Category: Հրապարակումներ
Published on 14 January 2016
Print

Բազմաթիւ <<ողջախոհ>> գործիչներ այս օրերին կոչ են անում ՌՈՒՍԱԿԱՆ հենակէտի ՌՈՒՍ զինուորի ՌՈՒՍԱԿԱՆ զենքով կատարած ՍՊԱՆԴԸ չկապել ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՐԴԻ հետ։ Ճիշտ են, ինչպէս չէր կարելի հայերին կոտորելու ՌՈՒՍԱԿԱՆ ՑԱՐ պԵՏՐՈՍԻ կոչը կապել ռուսների հետ։ Նոյն կերպ ողջախոհ չէ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ համաձայնեցնելով թուրքերի արշաւն ու Մխիթար սպարապետի սպանութիւնը ՌՈՒՍ ԺՈՂՈՎՐԴԻ հետ կապելը։ Ռուսաստանն ի՞նչ մեղք ունի, որ 1804թ.-ին ռուսական զինուորները թալանում են Էջմիածինը, սիբիր են քշում Աբովեանին, Հայաստանից Արտաքսում են Ներսէս Աշտարակեցուն, բանտում տանջամահ են անում Միքայէլ Նալբանդեանին։ Մի՞թէ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ մեղաւոր է, որ որդեգրում է <<Հայաստանը մեզ պէտք է առանց հայերի>> նպատակը։ Ռուս ժողովուրդն ի՞նչ մեղք ունի, որ ցարը խլեց վանքապատկան հողերն ու փակեց հայկական դպրոցները, բանտարկեց բոլոր մտաւորականներին, ինչո՞վ է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ մեղաւոր, որ տարբեր ռուս-թուրքական պատերազմներում հայերին պատերազմի մէջ ներգրաւելով -խաբելով ու յետոյ արհեստական նահանջներ կազմակերպելով 1.5-2 միլիոն հայ է կորստեան մատնել մինչեւ Մեծ Եղեռնը։ Խեղճ ու անմեղ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ինչո՞վ է մեղաւոր, որ յաղթանակած վանեցիներին բռնի ստիպեց հեռանալ բնօրրանից 1915թ. եւ արգելում էր գրաւուած տարածքներ վերադառնալ գաղթական հայերին։ Դա էն ժամանակուայ զինուորական գործիչներն էին։ Կործանուած Թուրքիային Հայաստանի ու Հունաստանի դէմ կռուելու համար զենք տուողը հո ՌՈՒՍԱՍՏԱՆԸ չէր, բոլշեւիկներն էին։ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ թիկունքից խփող ՌՈՒՍԱԿԱՆ 11-րդ բանակի համար ի՞նչ մեղք ունի ՌՈՒՍԱՍՏԱՆԸ։ Դաշնակներին խաբեցին ու երկիրն ստացան, սկսեցին նախ սպաների, ապա եւ ազգային քաղաքական գործիչների ջարդը։ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ. դաշնակներն են մեղաւոր, թող չտային երկիրը։ Ոչնչացրին հայկական պետականութիւնը, արգելեցին ցեղասպանութեան յետեւանքները նուազագոյնի հասցնելու միտուած գործըթացի կայացումը, իրենք ի՞նչ մեղաւոր են։ Իրենց ստեղծած բռնապետութեան պայմաններում հարիւրհազարաւոր հայեր բռնի քշուեցին սիբիր, սպանուեցին եւ բռնադատուեցին բազում մտաւորականներ, ռՈՒՍՆԵՐՆ ինչո՞վ են մեղաւոր։ ռՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹԵԱՄԲ Հայաստանը մասերի բաժանուեց ու ստեղծուեցին Արցախի ու այլ հարցեր։ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՆՉ կապ ունի։ Հայ ազգային գործիչներին ռՈՒՍԱԿԱՆ բանտեր էին տանում, Նժդեհին սպանեցին բանտում՝ բայց հո ՌՈՒՍ ժողովուրդը չարեց։ Հայկական ազգայի զարթոնքի դէմ սումգաիթ կազմակերպուեց, կիրովաբադի ու բաքուի ջարդեր, <<ռՈՒՍԸ ուզում էր չթողներ>>, բայց մի քիչ ուշացաւ։ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ինչո՞վ է մեղաւոր, որ ՌՈՒՍԱԿԱՆ գաղտնի ծառայութիւնները հերթով իրենց գործակալներին նշանակում են Հայաստանի ղեկավար ու դրանք իրականացնում են ՌՈՒՍԱՍՏԱՆԻ <<Հայաստան առանց հայերի>> քաղաքականութիւնը։ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ մեղաւո՞ր է, որ իր ծախած զենքն Ադրբեջանը օգտագործում է հայերի դէմ։ Կամ ի՞նչ մեղք ունեն ՌՈՒՍՆԵՐԸ, որ ՌՈՒՍԱԿԱՆ երկրաշարժային զենքն աւերակների վերածեց Հայաստանի մէկ երրորդը, որ տարեկան 800-900 հայ մարդ է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ սպանւում հայ լինելու համար։ Էնպէս որ հայեր, լսեք էդ անասունի ծնունդ <<ոջախոհներին>> ու իմացեք, որ ՌՈՒՍԸ ԼԱՒՆ է եւ մենք հայերս հարիւր հիսուն տարուայ մէջ աշխարհի բնակչութեան 2 տոկոսից իջանք 0.2 տոկոսի մեր տարածքներում ռՍԱԿԱՆ ՍՊԳԻ յայտնուելուց յետո։ ՌՈՒՍԸ ԼԱՒՆ Է ԻՐ ՍԱՊՈԳՆ Է ՎԱՏ։ ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՏՆԵՆՔ ԱՌԱՆՑ .ռՍԱԿԱՆ ՍԱՊՈԳԻ ռՈՒՍ,,,..

