Category: Հարցազրիւյցներ
Published on 16 January 2013
Print

Որպէս ՀՀ Նախագահի թեկնածու ես հստակեցրել եմ լրագրողների համար առանձնակի հետաքրքրութիւն ներկայացնող հարցի պատասխանը։ Բազմաթիւ առաջարկութիւններից՝ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ, ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ, ԵԿԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ եւ այլն, նախապատւութիւն տրուեց «ՀԱՒԱՏԸ՝ ԳՈՐԾԵՐՈՎ» կարգախօսին։ Այս աւետարանական իմաստութիւնը քաղուած է Յակոբոս առաքեալի թղթերից։ Նրանցում մասնաւորապէս ասւում է

«...օգուտն ի՞նչ է, եթէ մէկն ասի, թէ հաւատ ունի, սակայն հաւատն արտայայտող գործեր չունենայ... ցո՜յց տուր ինձ քո հաւատը առանց գործերի, և ես քեզ ցոյց կըտամ իմ հաւատը գործերով... հաւատը դատարկ բան է առանց գործերի...մեռած է հաւատը առանց գործերի:»

Read more: Մամուլի թողարկում 17 Յունուարի 2013թ.
 
Category: Հարցազրիւյցներ
Published on 09 January 2013
Print
Պարոն Հայրիկյան, 1998թ. նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Դուք սատարեցիք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Գալիք նախագահական ընտրություններում բացառում եք հնարավորությունը, եթե լինի ընտրություններրի երկրորդ փուլ սատարեք գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
 
Ես սատարել եւ սատարում եմ միայն Պարոյր Հայրիկեանին՝ ներառեալ Հայրիկեանի ծրագրերը։ 1998 թուականին ես մասնակցել եմ նախագահական ընտրութիւններին որպէս ինքնուրոյն թեկնածու, այսինքն՝ սատարել եմ միայն ինձ։ Երկրորդ փուլում Հայաստանի ընտրողները ստիպուած էին սատարել կամ ձայն տալ երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներից՝ Կարէն Դեմիրճեանին կամ Ռոբերտ Քոչարեանին։ Ես այն ժամանակ եղայ միակ քաղաքական ուժի առաջնորդը, որն ստիպեց սահմանադրականութիւնից գաղափար չունեցող (հետագայում սակայն այդ ոլորտում որոշ չափով մասնագիտացած) Ռոբերտ Քոչարեանին ընդունել սահմանադրական բարեփոխումների իմ ծրագիրը։ Հիմա դուք որոշեք, ե՞ս եմ սատարել Քոչարեանին, թէ՝ նա ինձ։ Ամեն ինչ չէ, որ իշխանութեամբ ու իշխանական աթոռով է որոշւում։ Ինձ համար միշտ աւելի կարեւոր բաներ են եղել․․․եւ դրանք բոլորովին իմ անձին չեն վերաբերել։ Օրինակ, այդ փուլում ինձ եւ վարչապետ էին առաջարկում, եւ ԱԺ նախագահ։ Դրանք ժամանակաւոր պաշտոններ էին, որ կշեղեին հիմնական գործից՝ սահմանադրական բարեփոխումներից։ Եւ ես ընտրեցի ընթացքում չնկատուող, սակայն ստրատեգիեական նշանակութեան սահմանադրական բարեփոխումների գործը։ Ու հիմա բազմաթիւ միջակութիւններ պատկերացում անգամ չունեն, որ չնախաձեռնեի այդ բարեփոխումները, ոչ մէկի պէտքն էլ չէր, որ չունեինք գործող ազգային ժողով, սահմանադրական դատարան, երկքաղաքացիութեան իրաւունք եւ այլն եւ այլն։
 
 
  Եթե հաշվի առնենք այն, որ ընտրություններում նախագահներին սատարած գործիչները նրա իշխանության օրոք որոշակի պաշտոն կամ դիրք են ստացել, այս սցենարը Ձեր դեպքում հնարավոր համարում եք, թե ոչ: 
 
