Մի ժամից մասնակցելու եմ «Արմնիւզ» հեռուստաընկերութեան կազմակերպած նկարահանմանը։ Արծարծուելու է Հայաստանը Արեւելեան Հայաստան վերանուանելու առաջարկը։ Մասնակցելուեն տարբեր ուժերի 6 ներկայացուցիչներ, այսինք՝ բանավեճ է լինելու։ Որպէս կանոն չեմ մասնակցում խմբակային եւ խմբագրուող ներկայացումների, բայց այս անգամ որոշեցի գնալ թէկուզ ընդծելու այն, որ ներկայ Հայաստանը պատմական «Արեւելեան Հայաստան»-ի հետ կապ չունի եւ նրա միայն մի մասն է։ Պարզ է, որ առաջարկը Աշոտեանինը չէ։ Հանրապետականում արգելուած է կարծիք ունենալ, բայց կարող ես համակարծիք լինել ՆՐԱ («Աւագ եղբոր») հետ։ Ուրեմն արժէ հասկանալ, թէ սա ի՞նչ նոր խաղ է եւ ի՞նչ նպատակ է հետապնդում։ Նոր ասելով, նկատի ունեմ ՆՐԱ կողմից, թէ չէ դեռ անկախութեան հռչակագիրն ընդունելիս եղել է տարբերակ կոչուել Արեւելեան Հայաստան։
Նոյն կեպ էլ մեր հարեւաններն ուզում էին իրենց կոչել Հիւսիսային Ադրբեջան։ Պարտադիր չէ, որ միայն շեղելու ցանկութիւն ունենան։ Կարող է նաեւ իրենք իրենց «դուխ են տալիս» (այսքանը իրենց մայրենի լեզուով) անցում կատարելու պահանջատիրութեանը։ (Միասնութիւնից խօսելով դէպի նոր պառակտում, ինչպէս ԵՄ-ից խօսելով դէպի ՄՄ գնացին)։ Եթէ այդ նկատառումը կայ, ինչու՞ որեւէ միջազգային ամբիոնից երբեւէ չհնչեց բազում անգամներ առաջարկածս բանաձեւը. «Հայաստանն այսօր տիրապետում է միջազգայնօրէն Հայաստան ճանաչուած տարածքների միայն 20 տոկոսին․․․» Կարո՞ղ Է սրանք որոշել են ձախ ականջը ցոյց տալ աջ ոտքի բթամատով։ Ո՞վ գիտէ․ մի փոքր համբերենք, կերեւայ․․․