Category: Հրապարակումներ
Published on 29 April 2015
Print

Քաղաքագիտական տեսակետից ճիշտ չէ խոսել Հայոց ցեղասպանության մասին եւ չխոսել Ցեղասպանությունը «ամրագրած» ռուս-թուրքական պայմանագրի մասին: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին Հայաստան այցելությամբ այդ իրավիճակը փոքր-ինչ մեղմեց:

Պարույր Հայրիկյանի խոսքով` Հայոց ցեղասպանության մասին խոսելիս Հայաստանի իշխանությունները շարունակում են քննարկել հայ-թուրքական հարաբերությունները` շեշտելով, որ Հայաստանն առանց նախապայմանների մոտեցման կողմնակից է: «Հակառակորդը նախապայման է դնում, իսկ մենք 25 տարի առանց նախապայմանների քաղաքականությամբ ենք առաջնորդվում` շարունակելով  Լեւոն Տեր-Պետրոսյանի սկսած ողորմելի կեցվածքը»,-ասաց Հայրիկյանը:

Նրա կարծիքով` բոլոր գրագետ մարդիկ գիտեն, որ Ցեղասպանությունը իր նպատակին հասել է` հաստատագրվելով մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով:

«Ցավոք սրտի, մենք ունեցել ենք ԿԳԲ-ի գործակալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան, որը, իբր հայ ազգի շահերից ելնելով, հենց սկզբից ասում էր, որ մենք Թուրքիային որեւէ պահանջ չպետք է ներկայացնենք` վերջինիս հետ լավ հարաբերություններ ունենալու համար: Սակայն նա լավ հասկանում էր, որ Թուրքիայի հետ հարաբարություններ փոխելը նշանակում է խոսել տարածքների, սահմանների, ռուս-թուրքական պայմանագրի մասին, իսկ ԿԳԲ-ի գործակալը Ռուսաստանի կնքած պայմանագրին հակադրվել չէր կարող»,-ասաց Հայրիկյանը:

Հայրիկյանը նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջորդած նախագահները նույնպես շարունակում են նույն քաղաքական ուղին:

 

Աղբիւր՝ News.am

 
Category: Հրապարակումներ
Published on 16 March 2015
Print

«Ռուսական քաղաքական միտքը նախորդ դարի 90-ականներին ճանաչեց հայոց մեծ եղեռնը, բայց 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի վերաբերյալ դեռ դիրքորոշում չի արտահայտել: Ցեղասպանության հարյուր ամյակի նախաշեմին մեր պարտքն ենք համարում եւս մեկ անգամ դեսպանության միջոցով ռուս արդարամիտ քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել այն պատմական իրողության վրա, որ 1915-23 թթ տեղի ունեցած ողբերգության կայացման ու դրա հետեւանքների ամրագրման՝ հայերի հայրենազրկման հարցում մեծագույն դերակատարումն է ունեցել 1921 թվականի Լենին- Աթա թուրք ապօրինի պայմանագիրը: Հավատում ենք, որ ռուսական քաղաքական միտքը պատմության աղբանոց կուղարկի այս ցեղասպանամետ պայմանագիրը եւ Թուրքիայի կամ այլ պետության հետ իր հարաբերությունները կարգավորող պայմանագրերում իրեն թույլ չի տա Հայաստանին վերաբերող դրույթներ ներառել»,- այսօր Հայաստանում ռուսական դեսպանատանը այս բովանդակությամբ նամակը հանձնելուց առաջ իր նամակը հրապարակեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով, ցեղասպանությունը մեծագույն հետեւանքներ չէր ունենա Հայաստանի վրա, եթե չլիներ այդ պայմանագիրը.« Նույնիսկ ցեղասպանությունից հետո ունեինք երկու միլիոնից ավելի բնակչություն, եթե մեր բնական աճի պայմաններում, բոլոր հայերը հավաքված լինեին մեկ հարկի տակ այսօր կունենայինք 25-30 միլիոն Հայաստան: Բայց քանի որ տեղի ունեցավ ռուս-թուրքական այդ համաձայնագիրը, Հայաստանի իշխանությունն էլ չկարողացավ բավարար չափով դիմադրություն ցույց տալ, որ այդ պայմանագիրը ուժի մեջ չմտնի, մարտի 16-ի պայմանագիրը, եղավ այն կնիքը, որով հաստատվեց ցեղասպանությունը՝ որպես օրինաչափ երեւույթ: Այդ պայմանագրով Թուրքիային անցավ Արեւելյան Հայաստանը, փաստորեն ցեղասպանությունը շարունակվեց նաեւ Արեւելյան Հայաստանում՝ Կարս, Արդահան, Ադրբեջանին հանձնվեց նաեւ Նախիջեւանը, հետագայում այդ պայմանագրի ազդեցության տակ Արցախի խնդիրն ունեցանք: Այդ խնդիրը Ռուսաստանը ստեղծեց, որ մեզ մշտական կախվածության մեջ պահի»: ԱԻՄ-ականներն այսօր քայլերթով հանրապետության հրապարակից գնացին արտաքին գործերի նախարարություն, այնուհետեւ ռուսական դեսպանատուն ու Ծիծեռնակաբերդ:

 


 

Աղբիւր՝ Առաւոտ

 
Category: Հրապարակումներ
Published on 17 February 2015
Print

«Մարգարեության ոլորտն իմը չի, դրա համար չեմ կարող ասել,թե ով ինչպես կարձագանքի: Իսկ ես հրապարակված նյութից տեսա, որ Ռոբերտ Քոչարյանն ունի մտահոգություն եւ քողարկված վախ: Ծանոթանալով նրա ասածներին, ես հիշեցի ռուսական ասացվածքը՝ «Чья бы корова мычала»,- ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց մեր հարցին՝ իշխանությունը կանսա՞ երկրորդ նախագահի կոչին եւ կանգ կառնի՞, թե՞ բանավոր մենամարտից կանցնի վարչական գործողությունների:

Ըստ Պարույր Հայրիկյանի, ով ինչի մասին ասես, կարող է խոսել, բայց ոչ ինքը. «Նրա վախը արտահայտվում է նրանում, որ այդպես նրբորեն, քաղաքակրթական արժեքների տեսանկյունից անդրադառնալով հարցին՝ խիստ մտահոգություն է արտահայտում: Բայց դա միակողմանի մտահոգություն է: Ռոբերտ Քոչարյանն այս հայտարարության մեջ ակնհայտորեն հանդես չի գալիս՝ որպես երրորդ կողմ: Ակնհայտ է, որ ինքը հանդես է գալիս որպես պաշտպանվող կողմ: Կարելի է նույնիսկ հասցեատեր ասել: Փորձառու եւ իմաստուն մարդիկ նման իրավիճակներում հանդես են գալիս՝ որպես կռիվը մեղմող կողմ, իսկ իր խոսքն ուղղված է միայն իշխանություններին: Սրանից ակնհայտն է դառնում, որ ինքը մյուս կողմի հետ է, եւ որպես չեզոք անձ հանդես գալ չի կարող: Միաժամանակ ինքը նաեւ նրբորեն սպառնում է, որ փողոց կհանեն, այս կլինի, այն կլինի»:

Պարույր Հայրիկյանը հիշեցրեց մի արտահայտություն, որ արել էր Քոչարյանը ժամանակին. «Իրեն մի հարց տվեցին, ասաց՝ դե, Վրաստանում հեղափոխություն եղավ, բայց այստեղ չի լինի, որովհետեւ մենք ուժեղ ենք: Վայ այն իշխանությանը, որ ուժեղ է ժողովրդից: Դա արդեն չարիք է: Ես սիրում եմ ինստիտուցիոնալ հիշողություն կոչվածը՝ առաջին ժողովրդավարական գրասենյակները փակելու գործն ինքն է արել. նույնիսկ «Անկախություն» թերթի հարցում ոչ մի պահանջատեր չկար, բայց դա էլ դատարան մտցրեց: Այդ մարդը խոսելու իրավունք չունի՛: Այդ մարդը գույք պարտքի դիմաց գործարքով երկիրը ծախելու քաղաքականություն է իրականացրել: Երկիրը ծախողները դավաճաններ են: Այդ էր մնացել պակաս, որ ողջախոհ որեւէ մեկը լսի դավաճանի խոսքը, որովհետեւ դավաճան նշանակում է ոչ ազգի շահերով ապրող, այլ՝ ուղղակի իր շահերով կամ ուրիշի շահերը սպասարկող»:

 

Աղբիւր՝ Առաւոտ

 
Category: Հրապարակումներ
Published on 27 February 2015
Print

Ազգային ինքորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանի փոխանցմամբ՝ մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր քննարկումներ են անցկացնում, որոնց արդյունքում հնարավոր է, որ քաղաքական դաշտում ստեղծվի նոր բևեռ:

Ըստ Հայրիկյանի, ԱԻՄ-ի, «Ժառանգության», Հայոց համազգային շարժման (ՀՀՇ), «Ազատ դեմոկրատներ»-ի, Հիմնադիր խորհրդարանի, «Ժողովրդավարական հայրենիք»-ի և Պահպանողական կուսակցության ղեկավարները արդեն 5-րդ անգամ հանդիպելու են այսօր երեկոյան:

«Պետք է կեղծ բևեռի փոխարեն իսկապես ստեղծել և ներկայացնել ժողովրդին բևեռ, որին կարելի է հավատալ ու ապավինել, չհուսահատվել: Կան այդպիսի մոտեցումներ, և մենք մեր հայտարարությունների նախագծերում, որոնք չենք շտապել ներկայացնել հանրությանը, խոսում ենք այն բանի մասին, որ հնարավոր է, որ այն դեպքերում, երբ այդպիսի համաձայնություն կկայանա, հանդես գան ուժերը արդեն նաև հրապարակավ, միասնաբար: Դա նշանակում է նաև դաշինքի ձևավորում», - «Ազատության» հետ զրույցում Պարույր Հայրիկյանը՝ ընդգծելով, որ ընդդիմադիր ուժերի այս հանդիպումները չպետք է կապել ՀՀԿ - ԲՀԿ հակամարտության հետ, քանի որ ԱԻՄ-ը նման կազմով հանդիպելու հրավերներ ուղարկել էր դեռևս հունվարի 12-ին, և առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 9-ին:

Ելակետը, նրա խոսքով, եղել է այն, որ այս բոլոր ուժերը դեմ են Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը․ - «Բայց առաջին իսկ հանդիպման ժամանակ, և ես շնորհակալ եմ դրա համար, մեր մասնակիցներից մեկն առաջարկեց, որ այդ «դեմ»-ի մասը մենք մոռանանք: Այսինքն ոչ թե մենք դեմ ենք պուտինյան Ռուսաստանին, այլ մենք կողմ ենք Հայաստանի ինքնիշխանությանը, մարդու իրավունքների կայացմանը Հայաստանում և, մասնավորապես, ժողովրդավարությանը»:

ՀՀՇ-ից քննարկումներին մասնակցել է կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, թե հանդիպումները հնարավոր համագործակցության եզրեր գտնելու նպատակ են հետապնդում․ - «Չի բացառվում, որ առաջիկայում հնարավոր լինի համագործակցել տարբեր հարցերի շուրջ, բայց յուրաքանչյուր քաղաքական ուժ, բնականաբար, պահպանում է իր ինքնուրույն մոտեցումները տարբեր հարցերի շուրջ: Եվ եթե դիցուք որևէ մի հարցում տարբեր քաղաքական ուժերն ունեն տարբեր մոտեցումներ, ապա պարտադիր չէ, որ անխտիր բոլոր հարցերի շուրջ լինի համագործակցություն»:

Կարապետյանը նույնպես չբացառեց դաշինքի ձևավորումը․ - «Բնականաբար, չի բացառվում, որովհետև եթե, ասենք, միասնություններ կան մոտեցումներում, ապա կարելի է գործել և միասնաբար»:

Նա հավելեց, որ քննարկումների արդյունքում հանդիպումներին մասնակցող քաղաքական ուժերի թիվը կարող է ավելանալ կամ նվազել:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, իրենց ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են ԱԻՄ-ի, ՀՀՇ-ի, Հիմնադիր խորհրդարանի, Պահպանողական կուսակցության, «Ժողովրդավարական հայրենիքի» և այլ գործընկերների հետ:

«Որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա, նախնական խորհրդատվություններ են: Բայց ինձ թվում է, որ շատ ու շատ մարդիկ զգում են այս պահի լրջությունը և ճակատագրականությունը: Եվ դրա համար այդ հանդիպումները անպայման կշարունակվեն», - նշեց «Ժառանգության» առաջնորդը՝ հավելելով․ - «Կարծում եմ, նրանք, ովքեր նստում են այդ սեղանի շուրջը, գնահատում են Սերժ Սարգսյանի հրաժարակի հրամայականը»:

Կեսօրից հետո հայտարարությամբ հանդես եկավ Հիմնադիր խորհրդարանը՝ տեղեկացնելով, որ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած հանդիպումները ցույց տվեցին, որ դրանց ընթացքը չի համընկնում իրենց ծրագրին, ուստի Հիմնադիր խորհրդարանը դադարեցնում է իր հետագա մասնակցությունը:

 

 

 

Azatutyun.am

 

 

 
Category: Հրապարակումներ
Published on 01 February 2015
Print

Ավտոերթի ջարդը հունւարի 31-ին պատահականութիւն չէր ու դրանում ևս մէկ անգամ կհամոզուէք ծանօթանալով ներկայացուող փաստերին։ 
Առաջին շարքերում չէինք, բայց իրենց հետ էինք։

Ազգերն աւելի շատ ընդհանրութիւններ ունեն քան հակասութիւններ։ Սակայն ազգամիջյան յարաբերութիւններում, յաճախ, նախապատւութիւն է տրւում հակասութիւններին։ Մարդիկ՝ մեծատառով մարդիկ, աւելի ընդհանրութիւններ ունեն քան հակասութիւններ, բայց նրանք նոյնպէս աւելի յաճախ այդ նուազագոյն հակադրութիւններն են ուշադրութեան առարկայ դարձնում։ Ազատասէր մարդկանց նմանութիւնները շատ աւելի են։ Բայց նրանք էլ կարողանում են միմեանց հետ հակադրուել իրենց ընդհանրութիւնների մէկ տասը հազարերորդական մասը կազմող տարաձայնութիւնների պատճառով։ Մարդու իրաւունքները գերագոյն արժէք համարողները, թւում է թէ պէտք է տարաձայնութիւններ չունենան, բայց երբեմն, բարեբախտաբար միայն երբեմն, նրանք էլ մարդու այս կամ այն իրաւունքը անէական՝ անկարևոր կամ ժխտելի համարելու պատճառով հակադրւում են իրար։ Մեզ կեանք՝ ցանկութիւններ, նպատակներ, կրքեր և այլն, ինչպէս նաև բանականութիւն տուած Արարիչը տուել է նաև իր էութեան մասը կազմող սէրը։ Եւ երբ մարդ արարածը կարողանում է իրապէս սիրով ապրել, տեսնում է, թէ որքան ծիծաղելի են մեզ իրարից բաժանող, մեր միջեւ սահման դնող, մեզ թշնամի դարձնող հակասութիւնները։ Սիրենք իրար և կփոխուենք, սիրենք իրար և կփոխուի աշխարհը։
Ես եւ աիմականները, տեսնելով, թէ որոշ շրջանակներ ինչ թոյնով էին խօսում հիմնադիր խորհրդարանի Արցախ կատարելիք ավտոարշավի վերաբերեալ, և դրանում վտանգ տեսնելով, ամսի 30-ին յատուկ յայտարարութիւն ընդունեցինք, կոչ անելով սադրիչներին հասկանալ, որ փակելով այդ ավտոերթի ճանապարհը իրականացնում են մեր թշնամիների ցանկութիւնը՝ պառակտում են հայ ժողովրդին, անջրպետ են մտցնում իրենց հայկականութիւնը պահպանած տասը մարզերի եւ 11-րդ մարզի միջեւ։ Չէ՞ որ նոյն կարգախօսներով եղել էր միւս մարզերում։ Յայտարարութիւնը տարածելուց յետոյ մենք մտածեցինք մի քանի ինքնաշարժներով, միանալ այդ ավտոերթին, բայց քանի որ ուղիղ 2 տարի առաջ իմ հանդէպ (նաև հայ ժողովրդի հանդէպ) այդ օրը տեղի ունեցած մահափորձի առիթով ես ասուլիս էի հրաւիրել, մենք որոշեցինք երթին միանալ աւելի ուշ։ Ես իմ պարտքը համարեցի իրազեկել Արցախի նախագահ Բակո Սահակեանին (նրա հետ երբեմն հեռախօսազրոյցներ եմ ունենում), որ դա առաջին ավտոերթը չէ եւ ողջունելի է արցախցիներին նոյնպէս հայկական քաղաքական գործընթացների մէջ ներգրաւելու առումով, եւ նկատի ունենալով նոյն մարդկանց այլ ավտոերթերի նախադէպը, հանգիստ վերաբերուել դրան։ Ասուլիսից յետոյ զանգահարեցի նրան։ Սովորաբար Բակո Սահակեանն արագ էր արձագանքում իմ զանգերին, և ինչպէս միշտ, այս անգամ էլ նրա օգնականն ասաց, որ շատ շուտով ինձ ետ կզանգի։ 