Երկրորդ հարցի մասին ասեմ միայն այն, որ ես այժմ ձգտում եմ շարունակել սկսածս սահմանադրականութեան կայացման գործընթացը։ Ինչ վերաբերում է պաշտոնին, ապա իրազեկեմ, որ ունեցել եմ եւ ունեմ հայ իրականութեան ամեանաբարձր պաշտոնը՝ ազգային ազատագրական պայքարի, հայ ժողովրդի ինքնորոշման շարժման առաջնորդ․․․ «Սրանից վսեմ, էլ ի՞նչ․․․» (Այս տողը 1976 թուականի մի բանաստեղծութիւնից է։)
 
 
 
Category: Հարցազրիւյցներ
Published on 08 January 2013
Print

Գալիք նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հաղթանակը, ըստ իրեն, կախված է այն բանից, թե որքանով ողջախոհությունը Հայաստանում տիրապետող կդառնա։ «Իսկ հաղթելու մասին խոսք չի կարող լինել, որովհետև ես ո՞ւմ պիտի հաղթեմ, նրա՞նց, որոնց ես ուզում եմ օգտակար լինե՞լ։ Նրանց ես չեմ հաղթում, օգնում եմ դառնալ իմ գաղափարակիցը»,- Tert.am–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԻՄ նախագահը և, որպես օրինակ, հիշատակեց լեհ աստղագետ, մաթեմատիկոս, տնտեսագետ Նիկոլայ Կոպեռնիկոսին, ով տիեզերքի արեգակնակենտրոն կառուցվածքի տեսության հեղինակն է։ «Կոպեռնիկոսը քանի՞ տոկոս ձայն ստացավ, բայց նա մինչև վերջ գնաց, որովհետև վերևում՝ Աստված, ներքևում՝ ճշմարտությունը, մնացածը իմ որակի հարցը չէ, մնացածը հանրային ընկալման հարց է»,– ասաց նա։

Հայրիկյանի կարծիքով, նախորդ խորհրդարանական ընտրությունների խոսքի ազատությունը ցույց է տվել, որ դրանով ինքը կարող է գոնե այն մարդկանց, ովքեր պատկերացում ունեն ինքնորոշման մասին, հասցնել այն, որ հայ իրականության մեջ ինքնորոշման կարևորագույն գաղափարի հետ ծանոթացնող մարդուն հիմա նույնպես հնարավորություն տան ինքնորոշումը գործող սկզբունք դարձնել։ «Մեր պատմությունը ցույց է տվել, որ իմ հաղթանակը եղել է բոլորի հաղթանակը, իմ հաջողությունը եղել է բոլորի հաջողությունը։ Բոլոր գիտակից մարդկանց համար ակնհայտ է իրողությունը, որ ունեն ազգային-քաղաքական գործիչ, որը ամենաանհուսալի պայմաններում կարողացել է հայ ժողովրդի համար կարևոր գաղափարներ ասպարեզ իջեցնել, հետո դրանք դարձնել ժողովրդի սեփականությունը»,– ասաց նա՝ նշելով, որ բոլորի համար ակնհայտ է՝ քանի որ ինքն իշխանական լծակների չի տիրապետել, ուրիշների միջոցով իրականացված իր գաղափարները միշտ չէ, որ լավագույն արդյունավետությամբ են իրականացվել։

Ըստ Հայրիկյանի՝ հիմա եկել է այդ հնարավորության պահը. այն մարդը, ով արդեն ապացուցել է, որ նվիրված է իր գաղափարներին անմնացորդ և առանց անձնական ակնկալիքների, այդ մարդը մնում է շարունակելու իր սկսած գործը՝ համակարգային փոփոխությունների միջոցով օգնել մարդկանց լինել երկրի տերը։ Իսկ այն մարդիկ, որոնք որպես մրցակից ասպարեզ են եկել, նրանք էլ կամ կընդունեն վերջինիս գաղափարները և կդառնան իր դաշնակիցը, կամ էլ ավելի առաջ կգնան՝ այս փուլում կաջակցեն իրեն, և միասին կհաղթեն ու կհասնեն հաջողության։ «Եթե մեր ժողովուրդը որևէ հարցում հաջողության չի հասնում, ապա ժամանակ է կորցնում, իսկ ժամանակի կորուստը, երբեմն, նաև կործանարար է լինում, և ես չէի ցանկանա, որ մենք մասնակից լինենք այդպիսի գործընթացների»,– ասաց Հայրիկյանը՝ վստահեցնելով, որ ինքը չի պարտվելու, պատվելու են նրանք, որոնց համար իր նպատակները պետք է ծառայեն։

