Category: Հարցազրիւյցներ
Published on 08 January 2013
Print

Հայաստանը նախագահական ընտրություններին գնում է խոսքի ազատության պայմաններում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված «Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը։ 

«Ես [2012 թվականի մայիսի] խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նախապես տեսա, թե ինչպես է ընտրակաշառքը իրացվում, փաստերի հիման վրա ասացի, որ ես այդպիսի ընտրությունների մասնակցելու կոչ չեմ անի իմ հայրենակիցներին, մանավանդ որ այդ ընտրությունները որեւէ բախտորոշ նշանակություն չէին կարող ունենալ մեր ժողովրդի կյանքում», - ասաց Հայրիկյանը` շարունակելով. - «Բայց այսօր, երբ խորհրդարանական ընտրություններում գոնե մի բան ակնհայտ էր, որ խոսքի ազատությունը ապահովվեց` առաջին անգամ հայ ժողովրդի պատմության մեջ խոսքի ազատությունը ընտրություններում ապահովվեց, չնայած ընտրակաշառքը այնպես գործեց, որ այդ խոսքի ազատությունն էլ անիմաստ դարձավ, բայց քանի որ խոսքի ազատությունը պահպանվեց, իսկ ես խոսքի ուժով աշխատելու ընդունակ եմ, ես իմ հակառակորդն եմ համարում նաեւ այդ ընտրակաշառք երեւույթը եւ խոսքի ուժով պատրաստ եմ դրան դիմակայել»։

«Դուք ասացիք` խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ գործեց խոսքի ազատությունը։ Դուք կարծում եք` հիմա է՞լ է նույն վիճակը», - այս հարցին ԱԻՄ-ի առաջնորդ արձագանքեց. - «Համեմատաբար` այո, կարող ենք ասել, որ այս նախագահական ընտրություններին գնում ենք խոսքի ազատության պայմաններում։ Որոշ խախտումներ արդեն դրսեւորվեցին` փոքր չափի, բայց կատարվածը համարում եմ ձեռքբերում, եւ սա իշխանությունների բարեհաճության դրսեւորում չէր, ես հասկանում եմ, որ դա նաեւ Հայաստանի ընդունած միջազգային պարտավորությունների նկատմամբ իրականացվող հսկողության դրսեւորման արդյունք էր, որովհետեւ եթե այս հսկողությունը չլիներ, բնականաբար, նա, ով ընտրակաշառք էր բաժանում, նա նաեւ այլ բանի մասին կմտածեր»։

Ի պատասխան հարցի` հավատո՞ւմ է արդյոք, որ այս ընտրությունները հնարավորություն կտան իշխանափոխության հասնել քվեարկելու միջոցով, Հայրիկյանը հայտարարեց.  - «Ամենատխուր իրողությունը ձեզ ասեմ. դարձյալ մեր մեջ ասած` այս ընտրություններով, Հայաստանի Սահմանադրությամբ, իշխանափոխություն չի իրականանա, որովհետեւ իշխանությունը, ցավոք սրտի, ամբողջությամբ եւ մի քանի պաշտպանական գծերով` օրինական եւ ապօրինի, պատկանում է Սերժ Սարգսյանին։ Տեսեք, չեմ ասում` Հանրապետական կուսակցությանը. պատկանում է Սերժ Սարգսյանին եւ նրա ենթակա զինակիցներին` մեղմ ասած»։

Իսկ թե ինչո՞ւ է մասնակցում ընտրություններին, եթե դրանց արդյունքում իշխանափոխություն չի ակնկալում, ԱԻՄ-ի առաջնորդը այսպես պարզաբանեց. - «Ես սկզբից ասացի` ես խոսքի ուժով շատ բան եմ կարողացել անել, եւ եթե դա լիներ նախագահի խոսք, ապա այդ խոսքի ուժով ես կկարողանամ, կարծում եմ, նաեւ Սերժ Սարգսյանին համոզել։ Այսօր ինքը հարգանքով լսում է իմ ասածները, բայց ոչ մի կերպ ընթացք չի տալիս»։

