Վերջին հրապարակումներ

article thumbnail    ՀՀ իշխանությունները լուծում են մի խնդիր՝ ինչպես անել, որ ռուսական իմպերիալիզմի ծրագրերն իրականություն դառնան: Իսկ ծրագրերը կայանում են նրանում, որ կամ...
article thumbnail  «Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»,-այս մասին այսօր լրագրողների հետ...
article thumbnailՊարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը յունուարի 2017 թուական                        
article thumbnailԽորհրդարանական ընտրություններին ԱԻՄ-ն արդեն սկսել է մասնակցել՝ ընդդիմադիր ուժերի միավորման եւ ժողովրդավարական դաշինք ստեղծելու կոչով: Այս մասին...
article thumbnail «Հայաստանը սրընթաց գնում է դեպի կործանում, եւ դրա համար ապացույցներ պետք չեն: Լավագույն ապացույցը ՀՀԿ վերջին համագումարն էր, որը հարիր էր...
article thumbnail  Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա պատերազմը հետախուզություն էր, որն արվում է հետագա գործողությունների համար: Lragir.am-ի հետ զրույցում նման...
article thumbnailԲազմաթիւ <<ողջախոհ>> գործիչներ այս օրերին կոչ են անում ՌՈՒՍԱԿԱՆ հենակէտի ՌՈՒՍ զինուորի ՌՈՒՍԱԿԱՆ զենքով կատարած ՍՊԱՆԴԸ չկապել ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍ...
article thumbnail«Մենք ուզում էինք Նոր տարին դիմավորել առանց Սերժ Սարգսյանի, բայց դիմավորում ենք Հին նոր տարին՝ առանց մարդու իրավունքների պաշտպանի: Սա խորհրդանշական...
article thumbnailԱնկախության առաջին ցույցը... Դա տեղի ունեցավ 1988-ի մայիսի 28-ին, Ազատության հրապարակում՝ երբ դեռ չէր ծնվել սեպտեմբերի 21-ը: 1920 թվականից 68 տարի...
article thumbnailԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հակասահմանադրական է համարում սահմանադրական փոփոխությունները: «Խաբեություն, անազնվություն, կեղծիք, ժողովրդավարության կրճատում լինելով՝ սա ապօրինի...
Category: Հայտարարություններ
Published on 02 February 2013
Print

Անկախության հռչակումից մինչ օրս Հայաստանի անկախության միակ վավերագիրը եղավ և մնաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի աշխարհագրական, քաղաքական և բարոյահոգեբանական ընդլայնման համաչափությամբ տարեցտարի բովանդակազրկվող անկախության մեր հռչակագիրը:

 Այս ընթացքում համապետական ու տեղական նշանակության բոլոր ընտրությունների անվան տակ շարունակաբար վերարտադրվեց Կրեմլի կողմից Հայաստանում ներդրված «Ղարաբաղ» կոմիտեի իշխանությունը, նույն Կրեմլի կողմից երաշխավորված «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսի դիկտատուրայով:

Իշխանության և ընդդիմության պարբերաբար փոխանցվող դերակատարությունը ստանձնած «Ղարաբաղ» կոմիտեի տարբեր ստորաբաժանումները, տարբեր հին ու նոր կուսակցությունների, բազմակուսակցականության ու քաղաքական մրցակցության անվան տակ, ոչնչացրին Հայաստանում քաղաքական համակարգի ձևավորման հնարավոր բոլոր նախադրյալներն ու միջոցները:

«Ղարաբաղ» կոմիտեի և ԿԳԲ-ի անմիջական վերահսկողությունից դուրս գտնվող Ազգային Ինքնորոշման Միավորումը (ԱԻՄ) 1988 թվականից սկիզբ առած հալածանքներից, 1991-1996 թվականներին ուժգնացած բռնություններից, գրասենյակների ու գույքի ոչնչացումից, կուսակցության անդամների նկատմամբ զանգվածաբար կիրառված ահաբեկումներից հետո հայտնվեց քաղաքական մեկուսացման մեջ:

Հայաստանի ներկայիս իշխող Հանրապետական Կուսակցությունը (ՀՀԿ), որը ծնունդ առավ ԱԻՄ-ից 1990-ի սկզբում, 1992 թվականից գերեվարվեց, 1995 թվականին կոլաբորացիոնիստների* հսկողության տակ ներառվեց «Հանրապետություն» բլոկի մեջ խորհրդարանում, իսկ 1999 թվականից մինչ օրս, ռազմականացած խունտա դարձած, վերահսկում է «Ղարաբաղ» կոմիտեի իշխանության ստորաբաժանումների անարգել և անխափան գործունեությունը Հայաստանում:

Խորհրդանշական և այսօրվա Հայաստանի ուղիղ համեմատականն է այն, որ ՀՀ նախագահի առաջին ընտրություններին «Ղարաբաղ» կոմիտեի թեկնածուն ներկայացավ ու հաղթեց առանց ծրագրի, որով մեկնարկեց ու մինչ օրս շարունակվում է անծրագիր Հայաստանի դեգերումն անհայտ ուղղությամբ:

Անծրագիր Հայաստանում ծավալվող իրադարձությունները, ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց, ծրագրավորվել և առայսօր ծրագրավորվում են Հայաստանից դուրս` Կրեմլում: Այդ իրադարձությունների թիրախ հայաստանցիներս միայն լուռ դիտում և արձանագրում ենք մեզ հետ կատարվողն ու դրա հետևանքները:

Այս բռնապետական համակարգը դրսևորվել և անարգել դրսևորվում է հայաստանցիներիս ծրագրված ունեզրկման, զանգվածային արտագաղթի, պարբերական ու չբացահայտվող սպանությունների իրականացմամբ, մարդկանց հետևողական նվաստացմամբ, հուսալքությամբ, բարոյալքումով, ստրկացմամբ, ինչպես նաև պարբերաբար կիրառվող մասսայական գնդակահարություններով.

