ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
Ուսումնասիրելով hayrikyan.com կայքը հասկանալի է դառնում, որ մեծ հույսեր եք կապում դրա հետ:
Ասել, որ մեծ յոյսեր եմ կապում կայքէջի հետ , ճիշտ չի լինի։ Եթէ նկատել եք, այն դեռ աւարտուն վիճակում չէ, եւ ես չեմ շտապում վերջնական տեսքի բերել։ Դեռեւս չեն տեղադրոած իմ գրքերը, ուրիշների եւ օտարազգի հեղինակների իմ մասին գրած գրքերը, յոդուածները։ Իրենց հերթին են սպասում հարիւրաւոր տեսանիւթերը։ Ժամանակին Պերճ Զեյթունցեանը ինձ համար հզորագոյն հաղթաթուղթ էր համարում պետերբուրգցի գրող Հեյֆեցի՝ Ռազմագերի քարտուղարը. Ասք Պարոյր Հայրիկեանի մասին 1985 թուականին Լոնդոնում լոյս տեսած գիրքը։