Հայրիկյանը նշեց, թե որոշեց մասնակցել գալիք նախագահական ընտրություններին, քանի որ, «եթե դու քաղաքական գործիչ ես եւ չես անցել թոշակի, ապա, բնականաբար, պետք է մասնակցես երկրի քաղաքական կյանքի համար կարեւոր իրադարձություններին»:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ ընդդիմադիր կամ ոչ իշխանական ազդեցիկ քաղաքական ուժեր` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը եւ ՀՅԴ-ն, հրաժարվեցին թեկնածու առաջադրել փետրվարյան նախագահական ընտրություններին, Հայրիկյանը արձագանքեց. - «1-2 դեպքում պետք է ենթադրել, որովհետեւ Կոնգրեսի դեպքում գիտենք, որ ծերանալու մասին խոսակցությունները անհեթեթություն են, մանավանդ այն մարդու կողմից, ով ասում է` «պայքար, պայքար մինչեւ վերջ»: Այսինքն մինչեւ իր վերջը ինքը պետք է պայքարի, բայց իր վերջը դեռ չի եկել եւ ինքը այսպես կոչված պայքարը դադարեցնում է: Ես դա հիմնավորում չեմ համարում: «Բարգավաճ Հայաստանի» պահվածքի մասին ժողովուրդը տարբեր բաներ է խոսում: Ես երկու բան կարող եմ ենթադրել. նրանք [ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն] սերտ դաշնակիցներ լինելով, եւ ի տարբերություն քաղաքագիտության մեջ հայտնի ձեւակերպումների` կամ ընդդիմություն ես կամ իշխանություն, երեւի շարունակում են մնալ ինչ-որ չափով դաշնակիցներ... այդ պատճառով հայտարարություն էլ չարեցին, որովհետեւ ճիշտ է եւ հարգալից է ընտրողների նկատմամբ, երբ դու քո դիրքորոշումը մեկնաբանում, բացատրում ես շատ հստակ»:

«Բարգավաճի ղեկավարը ինձ կամ Դաշնակցության ղեկավարի հետ հանդիպելուց հետո չի որոշել, որ չի առաջադրվելու: Նա իշխող Հանրապետականի ղեկավարի հետ հանդիպելուց հետո է որոշել, նրա հետ է խորհրդակցել, ուրեմն նրա հետ է հարցեր ճշտում: Դաշնակցությունը նախորդ նախագահականին մասնակցել է, տեսել են, որ որպես ինքնուրույն ուժ` շահեկան վիճակում չեն կարող գտնվել», - մանրամասնեց Հայրիկյանը:

 

Աղբյուր ՝  azatutyun.am

 
Category: Հարցազրիւյցներ
Published on 29 December 2012
Print
1. Պարոն Հայրիկյան նախորդ տարին ինչպե՞ս կամփոփեք, որո՞նք էին խոշոր իրադարձությունները
Սպասումներով լի մեր կեանքում ես կարեւոր եմ համարում ընտրակաշառք կոչուող ամոթալի երեւոյթուվ ուղեկցուող խորհրդարանական ընտրութիւններում խօսքի ազատութեան ապահովումը։ Մրցակցող քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերին ինքնաարտայայտման հաւասար հնարաւորութիւններ տրամադրելը թեեւ օրէնքի եւ սահմանադրութեան պահանջ է, բայց առ այսօր ըստ էութեան չէր գործել Հայաստանում։ Դա ըստ իս միակ սակայն շատ կարեւոր ձեռքբերում է։ Ցաւօք սրտի այլ ոլորտներում 2012 թուականը որեւէ էական փոփոխութիւն չբերեց։  
2. Ի՞նչ ակնկալիքներ կան եկող տարվանից և ի՞նչ կմաղթեք ժողովրդին
Ժողովրդիդ ինչ-որ բան նուիրելու համար, նախ պիտի դու նուիրուած լինես, կարծում եմ։ Եթէ որեւէ մէկի ինչ-որ բան ես մաղթում, ըստ էութեան ասում ես եւ վերջ։ Ես նախընտրում եմ ոչ միայն ասել, այլեւ տալ, ցոյց տալ մաղթանքներիս հասնելու ճանապարհը։ Մարդ արարածի կարեւորագոյն արժանիքը նրա ինքնորոշման իրաւունքն է։ Ժողովուրդը մարդկանց հաւաքականութիւնն է եւ այդ հաւաքականութեան ինքնորշման գործիքը ժողովրդավարութիւնն է։ Եթէ սիրում ես ժողովրդին, նրան պիտի մաղթես ազատագրում ամեն տեսակի կապանքներից եւ անընդմէջ ինքնորոշուելու իրաւունք, այսինքն՝ ժողովրդավարութիւն։ Դա ոչ միայն մաղթանք է, այլեւ գործ։ Ես իմ www.hayrikyan.com կայքէջում տեղադրում եմ իմ Ամանորեայ«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ» գիրք-նուէրը հայ ժողովրդին եւ համայն մարդկութեանը։ Այնտեղ ամփոփուած են դեպի կատարեալ ժողովրդավարութիւն տանող հիմնական սկզբունքները։ Եթէ հայերս առաջինը պետականօրէն որդեգրենք մատուցուող սկզբունքները եւ դրանցից բխող համակարգը, ապա կդառնանք աշխարհի ամենաժողովրդավարական եւ այդ տեսանկիւնից ամենաօրինակելի երկիրը, իսկ համակարգը միջազգայնօրէն կամրագրուի որպէս ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ․․․Անհամեստ չհամարեք, դրանից մեծ նուէր դժուարանում եմ պատկեարցնել։ 
Աստուած բոլորիս պահապան․․․  
Պարոյր Հայրիկեան
 