Ավտոերթին միանալու համար ճանապարհով ընթանալիս ես Արցախի իմ բարեկամներից լուր ստացայ, որ այսպէս կոչուած «ազատամարտիկներ» «դժգոհ լինելով» այդ ավտոերթից հաւաքուել են և մեկնել Արցախի Քաշաթաղի շրջան՝ արգելելու երթի մասնակիցների մուտքն Արցախի տարածք։ Կարող է արտառոց թուալ, որ նախագահ, կառավարութիւն եւ պետական համակարգ ունեցող արցախցիների հետ շփուելու կամ չշփուելու իրաւունքի արտոնումը, տուեալ դէպքում «չարտոնումը» իրենց վրայ են վերցրել ինչ որ «ազատամարտիկներ»՝ իրականում «չազատամարտիկներ»։ Ես անմիջապէս տեղեկացրի ավտոերթին մասնակցող իմ ընկերներին հնարաւոր սադրանքի վտանգների մասին։ Մեր միջեւ տարածական և ժամանակային հեռաւորութիւնը բաւականին մեծ էր՝ մօտ 150 կմ կամ 2 ժամ, ես Երասխաւանում էի, իրենք՝ Գորիսում։ Ուստի օգտւում էի հեռախօսակապից։ Ես ներքին հանգստութիւն ապրեցի, երբ հասկացայ, որ «մարտականութիւն» չկայ ավտոերթի կազմակերպիչների տրամադրութեան մէջ։ Զանգիս բառացի պատասխանն այս էր՝ «Եթէ խոչընդոտեն, ետ կը դառնանք»։ Որոշ ժամանակ անց ես զանգ ստացայ, բայց խօսակցութեան փոխարէն ես հարուածների ձայներ էի լսում և գոռգոռոցներ։ Անմիջապէս ինքնաշարժս դուրս բերեցի ճամփեզր և միացրի հեռախօսիս բարձրախօսը, որ լսելի լինի նաև ուղեկիցներիս համար։ Ժամանակ առ ժամանակ ձայնում էի․ «Կարո՛, Կարո՛», նա չէր պատասխանում։ Այդպէս տեւեց մօտ 2 րոպէ։ Յետոյ լսեցի ընկերոջս ձայնը․ «Պարո՛յր, մեզ ջարդում են»։ Հարցրի․ «Կարո՛, որտե՞ղ էք»։ Չպատասխանեց, այլ կրկնեց «մեզ ջարդում են»։ Ընթացքում շարունակում էին լսուել հարուածների, հեռաւոր կրակոցների ձայներ և գոռգոռոցներ։ Կրկնեցի «որտե՞ղ էք, որտե՞ղ էք», բայց հեռախօսն անջատուեց։ Հասկացայ, որ խօսելու հնարաւորութիւն չունի։ Զանգահարեցի ավտոարշավին մասնակցող նաև միւս մտերիմներիս, բայց ոչ մէկը չպատասխանեց։ 
(Դա շատ նման էր 1991թ․-ին նախագահական ընտրութիւնների ժամանակ մեր ավտոշարասյան վրայ իրակացուած յարձակմանը Պառավաքար գիւղում։ Այդպէս ԿԳԲ-ն իր գործիք Լեւոն-Տէր Պետրոսեանի միջոցով սկսեց Հայաստանի պառավաքարացումը, որը շարունակւում է մինչեւ այսօր։ Այդ ժամանակ նա իր «երկրապահների» յարձակումը նախագահի թեկնածու Հայրիկեանի մարդկանց վրայ (2 հոգի ուղեղի ցնցում, 10-ից աւելի մարմնական վնասուածքներ, 9 ջախջախուած ինքնաշարժ) ուղիղ եթերում Լեւոն Տէր-Պետրոսեանը չդատապարտեց, այլ կոչեց ընդամէնը «կոպիտ երկխօսութիւն Պարոյր Հայրիկեանի և ժողովրդի միջեւ»։ Այն ժամանակուայ ներքին գործոց նախագահ Աշոտ Մանուչարեանը և պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանն իրենց լռութեամբ երեւիւթն արմատաւորողներից էին։ Վազգէն Սարգսեանը գոնէ զանգեց ու ասաց, որ կապ չունի դրա հետ, իսկ Աշոտ Մանուչարեանը նոյնիսկ մեր պաշտօնական դիմումին չարձագանքեց։ Ի դէպ դատավարութիւնը եղաւ միայն 1996թ, և հայ ժողովրդի պատմութեան մէջ առաջին անգամ ընտրութիւնն ապօրինի ճանաչուեց, որովհետև «թեկնածուներից մէկի ճանապարհին անյաղթահարելի խոչընդոտ էր առաջացել»։ Միանգամից ընդգծեմ, որ մի քանի ամիս անց դատաւոր Յովհաննիսեանին կառաշք ստանալու մեղադրանքով դատարարտեցին ազատազրկման։)
Հասկանալի էր, որ աւտոերթի մասնակիցներն անսովոր, վտանգաւոր իրավիճակում են յայտնուել։ Զանգեցի 102 (ոստիկանութիւն), ներկայացայ և ասացի, որ այդ պահին հաւանաբար Արցախի Քաշաթաղի շրջանում, Աիմավան մէկի մօտակայքում, ավտոերթի մասնակիցները ավազակային յարձակման են ենթարկւում և պահանջեցի շտապ միջոցներ ձեռնարկել։ Ինձ խոստացան զեկուցել։ Յետոյ զանգահարեցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին՝ բացատրելու կատարուածի վտանգաւորութիւնն ազգային կեանքի տեսանկիւնից։ Օգնականն ասաց, որ նախագահը զբաղուած է, պատասխանեցի, որ սա այնքան կարեւոր է, որ ցանկացած զբաղուածութիւն կարելի է ընդհատել։ Երեւի փորձ արեց, որովհետեւ դադար եղաւ, բայց կրկնեց որ չի կարող ու խնդրեց ասել, թէ ինչ հարց կայ։ Ես երկու խօսքով ներկայացրի խնդիրը, խոստացաւ, որ կմիացնի։ (2013-ի սեպտեմբերի 3-ին հայ ժողովրդի հանդէպ այդպիսի արհամարհանքից յետոյ ես առաջին անգամ էի ինձ թոյլ տալիս զանգել Ս․ Սարգսեանին)։ Հասկանում էի, որ առանց իր թոյլատուութեան այդպիսի յարձակում լինել չէր կարող,նաեւ այն, որ միայն ինքը արագ կարող է կանխել։ Իմ կեանքում առաջին անգամ ետ չզանգեցին ոչ Ս․ Սարգսեանը, ոչ Բ․ Սահակեանը։ Դրա փոխարէն զանգ ստացայ ոստիկանութիւնից։ Մի բարձրաստիճան պաշտօնեայ (ազգանունը հարցրի, բայց չմտապահեցի) խնդրում էր յստակ նշել դէպքի վայրը եւ յարձակման ենթարկուածների հեռախօսահամարներ փոխանցել։ Խնդրանքն իհարկէ կատարեցի, մէկ անգամ եւս ասելով, որ նրանք չեն պատասխանում զանգերին։ Անմիջապէս յետոյ զանգահարեցի 911 ու ասացի, «քանի որ մարդիկ են յարձակման ենթարկուել և մեքենաներ են ջախջախուել, ձեր օգնութիւնը պէտք կլինի», խոստացան զեկուցել։ Զանգահարեցի ոստիկանապետ Վովա Գասպարեանին, վերցրեց օգնականը (կարծեմ Իշխան անունով) ասաց, որ 10 ամենաուշը 20 րոպէից Վ․ Գասպարեանին կփոխանցի հրատապ զանգիս մասին։ Նրանից ես պատասխան զանգ չստացայ, բայց ոստիկանութիւնից զանգեց Սարգսեան ազգանունով մի պատասխանատու, ով անվրդով ձայնով տեղեկացրեց ինձ, որ քանի որ դէպքը ՀՀ տարածքում չէ, իրենք չեն կարող միջամտել և խորհուրդ տուեց տեղեկացնել Արցախի ոստիկանութեանը։ «Լսե՛ք, Հայաստանի քաղաքացիների է վտանգ սպառնում, ձեր պարտականութիւնն է նրանց անվտանգութեան մասին հօգալը, դու՛ք էլ զանգեք ում պէտք է, դու՛ք էլ տեղեկացրեք», -ասացի ես։ Զանգ ստացայ ԱԻ նախարարութեան ինչ-որ պատասխանատուից, ով ճշտեց տեղեկութիւնները։ ՀՀ վարչապէտին կատարածս զանգի արձագանքը եղավ այն, որ ինքը կխօսի Բ․ Սահակեանի հետ։ 