 
Category: Հրապարակումներ
Published on 21 September 2015
Print

Անկախության առաջին ցույցը... Դա տեղի ունեցավ 1988-ի մայիսի 28-ին, Ազատության հրապարակում՝ երբ դեռ չէր ծնվել սեպտեմբերի 21-ը: 1920 թվականից 68 տարի հետո Երեւանում առաջին անգամ նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության օրը: Նախորդած ամիսների Ղարաբաղյան ցույցերից հետո, երբ ամեն ինչ զգուշորեն ուղղորդվում էր «Լենին, Պարտիա, Գորբաչյով» սովետահպատակ կարգախոսներով, այս ցույցի խորհուրդը շատ անսպասելի էր, եւ կարելի է ասել հեղափոխական ու շրջադարձային դարձավ բոլորիս համար: Առաջին անգամ բաց խոսվեց անկախության գաղափարի մասին, վեր հանվեցին մոռացության մատնված մեր մեծ ազգային գործիչների անուններն ու գործերը, վերջապես առաջին անգամ Երեւանում բարձրացվեց հայկական եռագույնը՝ որը մոտ ապագայում նորից էր դառնալու մեր պետական դրոշը:

 

Հիմա նայում էի տեսագրությունը եւ կրկին վերապրում այն ամենը, ինչը տեղի է ունեցել 27 տարի առաջ՝ բառացիորեն մեր աչքերի առջեւ: Այդ ցույցի մասին նախապես արդեն տեղյակ էինք տարածված թռուցիկներից: Օրը շաբաթ էր, ցերեկային ժամերին, եւ բավականին մարդ էր հավաքվել: Ցույցի կազմակերպիչն էր Ազգային ինքնորոշում միավորումը: Որպես ականատես ասեմ, որ այն կայացավ բացառապես երջանկահիշատակ Մովսես Գորգիսյանի նվիրումի եւ եռանդի շնորհիվ՝ նա էլ հենց վարում էր ողջ ընթացքը: Այստեղ էին մեր ազնվագույն մտավորականները՝ Վարագ Առաքելյանն ու Ռաֆայել Իշխանյանը: Վերջինս միջացառման գլխավոր բանախոսն էր: Իշխանյանը խոսեց մայիսի 28-ի մոռացված գաղափարի կարեւորության եւ հայոց պետականության կերտողի՝ Արամ Մանուկյանի մասին, ինչպես նաեւ հայոց լեզվի պահպանման խնդիրների վերաբերյալ:

  http://sverigeapotek.se/

Մի պահ անսպասելի Օպերայի շենքի դռները բացվեցին, եւ հարթակ դուրս եկան իշխող Կոմունիստական կուսակցության կենտկոմի անդամները՝ ընդգծված թանկարժեք կոստյումներով ու փոխկապներով: Նրանք փորձում էին հորդորել ժողովրդին, որ ցրվեն: Անգամ իրենց հետ էին բերել բանաստեղծ Վահագն Դավթյանին: Սակայն այս ժողովրդին այլեւս էլ հնարավոր չէր խաբել: Նա չէր հավատում ժողովրդից բացարձակապես կրտված, կոռումպացված ու հղփացած կուսակցական ֆունկցիոներներին: Սկսվում էր Հայաստանի անկախության անդառնալի գործոընթացը՝ որը պետք է ավարտվեր 1991-ի սեպտեմբերի 21-ով:

 


 

Հեղինակ՝ Ռուբեն Շուխյան

 
Category: Հրապարակումներ
Published on 11 September 2015
Print

2015 թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում մեկնարկեց վեց հասարակական-քաղաքական միավորումների նախաձեռնությամբ Հանրային փրկության ճակատի ստեղծման նպատակով հրավիրված Կլոր սեղանի երկրորդ փուլը, որի ընթացքում քննարկվեց Ճակատի ստեղծման մասին հայտարարության նախագիծը: Այս, ինչպես նաև նախորդ փուլի քննարկումը տեղի ունեցավ մամուլի ներկայությամբ և հեռաևձակվեց ուղիղ եթերով, ինչը աննախադեպ է հայաստանյան քաղաքական մշակույթի համար: Քննարկումը տեղի ունեցավ շատ բուռն մթնոլորտում և ուղեկցվեց շատ սուր բանավեճերով, ինչը մասնակիցները գնահատեցին որպես դրական երևույթ, փաստելով, որ ժողովրդավարությունը աղմկոտ երևույթ է: Շուրջ երեք ու կես ժամ տևած քննարկման ավարտին մասնակիցները հայտարարության նախագծի տեքստի շուրջ հանգեցին սկզբունքային համաձայնության: Նրանք նախաստորագրեցին հայտարարության նախագիծը և որոշեցին մինչև սեպտեմբերի 21-ը Ճակատում ընդգրկելու նպատակով շարունակել բանակցությունները մյուս ընդդիմադիր ուժերի հետ և արդեն սեպտեմբերի 21-ին ստորագրել ու հրապարակել Հանրային փրկության ճակատի ստեղծման մասին հայտարարությունը: Հայտարարության նախագծում, մասնավորապես, նշվում է այն մասին, որ այն ստորագրող և Ճակատ կազմող հասարակական-քաղաքական միավորումները ձեռնամուխ են լինում նոր սահմանադրության ընդունման գործընթացի կասեցման, ժողովրդի իշխանությունը յուրացրած վարչախմբի հեռացման և ժողովրդի իշխանության հաստատման գործին, ինչի նպատակով պատրաստվում են Ճակատի շուրջ մոբիլիզացնել ժողովրդին, այնուհետև իրավունքի ուժով ու գործող Սահմանադրությանը համապատասխան իրականացվող քաղաքացիական անհնազանդության քայլերով ստիպել վարչախմբին հրաժարվելու նոր սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունից և հասնել Նախագահի պաշտոնը յուրացրած Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի հրաժարականին, որից հետո նախատեսում են կազմակերպել ազատ և արդար արտահերթ ընտրություններ: peut être trouvé ici

 

Աղբիւր՝ himnadir.am

 
Category: Հրապարակումներ
Published on 12 September 2015
Print

Պարույր Հայրիկյան: «Հայք», 14 նոյեմբերի, 1990թ.:

1988-ի հուլիսին ձեռնաշղթաներով Աֆրիկա՝ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբա արտաքսվեց Խորհրդային վարչակարգի դեմ պայքարող ամենից հայտնի այլախոհներից Պարույր Հայրիկյանը:

Նա պետք է դառնար ԽՍՀՄ-ից արտաքսված վերջին քաղաքական գործիչը:

Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովի այս որոշումը զարմանալի էր, քանի որ հենց նրա ղեկավարության շրջանում՝ 1986-ից, բազմազգ կայսրության բոլոր այլախոհները՝ տասնյակ տարիներով բանտերում և աքսորավայրերում անցկացնելուց հետո, սկսել էին ժամկետից շուտ տուն դառնալ:

17 երիտասարդ տարիներ աքսորներում անցկացնելուց հետո տուն էր եկել նաև Պարույրը:

1987-ի աշնանը նա արդեն բացահայտ քաղաքական գործունեություն էր ծավալում, խոսում Հայաստանի անկախության անհրաժեշտության մասին, նույն 87-ի հոկտեմբերից տպագրում «Անկախություն»-ը (այս տողերի հեղինակը 90-ականների սկզբին մի քանի տարի թղթակցել է այդ թերթին):