Category: Հարցազրիւյցներ
Published on 17 December 2012
Print
-Պարոն Հայրիկյան, Դուք հայտնի եք Ձեր հակախորհրդային երկարամյա գործունեությամբ և մշտապես դատապարտել եք խորհրդային իշխանությունների կողմից քաղաքական այլախոհների հետապնդումները, եթե չասենք ԿԳԲ-ական կամ չեկիստական գործելաոճը: Երեկվա Զուրաբյան-Օսկանյան զրույցի հրապարակման մասին ի՞նչ կարծիք ունեք: Ամբողջ մամուլը և համացանցը քննարկում է այդ հարցը` սա հիմնականում համարելով հետապնդում և իշխանությունների կողմից ընդդիմությանը վարկաբեկելու փորձ:
 
Գաղտնալսումը եւ դրա հրապարակումը պատիւ չի բերում որեւէ լրատուամիջոցի եւ անձի։ Լսել եմ այդ նիւթի մասին, բայց չեմ ծանոթացել եւ կաշխատեմ մնայ այս դիրքերում։ Հասկանալի դառնալու համար նշեմ, որ ժամանակին չեմ նայել յայտնի Արշալոյս ի տեսագրութիւնը։ Այդ պատճառով չեմ կարող որոշակի պատասխաններ տալ ձեր հարցերին։
 
 
-Անդրադառնանք հարցի մյուս կողմից: Ի՞նչ տպավորություն ունեք Լևոն Զուրաբյանի մի քանի արտահայտությունների մասին, օրինակ` «ամոթ չի լինի 7-10 տոկոս հավաքելըբայց դա խայտառակություն չի», «մի քիչ ոչ ստանդարտ իրավիճակ էր.Կոնգրեսը Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կարողանում էր պահել քաղաքացիական հասարակությունըէսպես ասեմ էլի`ոչ հակառուսական հատվածումմի քիչ էլ սենց արեւմուտքին քննադատելովոր ինքը աչքեր ա փակում էս ամեն ինչի վրաունաեւ կարողանում էր ինչ-որ ձեւով ասելոր դե մարտավարություն աԲՀԿ-ի հետ կարանք մենք գնանք սենց բաներիչնայածիրենք էլ ենհաՄարտի 1, չգիտեմ ինչբան»: Որքանո՞վ է սա վարկաբեկում ՀԱԿ-ին, և, ըստ Ձեզ, այս միջադեպը որքանո՞վ կփոխի հասարակության վերաբերմունքն ընդդիմության նկատմամբ:
 
Սխալ է ընդդիմութեան մի թեւի մասին խօսելիս բոլորին նկատի ունենալ։  Ի տարբերութիւն իշխանութեան ընդդիմութիւնը բազմաբեւեռ է։  Ընդհանրապէս ամեն բացթողում կարող է իր բացասական ներգործութիւնն ունենալ։
 
-Ըստ Ձեզ` այս հրապարակումը կարո՞ղ է հիմք դառնալ` ստիպելու Լևոն Տեր-Պետրոսյանին փոխելու իր դիրքորոշումը և առաջադրելու իր թեկնածությունը:
Ինձ համար նորութիւն է, որ Լ․ Տէր-Պետրոսեանը չի առաջադրուելու։
-Թե՞ հասարակությունը պետք է առաջադրի ընդդիմության նո՞ր առաջնորդ, և ի՞նչ դեր եք Ձեզ  հատկացնում նման զարգացման դեպքում` որպես նախագահի թեկնածու:
 