Հայրիկյանի խոսքով՝ աթոռ փախցնելը դեռ հաղթանակ չէ, և բոլոր ժամանակներում էլ կարող է հաղթանակ տանել գաղափարը. «Եթե ինչ–որ մեկը մտածում է, որ իր պարանոցի կամ դրամապանակի հաստությամբ հարցեր է լուծում, ի վերջո, նա հասկանում է, որ այդ դրամապանակը իմաստ ունի այն ժամանակ, երբ ծառայում է գաղափարին։ Եթե չկա գաղափար, անէանում են և՛ հաստ պարանոցները, և՛ հաստ դրամապանակները»։

Հարցին, թե արդյոք գալիք նախագահական ընտրությունները անիմաստ բնույթ կունենան, Հայրիկյանը պատասխանեց. «Եթե ինչ–որ մարդիկ այդպես են կարծում, ապա դա քարոզչական լավ կազմակերպված աշխատանքի դրսևորում է։ Հիմա դուք կարո՞ղ եք ասել ազգային ինչ–որ գաղափար, որը կապված է Սերժ Սարգսյանի անվան հետ։ Չեք կարող։ Բայց Հայրիկյանի հետ կապված կարող եք բազմաթիվ գաղափարներ նշել, որոնք անմիջականորեն կապված են Հայրիկյանի անվան հետ»։

Վերջինիս հավաստմամբ՝ հիմա խոսքի ազատության պայմաններում ինքը կարող է մարդկանց իրազեկել, իսկ չափի զգացողությունը կորցրած մարդկանց վերադարձնել ճիշտ պատկերացումների դաշտ, և քանի որ իր խոսքը արդարության մասին է, ամեն մարդ կիմանա իր տեղն ու անելիքը։ 

Աղբյուր՝ Թերթ.am

 
Category: Հարցազրիւյցներ
Published on 09 January 2013
Print

«Կարգախոսները մի քանիսն են, և այդպես մեկն անպայման ընտրելու հարց չկա»,-168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը` ի պատասխան մեր հարցին` ո՞րն է լինելու Պարույր Հայրիկյանի նախընտրական կարգախոսը` առաջիկա նախագահական ընտրություններում:

Պարոն Հայրիկյանը նշեց կարգախոսի տարբերակները. ««Ազատ Հայաստան», «Հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք և Հայաստանն ազատենք», սա 1974 թվին «КГБ»-ի բանտում գրածս երգի բառերից է: Մյուսը` «Սիրով վեհանանք, Հայաստանն ազատենք»,  ինչպես նաև` «Հզոր է ինքնորոշված անհատն ու ազգը»:

Պ. Հայրիկյանի խոսքով՝ իր այս հարցերով զբաղվում է հատուկ խումբ, և տարբեր առիթներով տարբեր կարգախոսներ կարող են շրջանառության մեջ դրվել:

«Այնտեղ կար ևս մեկը` «Ազատ ու անկախ Հայաստան. կարգախոս-նպատակի անկախ Հայաստանն իրականացրել ենք, մնում է ազատ Հայաստանը»: Մի փոքր երկար է ստացվում: Եվ բավական տարածում ստացավ հետևյալը. 1998թ. նախագահական ընտրություններում իմ կարգախոսն էր` «Չկորցնենք պատմական ՊԱՀը.Պարույր Արշավիրի Հայրիկյան», հիմա առաջարկում են պատրաստել թռուցիկի ձևով փոքր օրացույցներ, որի վրա գրվելու է` «Սիրով վեհանանք, Հայաստանն ազատենք: Եկել է պատմական ՊԱՀը»,ասաց Հայրիկյանը՝ ավելացնելով, որ ամենից շատ հավանության արժանացել է «Եկել է պատմական ՊԱՀը» տարբերակըբայց լուրջ մասնագետները խորհուրդ են տալիս, որ «Սիրով վեհանանք, Հայաստանն ազատենք»կարգախոսը լինի կից:

Ըստ Հայրիկյանի` իր կարգախոսները կարող են լինել տարբեր` կախված բովանդակությունից, միջավայրից, իրավիճակից, քանի որ գաղափարները շատ են, ինչպես օրինակ` «Ազատ Հայաստան, ժողովրդավարական Հայաստան, կատարյալ ժողովրդավարություն»:

«Օրինակ` մեկն էլ ասում էր` շեշտադրում կատարել արտաքին քաղաքականության վրա, օրինակ նշել. «Մեր սերնդի հիմնական խնդիրն է Ցեղասպանության հետևանքների վերացումը», «Անկախություն» թերթ, 1987 թ.: Տարբեր տարբերակներ կան, կախված իրավիճակից` տարբեր կարգախոսներ կօգտագործվեն»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:

 
Category: Հարցազրիւյցներ
Published on 08 January 2013
Print

«Պայքար է գնալու այն էլ Հայաստանների միջև, հա՞: Ես կարծում էի՝ Հայաստանը մեկն է»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե նախագահական ընտրությունները լինելու են «պայքար երկու Հայաստանների միջև` գործող` դե ֆակտո Հայաստանի և ապագա` դե յուրե Հայաստանի միջև, և ոչ մի բան կանխորոշված չէ: Դա լինելու է Սերժի և Րաֆֆիի Հայաստանների պայքարը»: Հայրիկյանը նաև խորհուրդ տվեց չմասնատել ոչինչ, և պայքարել միասնական ուժերով:

«Հետաքրքիր է Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի դեմ ե՞րբ է սկսել պայքարել, Լևոնի թիմում միասին աշխատելուց հետո՞: Երբ պատմականորեն վերլուծում ենք փաստերը, իրենք եղել են նույն թիմում ու պայքարել են իմ դեմ: Բագրատյանը, Րաֆֆին, Սերժը, Լևոնը եղել են մեկ թիմում: Ես այս մարդկանց ազատության համար պայքարել եմ և կշարունակեմ պայքարել, կօգնեմ իրենց, բայց իրենք մեկ թիմ են, ինչպե՞ս կարող են իրար դեմ պայքարել, սա իմիտացիա է: Եթե հիմա իրենց դիրքորոշումը փոխել են ու իմ դեմ չեն պայքարում, պետք է հայտարարեն այդ մասին, որ դադարեցրել են իմ դեմ պայքարը: Կամ պետք է հայտարարեն, որ ժամանակին իմ դեմ պայքարելով սխալ են եղել, կամ էլ, ինչպես 90-ականներին՝ պետք է իրենց միասնական թիմով կամ առանձին օգնել»,- նշեց Հայրիկյանը:

Վերջինս հավելեց, որ թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՛ Հրանտ Բագրատյանը, երբեք չեն քննադատել ժամանակի իշխանություններին, աշխատել են իրենց հետ ու իր դեմ: Հայրիկյանը խոսքով, ինքը կդադարի նրանց մեկ թիմ համարել, երբ նրանք խոստովանեն, որ ժամանակին սխալ են եղել:

«Հիմա իմ պայքարն իրենց երեքի դեմ չէ, իրենց երեքի համար է, որ իրենք ունենան արժանավոր ժողովրդավարական հայրենիք: Իրենք իրար դեմ կարող են պայքարել, բայց ես պայքարելու եմ իրենց համար: Ես մեղադրել չեմ ուզում ոչ մեկին, իմաստ չեմ տեսնում: Բայց ուզում եմ հասկանան, որ Հայաստանը մեկն է և պայքարել պետք է միասնական: Իսկ համախմբվել պետք է ինքնորոշման իրավունքի համար, որ քո փոխարեն չորոշի Սերժը, Ծառուկյանը կամ Քոչարյանը»,- մասնավորեցրեց նա:

 

Աղբյուր՝  168 ժամ

 

Page 8 of 11

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>