- ցուցադրական-արարողակարգային գնդակահարությունները Երևանի կայարանում ու Նուբարաշենում, 1991 թվականի մայիսի 27-ին.

- ցուցադրական-արարողակարգային գնդակահարությունները Ազգային Ժողովում, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին.

- ցուցադրական-արարողակարգային գնդակահարությունները Գրիգոր Լուսավորչի պողոտայում, 2008 թվականի մարտի 1-ին։

Պարոնայք թեկնածուներ, անկախության հռչակումից քսաներեք տարի անց ձեր մասնակցությամբ ՀՀ նախագահի ընտրությունները հերթական անգամ մեկնարկել են նախորդ բոլոր «ընտրությունների» արարողակարգով՝ Հայաստանում կոլաբորացիոնիստների ռեժիմի քողարկված վերարտադրումը հերթական անգամ ընտրությունների անվան տակ անցկացնելու աչքակապությամբ:

Այսպես շարունակելն այլևս պետական դավաճանություն է: Քանի դեռ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է, քաղաքական աքսորում հայտնված անկախության պայքարի վերականգնման և Հայաստանի Հանրապետության ապագաղութացման հնարավորությունը կա:

Եթե ֆիզիկական ոչնչացման ուղիղ սպառնալիքով չԷ պարտադրված ձեր մասնակցությունը ՀՀ նախագահի ընտրություններին, կոչ ենք անում.

- հանել ձեր թեկնածությունները և անկախության պայքարի առաջնորդ Պարույր Հայրիկյանին ընտրացուցակում սկզբունքորեն թողնել միայնակ` 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունները վերածել ՀՀ Անկախության Հանրաքվեի վերահաստատման արարողության:

Գեորգի Վանյան, Երևան, Հայաստան

Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնի նախագահ

Վահե Ավետյան, Սթոքհոլմ, Շվեդիա

Հայաստանի Հանրապետական Կուսակցության առաջին խորհրդի անդամ

Վտարանդի հայ գրողների միություն

 

Արա Բալիոզյան, Քիչեներ, Կանադա

Գրող

 

Քրիստինա Պողոսյան, Էրֆուրտ, Գերմանիա

Արվեստի մագիստրոս, սոցիոլոգ

Էրֆուրտի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ

 

Հենրիկ Խաչատրյան (Սէվ), Հոլիվուդ, ԱՄՆ

Նկարիչ

.Կոլաբորացիոնիզմի միջազգայնորեն ընդունված իրավագիտական բացատրությունը սեփական շահերը հետապնդելով, գիտակցված, կամավոր ու կանխամտածված համագործակցությունն է նվաճողի հետ, ի վնաս սեփական պետության ու ժողովրդի շահերի: Կոլաբորացիոնիզմը բոլոր երկրներում քրեապես հետապնդելի է, հաճախ անվանվում է նաև պետական դավաճանություն:

 

Աղբյուր՝ Aravot.am

Օրուա տեսանիւթ

Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական

ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ

                                                                                            Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր  ազգերի ազատասէր մարդկանց..

      Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։  Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ  ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։  Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։

 Կարդալ շարունակութիւնը

Բեռնել գիրքը

Նորօրեայ պատմութեան մոռացուող էջերից

Որոնում

Յայտարարութւիններ

article thumbnailԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ  30 յուլիսի, 2016թ. «Յուլիսի 29-ի յանցաւոր իրադարձութիւնները դատապարտելը, նոր ձերբակալուածների անունները ներկայացնելը եւ նախկինում...
article thumbnailԱզատութեան հրապարակում նախապէս ժամը 16-ին իրազեկուած հանրահաւաքը ԱԻՄ-ը ոստիկանութեան հետ համաձայնեցնելով կսկսի ժամը 17-ից յետոյ,ինչի մասին...
article thumbnailԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ Արցախում յունուարի 31-ին կայանալիք ավտոերթի առիթով 29 յունուարի 2015թ. Ողջունելով ստեղծուած անմխիթար վիճակը...
article thumbnailԱԻՄ Ներկայացուցչական խորհուրդը իր յունուարի 15-ի նիստում յատուկ անդրադարձաւ Գիւմրի քաղաքում տեղի ունեցած սպանդին եւ արձանագրեց որա) Հայասատանի բարձրագոյն...
article thumbnailԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՏՄ-ի մաս դարձնելու գործընթացում ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ դերակատարութեան վերաբերեալ 14 նոյեմբերի 2014թ., Երեւան...

Վերջին տեսանիւթեր

?>?>