Սեպտեմբերին Հայրիկյանը 4-5 համախոհների հետ հիմնադրել էր «Ազգային ինքնորոշում միավորումը» (ԱԻՄ), որը Խորհրդային Միության տարածքում բացահայտ գործող առաջին քաղաքական կազմակերպություններից էր:

Հայրիկյանը և նրա գաղափարները այդ օրերին անհասկանալի էին Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնության, գրեթե բոլորի համար: 1988-ի մարտին, երբ Պարույրն ու նրա ընկերը, այն ժամանակ անհայտ, այսօր Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը եռագույնը բերեցին թատերական, այսօրվա՝ Ազատության հրապարակ, ցուցարարները չէին հասկանում դրա իմաստը:

Ի՞նչ անկախություն, ի՞նչ եռագույն…

Գորբաչովը, ով պերեստրոյկայով ու գլասնոստով բացել էր կայսրության բոլոր ժողովուրդների աչքերը, հավատում էր ԽՍՀՄ գոյությանը, ապագային: Հավատում էին նաև Երևանի Մատենադարանի ավագ գիտաշխատող Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ղարաբաղմետաքսկոմ»-ի կուսկազմակերպության առաջին քարտուղար Ռոբերտ Քոչարյանը, ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական Սերժիկ (հետագայում՝ Սերժ) Սարգսյանը:

1988-ի գարնանը Հայրիկյանը Մոսկվայում արտասահմանյան լրագրողների համար կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում և ամենուր հայտարարում էր, որ Հայաստանի ճանապարհը անկախությունն է: Հայրիկյանը նաև պնդում էր, թե Արցախյան շարժումը հրահրել է Մոսկվան, որպեսզի մեկ շղթայով շղթայի Հայաստանն ու Ադրբեջանը: Ազգային ոգու բարձրակետին հասած հայ ժողովրդի համար նման խոսքերը դավաճանության նման մի բան էին:

Մոսկվայում նա իր անկախական հայտարարությունների համար ձերբակալվեց, ուղարկվեց Երևան, մի քանի ամիս պահվեց ՊԱԿ-ի մեկուսարանում, իսկ հուլիսին տեղափոխվեց Մոսկվա՝ Լեֆորտովոյի բանտ, որտեղ վեց-յոթ ամիս անց պիտի իրենց տեղն ունենային «Ղարաբաղ կոմիտեի» անդամներից մի քանիսը (մյուսները «Մատրոսկայա տիշինա» բանտում էին):

Մի քանի օր անց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Գրոմիկոն ստորագրեց հրամանագիր (որոշումներ կայացնողը Միխայիլ Սերգեևիչն էր, բայց քանի որ նա կուսակցության առաջնորդ էր, իրավաբանորեն իրավունք չուներ նման հրամանագիր ստորագրել) «Հայրիկյանին քրեական պատասխանատվությունից ազատելու, նրան ԽՍՀՄ քաղաքացիությունից զրկելու և ԽՍՀՄ-ի սահմաններից արտաքսելու մասին»: Այս հրամանագիրը անհեթեթ էր նրանով, որ Հայրիկյանը այդ ժամանակ դատված չէր, հետևաբար՝ անմեղ էր, իսկ անմեղ մարդուն քրեական պատասխանատվությունից չեն կարող ազատել: Ավելի անհեթեթ էր այն, անմեղ մարդուն ներում են և նույն որոշման երկրորդ կետով պատժում՝ զրկելով քաղաքացիությունից և արտաքսում երկրից:

Հավանաբար, Հայրիկյանը Գորբաչովի ու ԽՍՀՄ-ի համար վտանգ էր ներկայացնում իր անկախական հայացքների համար: Այլապես, ի՞նչպես բացատրել Միխայիլ Սերգեևիչի նման քայլը: Այն օրերին Հայրիկյանը հեղինակություն էր նաև խորհրդային այլ հանրապետությունների այլախոհների համար, ովքեր ևս ձգտում էին ինքնորոշման և անկախության:

Այսպես, ձեռնաշղթաներով Պարույրին արտաքսեցին Եթովպիա, որտեղից նա անցավ Իտալիա, Ֆրանսիա, ապա հաստատվեց Միացյալ Նահանգներում: Նրա ամեն կանգառը իրադարձություն էր միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների համար:

Հայրիկյանի Հայաստան վերադարձին, որ տեղի ունեցավ 1990-ի աշնանը, կանդրադառնանք այս շարքի այլ հրապարակումով:

Մոտենում է Սեպտեմբերի 21-ը:

Ես, սիրելի ընթերցող, քեզ ուզում եմ տանել այն երանելի օրերը, երբ Հայաստանը վերածնվում էր և անկախանում հոգեվարք ապրող կայսրությունից:

Այսօր, երբ Հայաստանը նորից բռնել է ռուսական փեշը, ավելի կարոտով եմ հիշում այն օրերը:

Հայաստանը, թվում է, վերադառնում է այնտեղ, որտեղից հեռացել էր:

Դրա համար Պարույրը և մի քանի անկախության նվիրյալներ տասնյակ տարիներ անցկացրին աքսորում: Դրա համար էին ձեռնաշղթաներով Պարույրին աքսորում Ադիս Աբեբա:

Տեսնես՝ ի՞նչ է մտածում Հայրիկյանը:

Տեսնես՝ ի՞նչ է մտածում Միխայիլ Սերգեևիչը:

«Հայաստանը անկախության ճանապարհին» ՝ հետևե՛ք հրապարակումների իմ այս շարքին:

 

Հեղինակ՝Թաթուլ Հակոբյան 

Աղբիւր՝ civilnet

 
Category: Հրապարակումներ
Published on 05 September 2015
Print

Քննարկում հիմնադիր խորհրդարանում

Այսօր մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հավաքվել էին «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում եւ քննարկում էին, թե ինչ քայլեր պիտի նախաձեռնեն, որպեսզի նոր սահմանադրության նախագծի, իրենց ձեւակերպմամբ՝ վտանգավորությունը ներկայացնեն հանրությանը եւ թույլ չտան այն անցկացնել:

Քննարկման մասնակից «Քաղաքագետների միության նախագահ» Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացն ու անցկացումը պիտի կասեցվի, եւ միասնական ճակատ ստեղծվի նոր սահմանադրության անցկացման դեմ:

Քննարկման բոլոր մասնակիցները՝ «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից Ռադիկ Սարուխանյանը, եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանն ու Կարո Եղնուկյանը կողմնակից են միասնական պայքարին տարբերակին:

Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումն էլ սահմանադրության կոպիտ խախտումով է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է սահմանադրության նոր տարբերակին՝ Մարտիրոսյանն ասաց, որ նախագծում հանդիպել է մի դրույթի, ըստ որի, անկախ պետությունը կարող է իր մեջ ներառել որեւէ պետության տարածք. «Սա վտանգավոր է: Այս նոր սահմանադրությունում չկա մի կետ, որով պիտի պայքար լինի մենաշնորհների դեմ, պետական սեփականության մասին խոսք չկա. «Այս նախագիծը մոնոպոլիստական կառավարման սահմանադրություն է: «Ժառանգությունը» պատրաստ է մասնակցել եւ աջակցել նոր սահմանադրության տապալմանը, մենք կողմ ենք իշխանափոխությանը»: kamagra oral jelly

Պարույր Հայրիկյանն էլ նկատեց, որ մի երկու ամսում նոր սահմանադրություն գրելն ու այն կյանքի կոչելը դավադրություն է: Հայրիկյանի ներկայացմամբ՝ հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այս դավադրությունը տապալելու համար:

Անդրեաս Ղուկասյանն էլ հետագա քայլերի մասին խոսելիս, ինչպես որ ասվել էր քննարկման ժամանակ, համաձայնեց այն առաջարկի հետ, որ պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, համախմբվել եւ իրականացնել նախագահի արտահերթ ընտրություններ: Ղուկասյանը ողջունելի համարեց «Ժառանգության» որոշումը, եւ նշեց, որ լավ կլինի ՀԱԿ-ն էլ իր դիրքորոշումը հայտնի միասնական՝ քաղաքական ուժերով նոր սահմանադրության նախագծի դեմ պայքարի վերաբերյալ:

«Սահմանադրականության վերականգնման խնդրի շուրջ համախմբված պայքար պիտի լինի»,- ասաց Գարեգին Չուքասզյանը:

Քննարկման մասնակիցներն առաջարկեցին սեպտեմբերի կեսերին հանրահավաք կազմակերպել եւ հանրությանը ներկայացնել իրենց քայլերն ու հատկապես նոր սահմանադրության նախագծով նախատեսված վտանգավոր դրույթները, որով, նաեւ սահմանափակվում է քաղաքացիների ընտրության իրավունքը:

 


Աղբիւր՝ Aravot.am

 

Page 1 of 39

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>