Մենք գիտենք, որ հասարակութիւնը չի առաջադրում թեկնածուների եւ մանաւանդ առաջնորդների։ Լինում են անհատական  եւ կուսակցական առաջադրումներ, եւ խօսքը միայն թեկնածուների մասին է։ Առաջնորդը տարբեր բան է։ Կարող ես նոյնիսկ նախագահ դառնալ, բայց ընդամենը մնալ «ադմինիստրատոր»։   Իմ միաւորիչ դերակատարութեան մասին խօսել չեմ վախենում։ Ժամանակին ինձ դա յաջողուել է։ Այսօր էլ այդ որակի ծրագրերով եմ ասպարէզ իջնում։ 1998 թուականին սկսածս եւ արդէն առանց իմ վերահսկողութեան 2005 թուականից իրականութիւն դարձած սահմանադրական  բարեփոխումները պէտք է աւարտին հասցնել ու մեր երկիրը դարձնել կատարեալ ժողովրդավարութեան երկիր։ Դա նշանակում է բոլոր հարցերում քաղաքացիների կամքը պէտք է լ ինի առաջնայինը։ Գաղափարն արդէն ընդունուած է բազմաթիւ կուսակցութիւնների կողմից։ Կարծում եմ, բոլոր անշահախնդիր մասնակիցների համար ուշադրութեան արժանի իրողութիւ պէտք է լինի նաեւ այն (համատեղ քննարկուելիք ծրագրերիցս բացի), որ ես պատրաստւում եմ նախագահ դառնալ առաւելագոյնը երկու տարով կամ մինչեւ աւելի վաղ տեղի ունենալիք սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէն։ Ի դէպ, սահմանադրական փոփոխութիւնների առանցքում պիտի լինի նախագահի պաշտոնի վերացումը (ամեն քաղաքացի իրեն պիտի նախագահ զգայ), 2 կամ առաւելագոյնը 3 տարով ընտրուող վարչապետի պաշտոնի հիմնումը, խորհրդարանականների թուակազմի նուազեցումը, խորհրդարանի  ընտրութիւնների ժամկետի կրճատումը, խորհրդարանի առաւելագոյն ներկայացուցչականութիւն ապահովող ընտրակարգի ամրագրումը սահմանադրութեամբ եւ այլն։
 
Category: Հարցազրիւյցներ
Published on 19 December 2012
Print

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որոշ մասնավոր հեռուստաընկերություններ Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրել են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքի սակագինը, որը ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի` նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոընկերությունները պարտավոր են հրապարակել ընտրության նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո:

Aravot.am-ը նախագահի որոշ թեկնածուներից հետաքրքրվեց արդեն ֆիքսված սակագները խելամիտ և հասանելի՞ են և արդյոք նրանք օգտվելո՞ւ են վճարովի քաղաքական գովազդի ծառայություններից: http://sverigeapotek.se/

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին հայտարարած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Հայաստանի պայմաններում հանրային հեռուստաընկերութեան մէկ րոպէ եթերաժամը գնահատել աւելի քան երկամսեա նուազագոյն աշխատավարձն է, ոչ միայն խելամիտ չէ, այլեւ անառողջ է։ Սա նշանակում է նուազագոյն աշխատավարձով աշխատող թեկնածուն մէկ րոպէ եթերաժամ գնելու համար պէտք է առնուազն 21 000 րոպէ աշխատի, որ նոյնն է՝ գործնականում անհրաժեշտ նուազագոյն մէկ ժամուա համար նա պէտք է 21 000 ժամ աշխատի։ Ասեմ, որ 21 000 աշխատանքային ժամ նշանակում է 2 625 աշխատանքային օր կամ 3 675 օր (ներառեալ հանգստեան օրերը)։ Այսպիսով՝ նուազագոյն աշխատավարձ ստացող եւ ժողովրդին ծառայելու տրամադրուած անձը պիտի 10 տարուց աւելի աշխատի (բայց չուտի, չխմի, չտաքանայ, չլողանայ, չսափրուի, բժշկի չդիմի, ոչ էլ հագնուի եւ այլն), որպէսզի նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի ժամանակ ի վիճակի լինի գոնէ մէկ ժամ իր տեսակետները մատուցել իր ծառայութիւններին կարոտ հանրութեանը։ Ես իմ աջակիցների օգնութեամբ ի վիճակի եմ նաեւ այդ պայմաններով աշխատել, որովհետեւ ունեմ սատարողներ եւ խօսքը մեր ժողովրդին ու մեր հայրենիքին է վերաբերում։ Բայց տեղին կլիներ համադրել նուազագոյն աշխատավարձն ու գոնէ հանրային հեռուստաընկերութեան րոպէավճարը։ Չէ՞ որ խօսքը առեւտրային գովազդի մասին չէ։ Յանուն անաչառութեան նկատենք, որ լինելու են նաեւ անվճար րոպէներ, սակայն կայ կանխազգացում, որ արհեստականօրէն ուռճացուող քանակի (թեկնածուների) պայմաններում կարող են փոշիացուել կամ որ աւելի վտանգաւոր է կեղծ թեկնածուների միջոցով որոշակի «թէկնածուի» օգտին ուղղորդուել այդ րոպէները»։

