ներկայացմամբ։ Որոշ բան փոխոած է մեր քաղաքացիների ընկալումներում։ Վերջին տարիներին նրանց հետեւողականօրէն այլ բանի են վարժեցրել Բուն աշխատանքները կսկսենք դեկտեմբերի կեսից։ Նուազել է ծառային վճարելու պատրաստակամութիւնը եւ աճել երկրի կառավարման իրաւունքը վաճառող ծառայի զգացողութիւնը։ Սակայն մեր այդ նախնական հետախուզական ուսումնասիրութիւնները մեզ ցոյց են տուել, որ մարդկանց հիմնական մասը դրական է ընդունում այդ որակի՝ դուքտէրնեքեւդուքվճարումեք, որձեզծառայեն մոտեցմանը։ Մոտաւորապէս 150 բնակարաններից ոչ մէկում դժգոհութիւն այդ գործելակերպից չեն արտայտել։ Մեր մասնագէտներն այն կարծիքին էին, որ տասից մէկը պիտի ընդուզի։ Մեզ համար ուշագրաւ էր նաեւ Հայրիկեան հնարաւոր թէկնածուի նկատմամբ բացասական վերաբերմունքի բացակայութիւնը։ Նոյնիսկ կարգախօս են յուշել՝ Լաւագոյն տանտեր կարող է լինել տունը կառուցողը։ Ինչ վերաբերում է հիմնական առաքելութեանը՝ դրամահաւաքին, պարզել ենք, որ որոշ փոփոխութիւններ պէտք է կատարենք աւելի գործնականացնելու աշխատանքը։ Մանրամասնութիւնները հասկանալի պատճառներով կներկայացնեմ աւելի ուշ։ Խօսքը գաղտնիութեան չի վերաբերում. մենք գաղտնի ոչինչ չենք անում եւ չենք անի, բայց պիտի գործենք մրցակիցների միջավայրում եւ ճիշտ ենք համարում մեր փորձը փոխանցել մրցավարտից յետոյ։

Վերադառնալով ձեր շատ հստակ հարցին, պիտի ընգծեմ, որ դրամ չհաւաքելու երկու տարբերակ կայ՝

ա) մարդիկ վստահութեան չարժանացնելով հաւանական թէկնածուին չեն աջակցելու  կամ

բ) մենք լաւ չենք կազմակերպելու այդ աշխատանքը։

Մեր նախնական աշխատանքը ցոյց տուեց, որ ա) այս թէկնածուին ժողովրդի հիմնական մասը լաւ ճանաչում է, տեղեակ է, թէ նա ինչ էական ներդրումներ է կատարել մեր ազգային քաղաքական կենքում։ Փորձով արդէն համոզուել ենք, որ Հայաստանում հեշտութեամբ կարելի է գտնել 10 000 հոգու, ովքեր պատրաստ են իրենց գնահատած թէկնածուին աջակցելու համար հատկացնել 500 դրամից 5 000 եւ աւելի գումարով։ Մնում է բ) ճիշտ կազմակերպել աշխատանքները։

Ես հաւատացել եմ եւ հաւատում եմ ինքնորոշման սկզբունքին։ Մարդիկ առաջին քայլից իրենք պիտի որոշեն՝ արժանի՞ է Հայրիկեանը դառնալ իրենց առաջնորդը եւ արժանի՞ են իրենք, որ իրենց անկախութեան պայքարի առաջնորդը նաեւ արդարութեան ու ազատութեան աշխատանքներում առաջնորդի իրենց։ Երբ մարդիկ կաշկանդուած են եղել (կոմունիստական տարիներին վախով, հիմա վախով եւ դրամով) ես նաեւ ինքնորոյն եմ գործել, բայց դա լաւագոյն ճանապարհը չէ։ ՈՒզում եմ ասել, որ բացառիկ իրավիճակի համար, ես նաեւ պահուստային տարբերակ ունեմ, բայց դա յաջողութեան հասնելու առումով լաւագոյնը չէ։

Ձեր վերջին հարցին անդրադառնալով, նշեմ որ անհրաժեշտ գումարը չհաւաքելու դէպքում ես ոչ թէ չեմ առաջադրուի, այլ պարզապէս չեմ կարող առաջադրուել։ Այս տարբերակը բացառուած համարեք. ես չեմ առաջադրուի միայն այն դէպքում, երբ կտեսնեմ ազգօգուտ ծրագրերն ինձնից լաւ կեանքի կոչելու ընդունակ անհատ ու թիմ։

Շնորհակալութիւն։

Օրուա տեսանիւթ

Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական

ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ

                                                                                            Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր  ազգերի ազատասէր մարդկանց..

      Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։  Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ  ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։  Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։

 Կարդալ շարունակութիւնը

Բեռնել գիրքը

Նորօրեայ պատմութեան մոռացուող էջերից

Որոնում

Յայտարարութւիններ

article thumbnailԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ  30 յուլիսի, 2016թ. «Յուլիսի 29-ի յանցաւոր իրադարձութիւնները դատապարտելը, նոր ձերբակալուածների անունները ներկայացնելը եւ նախկինում...
article thumbnailԱզատութեան հրապարակում նախապէս ժամը 16-ին իրազեկուած հանրահաւաքը ԱԻՄ-ը ոստիկանութեան հետ համաձայնեցնելով կսկսի ժամը 17-ից յետոյ,ինչի մասին...
article thumbnailԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ Արցախում յունուարի 31-ին կայանալիք ավտոերթի առիթով 29 յունուարի 2015թ. Ողջունելով ստեղծուած անմխիթար վիճակը...
article thumbnailԱԻՄ Ներկայացուցչական խորհուրդը իր յունուարի 15-ի նիստում յատուկ անդրադարձաւ Գիւմրի քաղաքում տեղի ունեցած սպանդին եւ արձանագրեց որա) Հայասատանի բարձրագոյն...
article thumbnailԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՏՄ-ի մաս դարձնելու գործընթացում ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ դերակատարութեան վերաբերեալ 14 նոյեմբերի 2014թ., Երեւան...

Վերջին տեսանիւթեր

?>?>