Որոշ ժամանակ անց ավտոարշավի տարբեր մասնակիցներ զանգեցին և պատմեցին այն, ինչ հիմա գիտեն բոլորը։ Կարոյի երեխաներն էլ էին այնտեղ, այդ թվում նաև մանկահասակ Ազատուհին։ Շատ էին վախեցած։ Քանի որ նրանք վերադառնում էին, մեր առաջ գնալն անիմաստ դարձավ, եւ ես կապուելով Վայոց Ձորի աիմականների հետ, որոշեցի դիմավորել նրանց Սիւնիքի դարպասներից մի քիչ ներքեւ՝ Վայոց Ձորում։ Ինձ ուղեկցող աիմական Հայկը երթուղայինով վերադարձավ Երեւան, որպեսզի հարկ լինելու դէպքում իր մեքենայով գայ ընդառաջ։ Ընդառաջ գալու պատրաստականութիւն յայտնեցին մեքենա ունեցող եւս 9 աիմականներ, ինչպէս նաեւ մեր գազելի վարորդը։ Յետոյ ինձ զանգեցին և ասացին որ Ժիրայր Սեֆիլեանի առողջականն է վատացել, և պէտք է շտապ հասցնել Վայքի հիվանդանոց։ Կասկածւում էր ներքին արնահոսութիւն, խնդրեցին բժիշկ գտնել։ Վայքի աիմական մեր ընկերոջ օգնութեամբ, մինչ աւտոերթի մասնակիցների ժամանումը, բժիշկն արդեն հիվանդանոցում էր։ Իսկ ես Վարուժան Ավետիսեանին հեռախօսով տեղեկացրի, որ Վայք քաղաք չմտած կտեսնի մեր ինքնաշարժերը՝ վթարային միացրած նիվա և ջիպ, որոնց էլ պիտի հետեւեին մինչեւ հիվանդանոց։ 10 րոպեից նրանք ժամանեցին և անմիջապէս հասանք հիվանդանոց։ երեւում էր, որ Ժիրայր Սեֆիլեանի վիճակը բավականին ծանր է։ Նրան ցավազրկող ներարկեցին և կատարեցին նախնական ստուգումները։ Այդ խմբին երեւան ճանապարհելուց յետոյ մէնք սպասեցինք վերջին խմբին, որ Գորիսի հիվանդանոցում առաջին օգնութիւն էր ստացել, մասնաւորապէս, երիտասարդ լրագրողի համար։ Այդ խմբի 5 ինքնաշարժերը նոյնպէս Վայքում դիմավեորելուց յետոյ միասին վերադարձանք Երեվան։ Սունդուկյան թատրոնի դիմաց մեզ սպասող ԱԻՄ-ի և նախախորհրդարանի տղաների ինքնաշարժերը մարդկանց տարան իրենց տները, իսկ ջախջախուած մեքենաները տարան կանգնեցնելու վերանորոգման համար։ Ես տուն հասցրի նոյնպէս բռնարարքների ենթարկուած, արցախեան շարժման նահապետ, իմ վաղեմի ընկեր, 1991-94 թուերին ԱԻՄ-ի անդամ Իգոր Մուրադեանին, ինչպէս նաեւ Օլեգ Ենիգոմշեանին և վերջում Գարեգին Չուգասզեանին։ Երբ հասայ Դավիթաշէն նկատեցի, որ 2 տարի առաջ այդ օրը այդ ժամին շտապօգնությունն ինձ սրընթաց տեղափոխում էր հիւանդանոց, ու ես մտածելով, որ վերջին րոպեներս եմ ապրում, կիսաձայն աղոթում էի՝ տիրոջից խնդրելով ներել իմ գործած մեղքերը, իսկ գլխավերեւումս կանգնած Ստեփան Զատիկեան-ի եղբորորդին՝ Տիգրանը, գոռում էր «ի՛նչ ներիր, ի՛նչ ներիր», նա չէր ուզում ընդունել որ իմ վերջը եկել է, և ինքը ճիշտ դուրս եկավ։ 
Տէր, լույս տուր էս ապուշներին, որ հասկանան որ իրենք մարդ են և պէտք չունեն տականքություն անելու, որ մարդիկ իրենց գոնե թրիքի (մարդկային) տեղ դնեն:

 


 

Page 3 of 39

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>