Նախագահի մեկ այլ թեկնածու՝ Արման Մելիքյանն էլ նկատեց. «Հատկապես Հանրային հեռուստատեսության պարագայում քաղաքական գովազդ ասվածն անընդունելի է:Հանրային հեռուստատեսությունը կոչված է պաշտպանել ՀՀ քաղաքացիների շահերն ու իրավունքները և պարտավոր է ոչ միայն ապահովել մեր իրազեկվածությունը, այլև հավասար հնարավորություններ ապահովել բոլոր թեկնածուների համար: Վճարովի գովազդի առկայությունը Հանրայինի եթերում խախտում է այս սկզբունքը, քանի որ առավելություն են ստանում ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող թեկնածուները և քաղաքական ուժերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում, որպես կանոն, ավելի մեծ ֆինանսական հնարավորությունների տեր են կոռուպցիոն գործընթացների մասնակիցները, ապա Հանրայինի նման մոտեցումը նաև խրախուսելի է դարձնում հենց հակահասարակական պահվածք որդեգրածների վարքագիծը, ինչը արմատապես հակասում է Հանրայինի համար հռչակված սկզբունքներին: Ես ինքս բացասաբար եմ վերաբերվում վճարովի քաղաքական գովազդին, դրանից չեմ օգտվել նախկինում ու եթե որոշում կայացնեմ մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, ապա կրկին նման հեռուստածառայություից չեմ օգտվելու»:

 
Category: Հարցազրիւյցներ
Published on 17 December 2012
Print

Արդեն որոշ հեռուստաընկերություններ հայտնել են քաղաքական գովազդի արժեքի մասին. օրինակ Հանրայինի եթերում մեկ րոպեն արժենալու է 80000 դրամ, Կենտրոնի եթերում 32400 դրամ: Մեզ հետաքրքրիր է, Դուք ինչ եք կարծում, այս գները խելամիտ են եւ Դուք օգտվելու՞ եք արդյոք այդ հեռուստաընկերությունների վճարովի եթերից:

Շնորհակալ եմ այս հարցին ուշադրութիւն դարձնելու համար։ Հայաստանի պայմաններում հանրային հեռուստաընկերութեան մէկ րոպէ եթերաժամը գնահատել աւելի քան երկամսեա նուազագոյն աշխատավարձն է, ոչ միայն խելամիտ չէ, այլեւ անառողջ է։ Սա նշանակում է նուազագոյն աշխատավարձով աշխատող թեկնածուն մէկ րոպէ եթերաժամ գնելու համար պէտք է առնուազն 21 000 րոպէ աշխատի, որ նոյնն է՝ գործնականում անհրաժեշտ նուազագոյն մէկ ժամուա համար նա պէտք է 21 000 ժամ աշխատի։ Ասեմ, որ 21 000 աշխատանքային ժամ նշանակում է 2 625 աշխատանքային օր կամ 3 675 օր (ներառեալ հանգստեան օրերը)։ Այսպիսով՝ նուազագոյն աշխատավարձ ստացող եւ ժողովրդին ծառայելու տրամադրուած անձը պիտի 10 տարուց աւելի աշխատի (բայց չուտի, չխմի, չտաքանայ, չլողանայ, չսափրուի, բժշկի չդիմի, ոչ էլ հագնուի եւ այլն), որպէսզի նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի ժամանակ ի վիճակի լինի գոնէ մէկ ժամ իր տեսակետները մատուցել իր ծառայութիւններին կարոտ հանրութեանը։ Ես իմ աջակիցների օգնութեամբ ի վիճակի եմ նաեւ այդ պայմաններով աշխատել, որովհետեւ ունեմ սատարողներ եւ խօսքը մեր ժողովրդին ու մեր հայրենիքին է վերաբերում։ Բայց տեղին կլիներ համադրել նուազագոյն աշխատավարձն ու գոնէ հանրային հեռուստաընկերութեան րոպէավճարը։ Չէ՞ որ խօսքը առեւտրային գովազդի մասին չէ։ Յանուն անաչառութեան նկատենք, որ լինելու են նաեւ անվճար րոպէներ, սակայն կայ կանխազգացում, որ արհեստականօրէն ուռճացուող քանակի (թեկնածուների) պայմաններում կարող են փոշիացուել կամ որ աւելի վտանգաւոր է կեղծ թեկնածուների միջոցով որոշակի «թէկնածուի» օգտին ուղղորդուել այդ րոպէները։  Ամեն դէպքում չկորցնենք լաւատեսութիւնը։

 

Page 9 of 11

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>